Նազիկ
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նազիկ (այլ կիրառումներ)
Նազիկ | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Անվան այլ ձևեր | |
Կապված հոդվածներ | «Նազիկ» սկսվող էջեր |
Նազիկ, հայկական իգական անուն։ Նազենիկ անվան կրճատ ձևն է։ Հիշված է 15-րդ դարում, գործածական է մինչև այժմ։ Այս անունից է առաջացել Նազիկյան ազգանունը[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նազիկ, կին Աթաբեկի և մայր Սպահանի, որ Սաղմոսավանքում գրել տվեց մի Ավետարան, 1496 թ.[2]:
- Նազիկ, մերձավորն է տանուտեր Մանկտավագի, որ Մցի գյուղում գնեց մի Ավետարան, 1455 թ.[3]:
- Նազի (կրճատ ձև), 1671 թ.[4]:
- Նազիր (գուցե Նազիկ), հարսն է Շահնշահի, որ Գողթան գավառի Կոպատոսի անապատում, Թումա Արճիշեցուն գրել տվեց Ավետարանը՝ 1336 թ.[5]: