Վլադիմիր Բուրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Բուրիչ
Ծնվել էօգոստոսի 6, 1932(1932-08-06)
ԾննդավայրՇախտի, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Վախճանվել էօգոստոսի 26, 1994(1994-08-26) (62 տարեկանում)
Վախճանի վայրՍտրուգա, Struga Municipality, Southwestern Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Սերգեյ Բիրյուկով (ռուս.՝ Влади́мир Петро́вич Бу́рич, օգոստոսի 6, 1932(1932-08-06), Շախտի, Ռոստովի մարզ, Ռուսաստան - օգոստոսի 26, 1994(1994-08-26), Ստրուգա, Struga Municipality, Southwestern Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա), ռուս բանաստեղծ, թարգմանիչ:

Մեծացել է Խարկովում: 1955 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Խմբագիր է աշխատել «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունում: Բանաստեղծություններ սկսել է հրատարակել 1961 թվականից, սակայն բանաստեղծական լուրջ գործունեություն ծավալել է 1980-90-ականներին, երբ երևան եկան ռուսական վերլիբռի առաջին՝ «Սպիտակ քառակուսի», «Իքս ժամանակ» ժողովածուները: Վերլիբռի տեսաբաններից և ակտիվ քարոզիչներից մեկն էր: Պարգևատրվել է Լեհաստանի մշակույթի նախարարության մեդալով, արժանացել Հարավսլավիայի «Սմեդերևի ոսկե բանալի» մրցանակին[1]:

Վլադիմիր Բուրիչը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուդվա; Դուբրովնիկ-Բուդվա մայրուղին; «Օդային համբույրը...»; «Այս օկտավների հեղինակները...»; «Կյանքը արժանի է ակնարկի ու վեպի...»; «Ցանկացա ժպտալ...»; «Ցավ եմ ուզում...»; «Մարմինս ի զորու չէր...»; «Թող դեմքիդ շուշան ծաղից...»; «վերլիբռը՝ դա...»; Խարկովյան տետրերից (1953-1957)՝ «Ես դեռ կրում եմ շապիկը...»; «Արիություն...»; «Կյանքիս տարիներին...»; Խարկով. 1941-ի գարունը; «Աշխարհը...»; Սևը և սպիտակը; «Երկիրը...»; Հարցաքննություն; «Բանաստեղծություն ընթերցելու ժամը...»; «Ազգը...»; «Մարդկությունը...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 77-91: Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 62: