Բրիոշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրիոշ (ֆր.՝ brioche), քաղցր բուլկի գարեջրի խմորիչով կաթնահունց խմորից՝ կարագի ավելացմամբ։ Պատրաստվում էր անգամ 16-րդ դարում՝ Նորմանդիայում, 17-րդ դարում Վանդեայում` Ֆրանսիայի արևմուտքում։ Ավանդաբար պատրաստվում է 6 շրջաններից՝ նուրբ կաթնահունց խմորից։
Բրիոշների խմորը փափուկ էր, եթերային։ Դրանք շատ քաղցր մատուցվում էին թեյի հետ։
Փարիզյան բրիոշը (brioche à tête, բրիոշ գլխով) իրենից ներկայացնում է խմորի զարդարված մեծ գունդ։ Հաճախ խմորի բաղադրության մեջ ավելացվում է չամիչ և մանրեցված շոկոլադ։ Մատուցվում են թեյի հետ։
Պատրաստման երկարատևությունը կախված է կամ զարդարման տեխնոլոգիայից (այստեղից համի փոփոխությունը), կամ էլ հոգսաշատ գործի մերժումից։ Հիմա բրիոշներին հաճախ անվանում են կիսակաթնահունց հաց կամ բուլկի՝ իրար միացած 3-4 ոչ մեծ գնդերից։
Բրիոշներն իրենց համաշխարհային ճանաչման համար պարտական են ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի ազնիվ սիրուն։ Նատյուրմորտներում և այլ ժանրի նկարներում նա հաճախ մեծ ուշադրություն էր դարձնում այդ քաղցրավենիքին։ Երաժշտական երեկոների ժամանակ, որոնք կազմակերպում էր նրա կինը, բրիոշն միշտ մատուցվում էր թեյի հետ։ Ամենալավ ավանդույթներին բրիոշները զարդարում էին վարդով, մատուցում էին մարմելադի կամ մրգային պաղպաղակի մի գնդիկով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիական խոհանոց
- Եթե նրանք չունեն հաց` թո՛ղ թխվածք ուտեն՝ լեգենդար «Qu’ils mangent de la brioche» խոսքի թարգմանությունը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բրիոշ» հոդված Արխիվացված 2016-03-04 Wayback Machine