Ռիվոնիայի դատավարություն
Ռիվոնիայի դատավարություն | |
---|---|
Մեղադրյալ(ներ) | Նելսոն Մանդելա, Lionel Bernstein?, Դենիս Գոլդբերգ, Bob Hepple?, James Kantor?, Ahmed Kathrada?, Գովան Մբեկի, Ռայմոնդ Մհլաբա, Andrew Mlangeni?, Elias Motsoaledi?, Ուոլթեր Սիսուլու և Harold Wolpe? |
Մեղադրող | Percy Yutar? |
Երկիր | ՀԱՀ |
Տեղագրություն | Պրետորիա |
Վարչական շրջան | Palace of Justice (South Africa)? |
Գլխավոր դատավոր | Quartus de Wet? |
Ռիվոնիայի դատավարություն (անգլ.՝ Rivonia Trial), Աֆրիկյան ազգային կոնգրեսի տաս առաջնորդների դատավարությունը ՀԱՀ-ում ապարտհեյդի ժամանակաշրջանում` 1963-1964 թվականներին։ Այն կոչվում է ձերբակալման վայրի` Յոհաննեսբուրգի արվարձան Ռիվոնիայի անվանումով, իսկ դատավարությունը կայացել է Պրետորիայի Արդարադատության պալատում[1][2]։ Դատավարության վերջում ԱԱԿ-ի առաջնորդ Նելսոն Մանդելայի ելույթի ժամանակ հնչած «Ես պատրաստ եմ մահվան» հայտնի ճառը հարկադրեց մեղադրյալներին չհրաժարվել իրենց համոզմունքներից։ Դատավարության արդյունքում բանտարկվեց 8 անձ, մասնավորապես Մանդելան դատապարտվեց ցմահ ազատազրկման, որից բանտում անցկացրեց 27 տարի։
Ձերբակալություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականի հուլիսի 11-ին Արթուր Գոլդռեյխին պատկանող Լիլիսլիֆ ֆերմայում ձերբակալվեցին ԱԱԿ-ի 19 առաջնորդներ։ Ֆերման օգտագործվում էր որպես Աֆրիկյան ազգային կոնգրեսի անդամների ապաստարան։ Ի թիվս այլ բաների ֆերմայում հայտնաբերվեցին ԱԱԿ-ի փաստաթղթերը և Նելսոն Մանդելայի օրագրերը։ Նելսոն Մանդելան ֆերմա տեղափոխվեց 1961 թվականի հոկտեմբերի 1-ին, ձերբակալությունից խուսափելու նպատակով նա ներկայացել էր որպես այգեպան և խոհարար Դավիդ Մոտսամայի։ Ձերբակալվածների մեջ էին Ուոլթեր Սիսուլուն, Գովան Մբեկին, Ռեյմոնդ Մհլաբան, Էնդրո Մլանհենին, Էլիաս Մոտսոալեդին (արհմիության գործիչ և ԱԱԿ անդամ), Ահմեդ Կատրադան, Բիլլի Նեյրը, Դենիս Գոլդբերգը (Դեմոկրատների Կոնգրեսի անդամ), Լիոնել Բեռնստայնը (ՀԱԿԿ անդամ), Արթուր Գոլդռեյխը (ֆերմայի սեփականատեր), Հարոլդ Վոլպեն, Ջեյմս Կանտորը և ուրիշներ։ Ձերբակալվածների էթնիկ կազմը տարբեր էր, սպիտակներ, սևամորթեր, հրեաներ և հնդկացիներ։
Պատասխանատվության ենթարկված ԱԱԿ-ի առաջնորդներին Ռիվոնիայի դատարանում միացավ Նելսոն Մանդելան, ով արդեն դատապարտվել էր ազատազրկման Յոհաննեսբուրգի ամրոցում գործադուլ կազմակերպելու և երկիրը ապօրինի լքելու համար։ Դատապարտյալներն առանց դատավարության 90 օր գտնվում էին լիակատար մեկուսացման մեջ։ Այդ ընթացքում Գոլդռեյխը և Վոլպեն կաշառեցին պահակներին և օգոստոսի 11-ին փախան բանտից[1][1][3][3][4][5] The second indictment thus only listed 10 out of the original 11 names, referring to them as Accused 1 through 10.[6]:
Փաստաբանները չտեսան իրենց պաշտպանյալներին մինչև մեղադրական եզրակացությունը` հոկտեմբերի 9-ը։ Փաստաբանների խմբի ղեկավարն էր Բրեմ Ֆիշերը, օգնականները, Ջոել Իոֆֆեն, Արթուր Չասկալսոնը, Ջորջ Բիզոսը, Վերնոն Բերիանժը և Հարոլդ Հանսոնը։ Առանձին խումբ էին կազմում Հանսոնը և Հարրի Շվարցը, որոնք հանդես էին գալիս Կանտորի պաշտպանությամբ։
