Ռոբերտ Բեդրոն
Ռոբերտ Բեդրոն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Palikot's Movement? (սեպտեմբեր 2014) և Spring? |
---|---|
Կրթություն՝ | University of Warmia and Mazury in Olsztyn?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, local politician, ակտիվիստ և հրապարակախոս |
Դավանանք | Անկրոնություն |
Ծննդյան օր | ապրիլի 13, 1976[2] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ռիմանուվ, Krosno Voivodeship, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | robertbiedron.pl |
Ռոբերտ Բեդրոն (Robert Biedroń, լեհերեն արտասանություն․ [ˈrɔbɛrt ˈbjedrɔɲ], ապրիլի 13, 1976[2], Ռիմանուվ, Krosno Voivodeship, Լեհաստան), լեհ քաղաքական գործիչ։ Եղել է Լեհաստանի Հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Ժողովրդավարական ձախ ուժերի միության և Պալիկոտի շարժման անդամ։ Մտնում է հոմոֆոբիայի դեմ Լեհական արշավի տնօրենների խորհրդի մեջ։ Սեյմի նախկին պատգամավոր, 2014-2018 թվականներին՝ Սլուպսկի քաղաքապետ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտած կրթական հաստատությունների և ստացած կոչումների ցանկը․
- Վարշավայի քաղաքական առաջնորդների դպրոցի շրջանավարտ (2010);
- Մարդու իրավունքների Հելսինկյան կոմիտեի Մարդու իրավունքների դպրոց (2006);
- տնտեսագիտության բակալավր, Տեխնոլագիական-հումանիտար համալսարան Ռադոմայում (2001 և 2010);
- քաղաքագիտության մագիստրոս, Օլշտին քաղաքում (2000);
- Կրակովի համալսարանի շրջանավարտ (1999), մասնագիտությունը՝ քաղաքացիական իրավունք։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Ռոբերտ Բեդրոնը Դեմոկրատական ձախ ուժերի միության անդամ է (լեհ.՝ SLD), Լեհաստանի Հանրապետության Սեյմի թեկնածու, Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի անդամ։ 2006 թվականին հաղթել է Օլշտինում կայացած մարզային ժողովի ընտրություններում։ Ժողովում իր աշխատանքի ընթացքում առաջարկել է մարզային կանոնադրության ավելի քան 740 փոփոխություն, որոնցից ավելի քան 600-ը ընդունվել են։
2011 թվականի հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում Ազդրոնն ընտրվել էր Սեյմ, որպես «Պալիկոտի շարժում» կուսակցության թեկնածու (լեհ.՝ Ruch Palikota), ստանալով 16 919 ձայն ք. Գդինի շրջանից[3]։ 2014 թվականին հաղթել է Սլուպսկ քաղաքի քաղաքապետի ընտրություններում՝ ստանալով ձայների 57 %-ը[3]։
2012 թվականին Լեհաստանի Սեյմում ստեղծել է խորհրդարանական խումբ, որն աջակցում է էսպերանտոին (PGAE), համագործակցում է լեհական Էսպերանտո ասոցիացիայի (EDE-Pollando) անդամների հետ Շեցինում, Գդինյաում և Մալբորկայում։
2006 թվականին մեղադրվել է հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ, 2010 թվականին՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ի ցույցի ժամանակ ոստիկանության աշխատակցին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ[4][5]։ Երկու գործընթացներում էլ արդարացվեց։
«Գարուն» (Wiosna) կուսակցության հիմնադիրներից մեկը 2019 թվականին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nieerotyczny dotyk. O hipokryzji i homofobii kościoła katolickiego w Polsce, [w:] Homofobia po polsku!, Wydawnictwo Sic!, Warszawa. 2004.
- Polityka, Edukacja, Internet, Służba zdrowia, Kościół katolicki, Sport, [w:] Sytuacja społeczna osób biseksualnych i homoseksualnych w Polsce. Raport za lata 2005 и 2006.
- Kampania Przeciw Homofobii, Lambda Warszawa, Warszawa. 2007, s. 37-88.
- Tęczowy elementarz, Wydawnictwo AdPublik, Warszawa 2007, ISBN 978-83-926199-0-1.
- Pracownia Monitoringu i Rzecznictwa Prawnoczłowieczego (red.), Kampania Przeciw Homofobii, Warszawa. 2008.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.sejm.gov.pl/sejm7.nsf/posel.xsp?id=027
- ↑ 2,0 2,1 https://pantheon.world/profile/person/Robert_Biedroń
- ↑ 3,0 3,1 «Gay Star News: Poland makes history by electing its first openly gay mayor»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-22-ին։ Վերցված է 2019-05-22
- ↑ «Proces o znieważenie katolików - Robert Biedroń uniewinniony»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-13-ին։ Վերցված է 2016-03-30
- ↑ «Robert Biedroń oskarżony o napaść na policjanta»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-12-ին։ Վերցված է 2016-03-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (Լեհերեն) Պաշտոնական կայք
- Campaign Against Homophobia
- О. Бабакова. Такого, как Роберт Archived 2016-09-16 at the Wayback Machine.
|