Jump to content

Լեոն Ռոբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբել Լեոնից)
Լեոն Ռոբել
ֆր.՝ Léon Robel
Ծնվել էփետրվարի 15, 1928(1928-02-15), 1928[1] կամ փետրվարի 16, 1928(1928-02-16)[2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Վախճանվել էհունվարի 31, 2020(2020-01-31)[2]
Մասնագիտությունգիտնական և թարգմանիչ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱշխատավայրՓարիզի համալսարան
Պարգևներ

Լեոն Ռոբել (ֆր.՝ Léon Robel, փետրվարի 15, 1928(1928-02-15), 1928[1] կամ փետրվարի 16, 1928(1928-02-16)[2], Փարիզ, Ֆրանսիա[1] - հունվարի 31, 2020(2020-01-31)[2]), ֆրանսիացի սլավոնագետ, գրականագետ, լեզվաբան, թարգմանիչ, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Ռոբելը ծնվել է 1928 թվականի փետրվարի 15-ին Փարիզում[3]։

Սորբոնում սովորել է դասական բանասիրություն և ռուսերեն։ 1952-1959 թվականներին ֆրանսիական լիցեյում դասավանդել է ռուսերեն[3]։

Եղել է ավագ դպրոցի թարգմանության պրոֆեսոր (1960—1970), Արևելյան լեզուների և մշակույթի (INALCO, Փարիզ) ազգային ինստիտուտի հաստիքային պրոֆեսոր (1964—1968), ներկայումս՝ վաստակավոր պրոֆեսոր։ 1970-1988 թվականներին եղել է Համեմատական պոետիկայի կենտրոնի տնօրեն (Պալիվանովի շրջանակ) INALCO-ի մոտ, որոնք գործել են միջազգային գիտական կոմիտեի հովանու ներքո[3]։

Լեոն Ռոբելը տարբեր տարիների եղել է Սորբոնի համալսարանի, Սլավոնական ուսումնասիրությունների համալսարանի, Պոետիկայի և ոճաբանության միջազգային կոմիտեի, Սլավոնագետների միջազգային կոմիտեի գիտական խորհրդի անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի սլավոնական ծրագրի փորձագետ, Սլավոնական մշակույթի ուսումնասիրման և տարածման միջազգային ասոցացիայի քարտուղար[3]։

Եղել է «Europe», «Համեմատական պոետիկայի տետրեր» ամսագրերի խմբագրական կոլեգիաներում, MEZUMA (Publications Langues O) գիտական սերիայի խմբագիր։

Գիտական հետաքրքրությունների ոլորտի մեջ մտնում են ռուսական և խորհրդային գրականությունները, ֆրանսիական պոեզիան, խորհրդային մշակույթը, լեզվաբանական պոետիկան, թարգմանության տեսությունը։

Թարգմանել է Մաքսիմ Գորկու ստեղծագործությունները, Ալեքսանդր Սոլժենիցինի արձակը, Սեմյոն Կիրսանովի, Անդրեյ Վոզնեսենսկու, Վլադիմիր Բուրիչի, Օլժաս Սուլեյմենովի բանաստեղծությունները։ Չուվաշական քնարերգության «Դաշտերի աչքերը» (ֆր.՝ Loeil des champs) անթոլոգիայի համակարգող, հիմնական թարգմանիչ, խմբագիր, հրատարակվել է 1996 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Ռոբելի թարգմանությամբ հրատարակվել են ինը բանաստեղծական ժողովածուներ և Գենադի Այգիի էսսեների գիրքը[3]։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» մեդալ (16.12.1967)[4]
  • Palmes academi ues մեդալ (Արմավենու ճյուղ)[3]
  • Վ. Միտի անվան մրցանակների և կոչումների դափնեկիր (1996)[3]
  • Ռուսական ֆուտուրիզմի հայր Դավիթ Բուրլյուկի անվան միջազգային կոչում[5]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robel Léon. Aigui (collections «Poetes daujourdhui»). — Paris, 1993.
  • Робель Леон. Айги / Перевод с французского О. Северской. — М.: Аграф, 2003. — 224 с. — 3000 экз. — ISBN 5-7784-0217-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Исаев Ю. Н. Chuvash encyclopedia (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — С. 2567. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-X
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Хузангай А. П. Робель Леон // Чувашская энциклопедия. — Чебоксары: Чувашское книжное издательство.
  4. «Ведомости Верховного Совета СССР», 1969 год, № 51 91397), ст. 659
  5. «Международная отметина имени отца русского футуризма Давида Бурлюка». Новая карта русской литературы. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]