Էգենբերգ դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էգենբերգ դղյակ
17-10-26-Graz-Schloß-Eggenberg RR79497.jpg
Երկիր`Flag of Austria.svg Ավստրիա
Ճարտարապետական ոճ`Գոթական ճարտարապետություն
Ճարտարապետ`Giovanni Pietro de Pomis?

Էգենբերգ դղյակ (գերմ.՝ Schloss Eggenberg), ազնվականական խոշորագույն նստավայր Շտիրիայում: Գտնվում է Գրացի ծայրամասում: 2010 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում:

Դղյակը կառուցվել է 1625 թ. իշխան Էգենբերգի պատվերով, ով եղել է կայսր Ֆերդինանդ II-ի խորհրդականը, իր տեսակով ավստրիական Ռիշելիեն: Նրա սիրելի ճարտարապետ Ջովանի Պեդրո դե Պոմիսը, իմանալով իշխանի` աստղագուշակությամբ տարված լինելու մասին, նախագծել է կառույցը վերածննդի ներդաշնակ ոճով: Պալատական համալիրի մեջ մտել են ուշգոթական կապելլան, որ ժառանգություն էր հասել իշխանի նախնիներից:

Դե Պոմիսի կառույցում ամեն ինչ կոչված էր հիշեցնելու ժամանակի ու աստղերի շարժման մասին: Անկյունային չորս աշտարակները խորհրդանշում են տարվա եղանակները, 52 սենյակները` տարվա շաբաթների քանակը, հարակից 24 շինությունները` օրվա 24 ժամերը: Որոշ հաշվարկներով դղյակն ունեցել է 365 պատուհան, ինչը խորհրդանշել է տարվա օրերի քանակը: Աստղագիտական սրբագրության թեման շարունակվում է կենտրոնական սրահի ֆրեսկոներում, ծաղկաջերմոցում և այգու ավելի հին հատվածում:

Դղյակի կառուցումն ավարտին է հասցվել պատվիրատուի մահից հետո` 1635 թվականին: Ներքին հարդարման հիմնական աշխատանքները կատարվել են 1641-1646 թվականներին: 1666 թվականին պատվիրատուի թոռը նկարիչ Վայսենկիրխերին պատվիրել է գեղանկարչական 600 աշխատանք դղյակի համար, որոնք մինչ օրս զարդարում են դղյակի պատերը: Էգենբերգների վերջին շառավղի մահից հետո դղյակը ժառանգություն են ստացել նրանց ազգակից Գերբերշտեյնները, ովքեր դղյակին տիրել են մինչև 1939 թվականը: 18-րդ դարում դղյակը վերանորոգվել է ռոկոկո ոճով, իսկ հին կանոնավոր այգին փոխարինվել է անգլիական բնապատկերային այգիով:

1939 թվականին դղյակը Գերբերշտեյններից անցել է Շտիրիայի կառավարությանը: Ներկայումս այն մտնում է Գրացի գեղարվեստական թանգարանի կազմի մեջ: Շինությունների մի մասն օգտագործվում է հնագիտական հավաքածուի պահպանման համար:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]