Ռոն Մյուեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոն Մյուեկ
Ծնվել էմայիսի 9, 1958(1958-05-09)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա[2][1]
ՔաղաքացիությունԱվստրալիա
ՈճԵրիտասարդ բրիտանական արվեստագետներ[3]
Ժանրֆիգուրատիվիզմ[4]
Մասնագիտությունկինոդերասան, քանդակագործ, վիզուալ արտիստ և դերասան
 Ron Mueck Վիքիպահեստում

Ռոնալդ Մյուեկ (անգլ.՝ Ron Mueck, մայիսի 9, 1958(1958-05-09)[1], Մելբուռն, Ավստրալիա[2][1]), ավստրալիացի քանդակագործ, որն աշխատում է Միացյալ Թագավորությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականին, գերմանացի ծնողների ընտանիքում, Ավստրալիայում, Մելբուրնում։ Ռոնի ընտանիքն զբաղվում էր տիկնիկագործությամբ[5]։ Սկզբնապես աշխատել է Ավստրալիայի մանկական հեռուստատեսությունում որպես գեղարվեստական ղեկավար, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ և սկսել աշխատել ֆիլմարտադրության ու գովազդի ոլորտում[6]։ 1996 թվականին Պաուլա Ռեգոն խնդրել է նրան Պինոկիոյի փոքրիկ կերպար պատրաստել Լոնդոնի Հայվարդ պատկերասրահի իր խմբակային ցուցահանդեսի համար[7]։

Մյուեկն առաջին անգամ հանրության ուշադրությանն է արժանացել իր «Մահացած հայրիկը» քանդակով։ Հոր մահից հետո կարճ ժամանակ անց արված քանդակն ստեղծվել էր հիշողությամբ ու երևակայությամբ և ընդգրկվել 1997 թվականի նրա «Զգացողություն» լոնդոնյան ցուցահանդեսում (Գեղարվեստի թագավորական ակադեմիա)[8][9]։

Մյուեկի առաջին անհատական ցուցադրությունը կայացել է 1998 թվականին, Լոնդոնում։ Նրա 5 մետրանոց «Տղան» արձանը ցուցադրվել է Հազարամյակի գմբեթում, այնուհետև` 2001 թվականին՝ Վենետիկի 49-րդ Բիենալեում։ Այսօր այն գտնվում է Դանիայի ժամանակակից արվեստի Արոս թանգարանի նախասրահում։

2000-2002 թվականներին Մյուեկը եղել է Լոնդոնի Ազգային պատկերասրահի գործընկեր նկարիչ։ Այս երկու տարիների ընթացքում ստեղծել է «Մայրը և երեխան», «Հղի կինը», «Մարդը նավակում» և «Բարուրված երեխան» քանդակները և ներկայացրել 2003 թվականի ցուցահանդեսում[10]։

Մյուեկի վերջին խոշոր ցուցահանդեսային շրջագայությունն սկսվել է Փարիզի Fondation Cartier pour l'Art Contemporain-ում, 2013 թվականին և շարունակվել է Բուենոս Այրեսում[11], Ռիո դե Ժանեյրոյում[12] (հավաքելով այդ թանգարանի պատմության մեջ ամենամեծ թվով հանդիսականը)[13] և Սան Պաուլոյում` ցուցադրվելով Սան Պաուլու նահանգի պատկերասրահում[14]։

2016 թվականին Մյուեկը ցուցադրվել է Թեսեուս տաճարում, Արվեստի պատմության թանգարանում (Վիենա) և Սառա Հիլդեն Գեղարվեստի թանգարանում (Ֆինլանդիա)։

2017 թվականին Մյուեկն անհատական խոշոր ցուցադրություն է ունեցել Հյուսթոնի Գեղեցիկ արվեստների թանգարանում[15]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուեկի քանդակագործությունը մարդու մարմինը պատկերում է դետալներով։ Մյուեկը շատ երկար ժամանակ, երբեմն` ավելի քան մեկ տարի է նվիրում յուրաքանչյուր քանդակի ստեղծմանը[15]։ Նրա քանդակները խիստ անձնական են և հաճախ կապված են մարդու լուռ մտքերի ու զգացմունքների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Verdier A. Mueck, Ron // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096908
  2. 2,0 2,1 2,2 Ron MueckThe Broad.
  3. https://rkd.nl/explore/artists/131668
  4. https://nga.gov.au/mueck/bio.cfm
  5. O'Hagan, Sean (2006 թ․ օգոստոսի 6). «Ron Mueck: From Muppets to motherhood». the Guardian. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  6. Glueck, Grace (2006 թ․ նոյեմբերի 10). «Ron Mueck - Art - Review». Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին – via NYTimes.com.
  7. Hurlston, David; և այլք: (2011). Ron Mueck (Exhibition Catalog). Melbourne: Yale University Press in association with National Gallery Victoria. էջ 20. ISBN 978-0-300-17683-4.
  8. Raine, Craig (2006 թ․ օգոստոսի 11). «Craig Raine on Ron Mueck's sculptures». Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին – via www.theguardian.com.
  9. Hurlston, David; և այլք: (2011). Ron Mueck (Exhibition Catalog). Melbourne: Yale University Press in association with National Gallery Victoria. էջ 9. ISBN 978-0-300-17683-4.
  10. Greeves, Susanna; Colin Wiggins (2003). Ron Mueck. London: National Gallery Company. էջեր 23–41. ISBN 1-85709-167-1.
  11. «Ron Mueck - Exhibiciones - Fundación Proa». proa.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  12. Ron Mueck in MAM-Museum of Modern Art, Rio de Janeiro Արխիվացված 5 Հուլիս 2014 Wayback Machine
  13. «Ron Mueck supera Picasso e bate recorde de público no MAM». O Globo. 2014 թ․ մայիսի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  14. Ron Mueck in Pinacoteca do Estado de São Paulo Արխիվացված 29 Նոյեմբեր 2014 Wayback Machine
  15. 15,0 15,1 https://www.mfah.org/exhibitions/ronmueck
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն Մյուեկ» հոդվածին։