Ռոմ բաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմ բաբա

Ռոմ բաբա, սլավոնական ծագման հրուշակեղենի տեսակ, իրենից ներկայացնում է կեքսի տարատեսակ՝ պատրաստված խմորիչով խմորից։ Պարունակում է չամիչ։ Թխվելուց հետո խմորեղենը թրջում են ռոմից կամ այլ ալկոհոլային խմիչքից և շաքարից պատրաստված օշարակով։ Կարելի է նաև ուղղակի լցնել շաքարային օշարակ՝ երբեմն ավելացնելով մուրաբա։ Կեքսի վերին մակերեսը պատվում է շաքարային ջնարակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմ բաբայի ծագման պատմությունը կապվում է լեհ թագավոր և Լոթարինգիայի վերջին հերցոգ Ստանիսլավ Լեշչինսկու (1677-1766) անվան հետ։ Ըստ ավանդույթի` այդ ժամանակ Գերմանիայում և Ավստրիայում ավանդական համարվող տոնական հացը` հայտնի գուգելհուպֆը թագավորին շատ չոր է թվացել և նա մտածել է թաթախել այն գինու մեջ։ Ստացված տարբերակն այնքան է դուր եկել թագավորին, որ նա որոշել է աղանդերը կոչել իր սիրելի գրական հերոսի՝ Ալի Բաբայի անունով։

Լեշչինսկու պատվերով թագավորական խոհարարը կատարելագործել է բաղադրատոմսը՝ սկսելով բաբայի պատրաստման համար օգտագործել բրիոշների համար նախատեսված խմորը՝ ավելացնելով չամիչ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jacques Kother (16/11/2004). «1835. La véritable histoire du baba au rhum» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15–ին-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմ բաբա» հոդվածին։