Ռոբերտ Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Ալբերտի Ներսիսյան
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվական20 հունվարի, 1958
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄարզիչԱ. Կ. Աբրահամյան
Կարիերայի ավարտ1982
Ակտիվ շրջան1975-1982
Մեդալները
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Բուխարեստ 1979 52 կգ
ԽՍՀՄ առաջնություն
Ոսկի Զապորոժիե 1978 52 կգ

Ռոբերտ Ալբերտի Ներսիսյան (ծն. 20 հունվարի[1], 1958, Երևան, Հայկական ԽՍՀ), խորհրդային հունա-հռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն (1978), Իվան Պոդուբնիի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարի հաղթող (1979), Եվրոպայի չեմպիոն (1979), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1978), Հայաստանի վաստակավոր վարպետ (1994

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ներսիսյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 20-ին Երևանում։ Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1971 թվականին՝ Ա. Կ. Աբրահամյանի ղեկավարությամբ։ 1975 և 1977 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1978 թվականին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ 1978 թվականին հաղթել է նաև ԽՍՀՄ մեծահասակների առաջնությունում։ 1979 թվականին Իվան Պոդուբնիի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը և իրավունք է ստացել ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցելու Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությանը։ Հաղթելով 4 մենամարտերում՝ Ռոբերտ Ներսիսյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթեց ռումինացի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի երկակի չեմպիոն, Մոնրեալի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Նիկ Ջինգին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Այդ հաղթանակի շնորհիվ Ռոբերտ Ներսիսյանը դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, որ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում[2]

1982 թվականին ավարտել է իր մարզական կարիերան և Մասիս քաղաքի Մանկապատանեկան մարզադպրոցում աշխատել որպես մարզիչ։ 1984-1989 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրեն։ 1989-1995 թվականներին Երևանում զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Պատրաստել է միջազգային մակարդակի մի շարք մարզիկներ։ Նրա հայտնի աշակերտներից են Օլիմպիական երկակի չեմպիոն Արմեն Նազարյանը[2], աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, Եվրոպայի չեմպիոն Վարդան Աղաջանյանը։

1996 թվականից Ռոբերտ Ներսիսյանն բնակվում է Ռուսաստանի Տոլյատի քաղաքում։ 1998-2007 թվականներին եղել է Սամարայի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի մարզիչ-խորհրդատուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մի շարք աղբյուրներում Ռոբերտ Ներսիսյանի ծննդյան օրը սխալմամբ համարվում է հունվարի 10-ը։
  2. 2,0 2,1 Արմեն Նազարյան. «Երբեք չեմ մոռանա Ստամբուլում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունը»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]