Բադալյանի կոնստրուկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադալյանի կոնստրուկցիայով կառուցված 14 հարկանի շենք Երևանում

Բադալյանի կոնստրուկցիա, բազմահարկ տիպային շենքերի տեսակ, որը նախագծել է ինժեներ-ճարտարապետ Ռուբեն Բադալյանը 1970-ական թվականներին Երևանի Շինարարության և Ճարտարապետության Հայկական Գիտա-Հետազոտական Ինստիտուտում (ռուս.՝ АрмНИИСА

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկերի քանակը 10-16, կոնստրուկտիվ լուծումը հավաքովի միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով (կարկաս)։ Շենքերը ունեն ինքնատիպ կոնտրուկտիվ համակարգ, որը առաջինը իրականացվել է Հայաստանում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում այս կոնտրուկցիայով շենքերը կառուցվել են միայն Երևանում, մարզերում չեն կառուցվել։ «Բադալյանական» շենքեր կառուցվել են նաև սահմանափակ քանակով ԽՍՀՄ մի շարք քաղաքներում, մասնավորապես Բելցիում (Մոլդովա), Կիսլովոդսկում, Նազիկում, Վլադիկավկազում (Ռուսաստան), Տաշքենդում (Ուզբեկստան) և այլուր[1][2]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]