Ռոբեր Տատեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբեր Տատեն
ֆր.՝ Robert Tatin
Ծնվել էհունվարի 9, 1902(1902-01-09)[1][2]
ԾննդավայրԼավալ
Մահացել էդեկտեմբերի 6, 1983(1983-12-06) (81 տարեկանում)
Վախճանի վայրըՄայեն, Լուարայի երկիր, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և ճարտարապետ
ԵրեխաներRobert Tatin d'Avesnières?
Robert Tatin Վիքիպահեստում

Ռոբեր Տատեն (ֆր.՝ Robert Tatin, հունվարի 9, 1902(1902-01-09)[1][2], Լավալ - դեկտեմբերի 6, 1983(1983-12-06), Մայեն, Լուարայի երկիր, Ֆրանսիա), ֆրանսիացի քանդակագործ, ար բրյուտի ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում գործնականորեն չի սովորել, կատարել է տարատեսակ աշխատանքներ: 1918-1922 թվականներին բնակվել է Փարիզում, հաճախել է Բատո-Լավուար: 1930 թվականին հիմնել է բավականին հաջողակ շինարարական ընկերություն: Նա մշտապես ճամփորդել է, 1950-1955 թվականներին բնակվել է Բրազիլիայում, շրջագայել Ուրուգվայում, Արգենտինայում, Չիլիում: 1945 թվականից հետո սկսել է զբաղվել գեղանկարչությամբ և քանդակագործությամբ: Ծանոթ է եղել Ժակ Պրևերի, Ժան Կոկտոյի, Անդրե Բրետոնի, Պիկասոյի, Ջակոմետի, Ժան Դյուբյուֆեի և Մարկ Շագալի հետ: 1962 թվականից կնոջ հետ բնակվել է Կոսսե-լյո-Վիվենում, տարեցտարի ստեղծելով հսկայական սեփական թանգարան: Ներշնչվել է Եվրոպայի միջնադարյան եկեղեցիներով և Լատինական Ամերիկայի ավանդական մշակույթով:

Տատենի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականից Տատենի թանգարանի մասին նկարահանվել է մի քանի ֆիլմեր, 1969 թվականին այն ստացավ պաշտոնական կարգավիճակ: Դրանում ընդգրկված են Ռիգան, Հսկաների ճեմուղին (19 արձան, Ժաննա դ'Արկից մինչև Ուբյու թագավոր), Արձանների դաշտ ամրոցը և այլն:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սան Պաուլուի բիենալեի ոսկե մեդալ (1956)
  • Արվեստի քննադատության առաջին մրցանակ (Փարիզ, 1961)
Վիշապը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Guéguen P. Robert Tatin. - P.: Librairie Charpentier, 1960.
  • Jeandelle R., Jeandelle B. L'étrange domaine de Robert Tatin. - P.: J.-C. Simoën, 1977.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]