Ռոբերտ Մազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Մազան
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1994(1994-02-09)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Trenčín, Սլովակիա[2]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ռոբերտ Մազան (սլովակ.՝ Róbert Mazáň, փետրվարի 9, 1994(1994-02-09)[1], Trenčín, Սլովակիա[2]), սլովակ ֆուտբոլիստ, «Սելտա» ֆուտբոլային ակումբի և Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան, վարձավճարով հանդես է գալիս «Վենետիկ» ֆուտբոլային ակումբում։

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազանն իր հայրենի քաղաքի «Տրենչին» ակումբի սան է։ 2011 թվականի օգոստոսի 28-ին «Սպարտակ» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Սլովակիայի առաջնությունում։ 2013 թվականի ապրիլի 6-ին «Տատրան» ակումբի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել «Տրենչին» ակումբի կազմում։ 2014 թվականի սկզբին Մազանը տեղափոխվել է «Սենիցա» ակումբ։ Մարտի 1-ին «Զլատե-Մորավցե» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել իր նոր թիմում։

2015 թվականին Մազանը տեղափոխվել է լեհական «Պոդբեսկիձե» ակումբ։ Ապրիլի 29-ին «Լեխ» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել լեհական Էքստրակլասում։

2015 թվականի ամռանը Ռոբերտը խաղային պրակտիկայի փնտրտուքներում վարձավճարով տեղափոխվել է հայրենիք. «Ժիլինա» ակումբ։ Օգոստոսի 2-ին միյավական «Սպարտակ» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում։ Վարձավճարի ավարտից հետո ակումբը վճարել է նրա տրանսֆերը։ 2017 թվականի մայիսի 13-ին իր նախկին` «Սենիցա» ակումբի դեմ խաղում Մազանն իր առաջին գոլն է խփել «Ժիլինա» ակումբի կազմում։ Նույն խաղաշրջանում նա դարձել է Սլովակիայի չեմպիոն։

2018 թվականի սկզբին Մազանը տեղափոխվել է իսպանական «Սելտա» ակումբ։ Փետրվարի 3-ին «Ալավես» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Լա Լիգայում։

2019 թվականի հունվարի 28-ին «Սելտա» ակումբի պաշտպան Մազանը վարձավճարի հիմունքներով տեղափոխվել է «Վենետիկ» ֆուտբոլային ակումբ։

Կարերիան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում Մազանը մասնակցել է Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Լեհաստանի, Անգլիայի և Շվեդիայի երիտասարդական հավաքականների դեմ։

2017 թվականի հոկտեմբերի 8-ին 2018 թվականի աշ-արհի առաջնության ընտրական փուլում Մալթայի հավաքականի դեմ խաղում Մազանը իր նորամուտն է նշել Սլովակիայի հավաքականի կազմում` երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Տոմաշ Հուբոչանի փոխարեն։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Սլովակիա «Ժիլինա»

  • Սլովակիայի ֆուտբոլի առաջնություն-2016/17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]