Jump to content

Ռոյտեի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյտեի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք, ծխական եկեղեցի և կրոնական համայնք
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունReutte?[1][2]
ՀասցեObermarkt[1]
ԹեմRoman Catholic Diocese of Innsbruck?
Հիմնական ամսաթվերը1628
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածԱննա
ԱնվանվածԱննա
Հիմնադրված1628
Քարտեզ
Քարտեզ
 Franziskanerkloster Reutte Վիքիպահեստում

Ռոյտեի վանք , Հռոմեական կաթոլիկ ֆրանցիսկյան Միաբանության կրոնական համայնքի կողմից հիմնված եկեղեցի Ավստրիայում, Տիրոլի Ռոյտե առևտրային քաղաքում, Ինսբրուքից մոտ 100 կմ (60 մղոն) արևմուտք։ Եկեղեցին վանական համալիրի մաս է կազմում, և երկուսն էլ ունեն պահպանվող հուշարձանի կարգավիճակ ՝ համաձայն ավստրիական օրենսդրության։ Այնուամենայնիվ, վերջին ֆրանցիսկացիները լքեցին վանքը 2014-ի վերջին մի քանի տասնամյակ նոր անդամների թվի կրճատումից հետո[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկյան բնակավայրի հիմնադրման առաջին քարը դրվել է 1628 թվականի մարտի 15-ին Ավստրիայի Արքհերցոգ Լեոպոլդի[4] և նրա կնոջ ՝ ի ծնե Կլաուդիա Մեդիչիի ներկայությամբ։ Քաղաքական առումով սա պայմանավորված էր 16-րդ դարի բողոքական ռեֆորմացիայի դեմ կաթոլիկ եկեղեցու դիմադրությամբ։ Ֆրանցիսկացիներին տրամադրվել է նաև հարակից Սուրբ Աննա եկեղեցին ՝ իրենց հովվական գործունեության համար։ Վանքի շինարարությունն ավարտվել է 1630 թվականին ։ Այնուամենայնիվ, 1632 թվականի հուլիսին և վանական շենքերը, և եկեղեցին վնասվեցին և թալանվեցին շվեդ զինվորների կողմից Երեսնամյա պատերազմի հետ կապված ավերածությունների ժամանակ ։

1703 թվականին և 1846 թվականին համալիրը այրվել է, սակայն երկու դեպքում էլ վերականգնվել է տեղի համայնքի ֆինանսական աջակցությամբ։ 18-րդ դարում վանքում էր գտնվում Ֆրանցիսկյան աստվածաբանական ուսումնական կենտրոնը։ 1775-1782 թվականներին ֆրանցիսկացիները ռազմական հոգևորականներ էին տրամադրում Էրենբերգ ամրոցի համար ։ 1820-1861 թվականներին Ռոյտեն ծառայել է որպես համայնք նորեկների համար ։

Տարածաշրջանում բնակչության փոփոխությունը հանգեցրեց նրան, որ 1945 թվականին Ռոյտեի վանական եկեղեցին վարձեց իր լրիվ դրույքով քահանային։ Ծխական ժողովների անցկացման վայր ապահովելու համար 1959-1961 թվականներին կառուցվել է «Պաուլուսհայմը», որից հետո 1960-ականների կեսերին եկեղեցին փուլ առ փուլ վերակառուցվել է։ Զանգակատունը փոխարինվել է 1976 թվականին, և 1977-2000 թվականներին Ռոյտեյում կրկին տեղավորվել են Ֆրանցիսկյան Տիրոլ նահանգի նորեկները ։

21-րդ դարի երկրորդ տասնամյակում ծխական համայնքում մնացել էին ընդամենը չորս ֆրանցիսկացիներ, ովքեր իրենց ժամանակը նվիրում էին հիմնականում հիվանդանոցում աշխատելուն և հովվական խնամքին։ 2013 թվականի հոկտեմբերի 8-ին հաղորդագրություն է ստացվել, որ Ռոյտեի վանքը կփակվի 2014 թվականի սեպտեմբերին[5]։

Սուրբ Աննա վանական եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին, որը կառուցվել է խիստ Ֆրանցիսկյան ոճով, գտնվում է փողոցին զուգահեռ և ինտեգրված է վանքի այլ շենքերում։ Գոթական դասին լրացնում էր Բարոկկո ոճի նավը։ Աշտարակը գտնվում է երգչախմբի հարավային կողմում ՝ մասամբ հատվելով վանքի շենքի հետ։ Այն ունի կամարակապ պատուհաններ և պսակված է տարածաշրջանի եկեղեցիներին բնորոշ սոխուկանման գմբեթով։ Նավերն ու երգչախմբերը(դասը) լուսավորված են նաև կլոր կամարակապ պատուհաններով ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. Helmut Mittermayr. «Drei Franziskaner müssen Kloster Reutte verlassen: Die Zeit für die Patres Werner, Lorenz und Markus läuft im September ab. Nicht alle gehen leichten Herzens. Zwei Neue folgen». Tiroler Tageszeitung, Innsbruck. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. Giuseppe Nardi (2014 թ․ սեպտեմբերի 1). «"Zeichen der Zeit" – Franziskaner geben Kloster in Reutte auf». Katholisches Info. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. Pater Lorenz Staud (2013 թ․ նոյեմբերի 14). «Mein Herz schlägt für Reutte!». Offenlegung Bezirksblätter Tirol (meinbezirk.at), Innsbruck. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.