Լեոն Ռոբել
Լեոն Ռոբել ֆր.՝ Léon Robel | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1928[1] |
Ծննդավայր | Փարիզ, Փարիզի շրջան[2] |
Վախճանվել է | հունվարի 31, 2020[3] (91 տարեկան) |
Մասնագիտություն | գրական թարգմանիչ, բանաստեղծ և ուսուցիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Աշխատավայր | Փարիզի համալսարան |
Պարգևներ |
Լեոն Ռոբել (ֆր.՝ Léon Robel, փետրվարի 15, 1928[1], Փարիզ, Փարիզի շրջան[2] - հունվարի 31, 2020[3]), ֆրանսիացի սլավոնագետ, գրականագետ, լեզվաբան, թարգմանիչ, բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոն Ռոբելը ծնվել է 1928 թվականի փետրվարի 15-ին Փարիզում[4]։
Սորբոնում սովորել է դասական բանասիրություն և ռուսերեն։ 1952-1959 թվականներին ֆրանսիական լիցեյում դասավանդել է ռուսերեն[4]։
Եղել է ավագ դպրոցի թարգմանության պրոֆեսոր (1960—1970), Արևելյան լեզուների և մշակույթի (INALCO, Փարիզ) ազգային ինստիտուտի հաստիքային պրոֆեսոր (1964—1968), ներկայումս՝ վաստակավոր պրոֆեսոր։ 1970-1988 թվականներին եղել է Համեմատական պոետիկայի կենտրոնի տնօրեն (Պալիվանովի շրջանակ) INALCO-ի մոտ, որոնք գործել են միջազգային գիտական կոմիտեի հովանու ներքո[4]։
Լեոն Ռոբելը տարբեր տարիների եղել է Սորբոնի համալսարանի, Սլավոնական ուսումնասիրությունների համալսարանի, Պոետիկայի և ոճաբանության միջազգային կոմիտեի, Սլավոնագետների միջազգային կոմիտեի գիտական խորհրդի անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի սլավոնական ծրագրի փորձագետ, Սլավոնական մշակույթի ուսումնասիրման և տարածման միջազգային ասոցացիայի քարտուղար[4]։
Եղել է «Europe», «Համեմատական պոետիկայի տետրեր» ամսագրերի խմբագրական կոլեգիաներում, MEZUMA (Publications Langues O) գիտական սերիայի խմբագիր։
Գիտական հետաքրքրությունների ոլորտի մեջ մտնում են ռուսական և խորհրդային գրականությունները, ֆրանսիական պոեզիան, խորհրդային մշակույթը, լեզվաբանական պոետիկան, թարգմանության տեսությունը։
Թարգմանել է Մաքսիմ Գորկու ստեղծագործությունները, Ալեքսանդր Սոլժենիցինի արձակը, Սեմյոն Կիրսանովի, Անդրեյ Վոզնեսենսկու, Վլադիմիր Բուրիչի, Օլժաս Սուլեյմենովի բանաստեղծությունները։ Չուվաշական քնարերգության «Դաշտերի աչքերը» (ֆր.՝ Loeil des champs) անթոլոգիայի համակարգող, հիմնական թարգմանիչ, խմբագիր, հրատարակվել է 1996 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Ռոբելի թարգմանությամբ հրատարակվել են ինը բանաստեղծական ժողովածուներ և Գենադի Այգիի էսսեների գիրքը[4]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» մեդալ (16.12.1967)[5]
- Palmes academi ues մեդալ (Արմավենու ճյուղ)[4]
- Վ. Միտի անվան մրցանակների և կոչումների դափնեկիր (1996)[4]
- Ռուսական ֆուտուրիզմի հայր Դավիթ Բուրլյուկի անվան միջազգային կոչում[6]
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robel Léon. Aigui (collections «Poetes daujourdhui»). — Paris, 1993.
- Робель Леон. Айги / Перевод с французского О. Северской. — М.: Аграф, 2003. — 224 с. — 3000 экз. — ISBN 5-7784-0217-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.humanite.fr/culture-et-savoir/poesie/disparition-leon-robel-grand-specialiste-de-la-poesie-sovietique
- ↑ 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Хузангай А. П. Робель Леон // Чувашская энциклопедия. — Чебоксары: Чувашское книжное издательство.
- ↑ «Ведомости Верховного Совета СССР», 1969 год, № 51 91397), ст. 659
- ↑ «Международная отметина имени отца русского футуризма Давида Бурлюка». Новая карта русской литературы. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Леону Робелю – 75 лет // Известия НАНИ ЧР. — 2002. — № 5.
- Леону Робелю – 75 лет // Известия НАНИ ЧР. — 2003. — № 1.
- Хузангай А. П. Робель Леон // Чувашская энциклопедия. — Чебоксары: Чувашское книжное издательство.
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- С. Д. [Рецензия на книгу: Леон Робель. Айги / Перевод с франц. О. Северской. М.: Аграф, 2003. 224 с.] // Литература. — 2003. — № 29.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Леон Робель». Футурум АРТ. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 31 մահեր
- 2020 մահեր
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրականագետներ
- Ֆրանսիացի լեզվաբաններ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի գիտնականներ