Ռոմա Ժոլուդ
Ռոմա Ժոլուդ Рома Жёлудь (ru) | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1996 (27 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | երգիչ և վիդեո բլոգեր |
Գործունեություն | վիդեոբլոգգեր, երգիչ |
![]() |
Ռոմա Ժոլուդ (ռուս.՝ Рома Жёлудь, ի ծնե անուն՝ Իգնատ Ռուստամովիչ Կերիմով (ռուս.՝ Игнат Рустамович Керимов[1][2], փետրվարի 1, 1996, Մոսկվա, Ռուսաստան), ռուս տեսաբլոգեր, երգիչ։ Լրագրողները նրան հաճախ համեմատում են կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերի հետ[3][4][5][6][7]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմա Ժոլուդը հայտնի է շնորհիվ վեբ-շոու ժանրի տեսանյութերի, որոնք նա տեղադրում է հանրահայտ ՅուԹյուբ վիդեոհոսթինգում։ Երկու ալիքների դիտումների քանակը 2015 թվականի փետրվար ամսվա դրությամբ գերազանցում է 108 միլիոնը։
2012 թվականին նա նկարահանվել է Ռուսաստանի առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Թող խոսեն» հաղորդման ապրիլմեկյան թողարկմանը։ Նույն թվականի նոյեմբեր ամսին Ժոլուդը դարձել է Մուզ ՏՎ հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Նեֆորմատ չարտ» ծրագրի հաղարդավար[8], սակայն 2013 թվականի նոյեմբերի վերջին հեռուստաալիքը հրաժարվել է նրա հետ համագործակցությունից[9]։
2013 թվականին ընտրվել է որպես «ՄՈՒԶ ՏՎ-ի պարգևներ»-ի վարող[10]։ 2013 թվականի գարնանը Մոսկվայի նորաձևության շաբաթվա ընթացքում նա ներկայացրել է հագուստի սեփական բրենդը[11][12]։
2013 թվականին Իգնատ Կերիմովը բեմադրել է հարձակում իր վրա։ Այս կապակցությամբ մի շարք լուրերի վերնագրերում հայտնվեց այն տեղեկատվությունը, թե նա հայտնվել է վերակենդակացման բաժանմունքում, իսկ Թվիթերում հայտնի դարձավ #ромаживи հեշթեգը։
2014 թվականի հունիսին թողարկել է «Зона свободного падения» անվամբ առաջին ստուդիական ալբոմը, որը ներառում էր 15 երգ։ Սկավառակը իր մեր էր ներառում նաև նախկինում ներկայացված սինգլները, այդ թվում՝ «Like», «Я не игрушка для тебя», «Громче» и «Интернет-герой»[13]։ Թողարկումից անմիջապես հետո այն iTunes առցանց խանութի ռուսական բաժանմունքի ամենավաճառվող սկավառակը դարձավ[14][15]։
Ներկայումս մշտական բնակություն է հաստատել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)[16]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայր՝ Ռուստամ Մովլուդովիչ Կերիմով (ծնվ․ 1960), բիզնեսմեն
- Մայր՝ Օկսանա Կերիմովա
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստուդիական ալբոմներ
- «Зона свободного падения» (2014)
Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2012 | «Like» | Ալեքսեյ Սմագին | «Зона свободного падения» |
2012 | «Я не игрушка для тебя» | Ռոմա Ժոլուդ | «Зона свободного падения» |
2012 | «Во сне» (feat. Sofi) | Անդրեհ Սոբոլև | «Зона свободного падения» |
2013 | «Громче» | Ռոմա Ժոլուդ | «Зона свободного падения» |
2013 | «Интернет-герой» | Ալիսա Կոսմոս | «Зона свободного падения» |
2013 | «Лайков сто» (feat. Bad Bonus) | Կիրիլ Զանովսկի | «Зона свободного падения» |
2014 | «Отношения» | Վիտալի Շիրյաև | «Зона свободного падения» |
2014 | «Спасибо» (feat. Մելիսա Մուստաֆա) | Մարիա Սկոբելևա | TBA |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Андрей Сидорчик (2013-10-24)։ ««А кто такой Рома Жёлудь»? Интернет-кумир озадачил историей своего избиения»։ Аргументы и факты։ Վերցված է 2013-10-25
- ↑ КЕРИМОВ Игнат Рустамович - блогер
- ↑ Булат Латыпов (2012-09-27)։ «Новые герои российской эстрады: Рома Жёлудь»։ Афиша։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2012-12-28
- ↑ «Рома Жёлудь (Рома Acorn)»։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2016-01-17
- ↑ Дмитрий Губин (2012-07-16)։ «Конец гламура»։ Огонёк։ Արխիվացված օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2016-01-17
- ↑ Елена Лаптева (2012-07-16)։ «Рома Жёлудь больше не игрушка!»։ Комсомольская правда։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2012-12-28
- ↑ Дмитрий Коломиец (2012-10-03)։ «Рому Желудя закидали яйцами в центре Петербурга»։ Комсомольская правда։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2012-12-28
- ↑ «Рома Жёлудь – новая звезда «МУЗ-ТВ»»։ Муз-ТВ։ 2012-11-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2012-12-28
- ↑ «Рому Желудя прогнали с телеканала»։ Дни.ру։ 2013-11-27։ Վերցված է 2014-01-17
- ↑ «Зрители выбрали ведущим премии МУЗ-ТВ Рому Желудя»։ РИА Новости։ 2013-03-26։ Վերցված է 2014-01-17
- ↑ ««Пижамная вечеринка»: Рома Жёлудь»։ Love Radio։ 2013-09-30։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին։ Վերցված է 2014-01-17
- ↑ «"Неделя моды в Гостином дворе". День пятый»։ РИА Новости։ 2013-03-31։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2014-01-17
- ↑ «Рома Желудь выпустит альбом «Зона свободного падения» в июле»։ miamusic.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2014-08-18
- ↑ «Рома Жёлудь обошел Джастина Тимберлейка в iTunes»։ super.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2014-08-18
- ↑ «Альбом Ромы Жёлудя возглавил iTunes»։ Elle Girl։ Վերցված է 2014-08-18
- ↑ Это фиаско: Рома Желудь сменил имя - Новости - Europa Plus TV
|