Jump to content

Ռոմեո Լավիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմեո Լավիա
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 2004(2004-01-06)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Բրյուսել, Բրյուսել-մայրաքաղաք
Հասակ 1,81 մետր[2]
Դիրք կիսապաշտպան

Ռոմեո Լավիա (ֆր.՝ Roméo Lavia,հունվարի 6, 2004(2004-01-06)[1], Բրյուսել, Բրյուսել-մայրաքաղաք), բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ակումբի և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել «Վոլյուվե» և «Անդերլեխտ» երիտասարդական թիմերում: 2020 թվականի ամռանը միացել է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակադեմիային[3]։ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին նորամուտն է նշել «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Ուիկոմ Ուոնդերերսի» դեմ Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[4]։ 2022 թվականի հունվարի 7-ին նորամուտն է նշել Անգլիայի գավաթի խաղարկությունում՝ «Սուինդոն Թաունի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով Իլկայ Գյունդոգանին[5]։ Նաև 2021/22 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի հանդիպումներում 9 անգամ եղել է «Սիթիի» պահեստայինների նստարանին և 6 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հանդիպումներում, սակայն այդ մրցաշարերում խաղադաշտ դուրս չի եկել[6]։ 2022 թվականի հուլիսի 6-ին 10,5 միլիոն ֆունտով տեղափոխվել է «Սաութհեմփթոն»[7], ակումբի հետ կնքելով հնգամյա պայմանագիր[8]։ 2022 թվականի օգոստոսի 6-ին «Տոտտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում նորամուտն է նշել «Սաութհեմփթոնի» հիմնական կազմում[9]։ 2022 թվականի օգոստոսի 30-ին Պրեմիեր լիգայի «Չելսիի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «սրբերի» կազմում[10]։ 2023 թվականի օգոստոսի 18-ին 58 միլիոն ֆունտով տեղափոխվել է «Չելսի»[11]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Բելգիայի Մ-15, Մ-16, Մ-19 և Մ-21 հավաքականներում[12]։ 2023 թվականի մարտի 17-ին ստացել է իր առաջին հրավերը Բելգիայի գլխավոր հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղին և Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղին[13]։ 2023 թվականի մարտի 28-ին Գերմանիայի հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի հավաքականի կազմում[14][15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/ecad9aa5
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Romeo Lavia: Man City wonderkid aiming to follow in Fernandinho's footsteps» (անգլերեն). Goal.com. 2021 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Manchester City vs. Wycombe Wanderers» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Swindon Town vs. Manchester City» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Roméo Lavia» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Romeo Lavia: Southampton sign 18-year-old from Manchester City for £10.5m» (անգլերեն). BBC Sport. 2022 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «Saints swoop for Lavia» (անգլերեն). Southampton F.C. 2022 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Tottenham Hotspur vs. Southampton» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Southampton vs. Chelsea» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  11. «Chelsea seal Lavia signing to take week's spending on midfielders to £173m» (անգլերեն). The Guardian. 2023 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  12. «Roméo Lavia» (ֆրանսերեն). Association des Clubs Francophones de Football.
  13. «Belgium coach Tedesco wields the axe for Euro qualifiers» (անգլերեն). Reuters. 2023 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  14. «Germany vs. Belgium» (անգլերեն). Soccerway. 2023 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  15. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]