Ռոզա ֆոն Ռոսթհորն-Ֆրիդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա ֆոն Ռոսթհորն-Ֆրիդման
գերմ.՝ Rose von Rosthorn-Friedmann
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1864(1864-02-12)
ԾննդավայրPrevalje, Սլովենիա
Մահացել էհունվարի 13, 1919(1919-01-13) (54 տարեկան)
Մահվան վայրԲադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունլեռնագնաց
ԱմուսինLouis Philipp Friedmann? և Bruno Wagner von Freynsheim?

Ռոզա ֆոն Ռոսթհորն-Ֆրիդման, ավստրիացի ազնվականուհի, լեռնագնաց, հայտնի է Գուստավ Կլիմտի իր դիմանկարով։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա ֆոն Ռոսթհորնը ծնվել է արդյունաբերող Ադոլֆ Ռոսթհորնի և նրա կնոջ՝ Ռոզալի Ֆիշերի ընտանիքում, բժիշկ Ալֆոնս ֆոն Ռոսթհորնի երկրորդ զարմիկն էր, պատկանում էր Ռոսթհորնի ձեռներեցների դինաստիայի[1][2]։

1881 թվականին Ռոզա ֆոն Ռոսթհորնը դարձավ առաջին կինը, որը նվաճեց 1800 մ բարձրությամբ Բավարիայի Վացման լեռը արևելյան լանջից։ 1888 թվականին Ռոսթհորնը գրավեց Շվեյցարիայի Օրտլես գագաթը[3].

Վացման լեռ

Ռոզա ֆոն Ռոսթհորնի առաջին ամուսինն էր Ավստրիական երկաթուղու իրավախորհրդատու Բրունո Վագներ ֆոն Ֆրայնսհայմը, որը հետագայում Հյուսիսային երկաթուղու տնօրենն էր։ Այս ամուսնությունից ունեցել է դուստր՝ Դորան։

1886 թվականին Ռոզան ամուսնացել է ավստրիացի արդյունաբերող, լեռնագնաց, արագասահորդ և սուսերամարտիկ Լուի Ֆիլիպ Ֆրիդմանի հետ (1861–1939), ունեցել են դուստր՝ Մարիա Ալեքսանդրինան։ Ֆրիդման զույգը տեղափոխվել է Վիեննայի ինտելեկտուալ հասարակության մեջ և ծանոթացել գրող Ուգո ֆոն Հոֆմանսթալի հետ, որը հիանում էր ոչ միայն գեղեցկությամբ, այլև Ռոզայի խելքով և ուժեղ անհատականությամբ, ինչպես նաև Արթուր Շնիցլերի հետ, որը հիշողություններ է թողել հոյակապ մարզիկ Լուի Ֆրիդմանի մասին։

Գուստավ Կլիմտը անմահացրել է Ռոզա ֆոն Ռոսթհորն-Ֆրիդմանին հայտնի դիմանկարում, որն ընտանիքում մնացել է մինչև 1983 թվականը, իսկ հետո 1987 թվականին Sotheby's աճուրդում ձեռք է բերել հրատարակիչ Հանս Դիեհանդը[4]։

Ռոզա ֆոն Ռոսթհորնը կտավի վրա պատկերված է սև երեկոյան զգեստով՝ թեթևակի հենված փափուկ կարմիր աթոռի մեջքին։ Նրա պարանոցը զարդարված է լայն մարգարտե վզնոցով, իսկ դաստակը զարդարված է մի քանի ոսկե ապարանջաններով։ Դեմքի գունատ մաշկը, պարանոցը և մերկ ձեռքերը աչքի են ընկնում մուգ ֆոնի վրա, մինչդեռ ծավալուն սանրվածքի մուգ մազերը գրեթե միախառնվում են ֆոնին[5]։ Հստակ հայտնի չէ, թե ինչ հարաբերություններ է ունեցել Ռոզա ֆոն Ռոսթհորն-Ֆրիդմանը նկարչի հետ, սակայն Ալմա Շինդլերը, որի համար Կլիմտն առաջին սերն էր, իր օրագրում խանդով գրել է, որ հարաբերություններ է սկսել «ծեր կնոջ»՝ Ռոզա Ֆրիդմանի հետ[6]։

Ռոզա ֆոն Ռոսթհորն-Ֆրիդմանին հեշտությամբ կարելի է ճանաչել Կլիմտի «Արծաթե ձկնիկներ» կտավում ջրային նիմֆերի մասին նրա շարքից, որը թվագրվում է և՛ 1899, և՛ 1901-1903 թվականներով[5]։

Արծաթե ձկնիկներ, 1899, մասնավոր հավաքածու

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռոզա ֆոն Ռոսթհորն-Ֆրիդմանը որպես բուժքույր ծառայում էր Վիեննայի հիվանդանոցներից մեկում, որտեղ հիվանդանում է տիֆով և մահանում 1919 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gustav Klimt, Toni Stooss, Christoph Doswald: Gustav Klimt, 1992, Seite 118
  • Louis Friedmann: Die Ortlergruppe. In: Die Erschließung der Ostalpen. Band 2, Deutscher und Österreichischer Alpenverein [1]
  • Harry Muré: Jeanne Immink Die Frau, die in die Wolken stieg. Tyrolia, Innsbruck 2010, ISBN 978-3-7022-3075-3
  • Mona Horncastle, Alfred Weidinger Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — 320 S. — ISBN 9783710602528
  • Tobias G. Natter Gustav Klimt. Zeichnungen und Gemälde. — Köln: Taschen, 2019. — 663 S. — ISBN 978-3-8365-6287-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Die Anton Schaller. Wertheim-Klinik: eine Geschichte der II. Universitäts-Frauenklinik in Wien (գերմ.)
  2. wina-magazin.at: Die Dame in Schwarz Արխիվացված է Հոկտեմբեր 25, 2020 Wayback Machine-ի միջոցով:(գերմ.)
  3. Deutscher und Österreichischer Alpenverein. Die Erschliessung der Ostalpen(գերմ.)
  4. Mona Horncastle, Alfred Weidinger Kunst und Antisemitismus // Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — S. 207. — 320 S. — ISBN 9783710602528
  5. 5,0 5,1 Natter, 2019, Frauendarstellungen
  6. Barbara Sternthal Der Sturm // Diesen Kuss der ganzen Welt. — Wien: Styria Verlag, 2005. — 238 S. — ISBN 978-3222131653