Նախագահող դատավորն էր Տրանսվալի դատարանի նախագահ Կվարտուս դե Վետը, մեղադրող դատախազը` Տրանսվալի գլխավոր դատախազի տեղակալ Պերսի Յուտարը։ Դատավարությունը սկսվեց 1963 թվականի նոյեմբերի 26-ին, սակայն առաջին մեղադրական եզրակացությունը անհամազոր որակվելուց հետո, դեկտեմբերի 3-ին հրապարակվեց նոր ընդլայնված մեղադրական եզրակացություն։ Տասը ամբաստանյալներից ոչ ոք իրեն մեղավոր չճանաչեց։ Դատավարությունն ավարտվեց 1964 թվականի հունիսի 12-ին։
Մեղադրյալների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղադրյալների ցուցակում ընդգրկված էին 10 մարդ[7]`
- Նելսոն Մանդելան
- Ուոլթեր Սիսուլուն
- Դենիս Գոլդբերգը
- Գովան Մբեկին
- Ահմեդ Կատրադան
- Լիոնել Բեռնստայնը
- Ռեյմոնդ Մխլաբան
- Ջեյմս Կանտորը
- Էլիաս Մոտսոալեդին
- Էնդրյու Մլանգենին
Գոլդռեյխը և Վոլպեն կաշառեցին պահակներին և փախան բանտից, Հարավային Աֆրիկայից տեղափոխվեցին Սվազիլենդ, հետագայում Բոտսվանա։ Ավելի ուշ կարողացավ ազատվել և երկրից հեռանալ Հեփփլը[8]։
Պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգնության նպատակով փոստաբան Ջոել Իոֆֆեին դիմեցին Հիկդա Բեռնստայնը (Ռաստի Բեռնստայնի կինը), Ալբերտինա Սիսուլուն (Ուոլթեր Սիսուլուի կինը ), Էննի Գոլդբերգը (Դենիս Գոլդբերգի մայրը) և Վիննի Մանդելան (Նելսոն Մանդելայի կինը)։ Իոֆֆեն համաձայնվեց հանդես գալ որպես բոլոր մեղադրյալների փաստաբան, բացի Կանտորից, որը պահանջեց առանձին փաստաբան և Բոբ Հեփփլին։ Իոֆֆեն, փաստաբաններ Արթուր Չասկալսոնի և Ջորջ Բիզոսի հետ համոզեցին Բրամ Ֆիշերին հանդես գալու որպես առաջատար փաստաբան։ Հետագայում նրանց միացավ Վերնոն Բերանժեն։ Փաստաբանների հիմնական խմբում ընդգրված էին`
- Վերնոն Բերանժեն
- Ջորջ Բիզոսը
- Արթուր Չասկալսոնը
- Բրամ Ֆիշերը
- Հարոլդ Հանսոնը
- Ջոել Իոֆֆեն
Կանտորի պաշտպանական խմբում ընդգրկված էին`
- Ջոն Կոկերը
- Հարոլդ Հանսոնը
- Ջորջ Լովենը
- Հ. Կ. Նիկոլասը
- Հարրի Շվարցը
Մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղադրանքների ցանկում ընդգրկված էին`
- Մարդկանց վարձում պայթուցիկ նյութերի օգտագործման միջոցով պարտիզանական պատերազմ մղելու , բռնի հեղափոխության և սաբոտաժի գործողությունների իրականացնելու նպատակով
- Դավադրություն այդ գործողությունների իրականացման նպատակով և օտարերկրյա ռազմական ստորաբաժանումների օժանդակությունը, երբ նրանք կներխուժեն Հանրապետություն
- Աջակցություն կոմունիզմին
- Այդ նպատակներին հասնելու համար գումարների շորթում և ստացում համակիր երկրներից, Ալժիրից, Եթովպիայից, Լիբերիայից,Նիգերիայից, Թունիսից և այլ երկրներից։
Ներածական խոսքում դատախազ Պերսի Յութարը նշեց, որ կար զինամթերքի բավարար պաշարներ Յոհաննեսբուրգի չափերի քաղաք պայթեցնելու համար։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և բոլոր երկրների որոշմամբ դատավարությունը անօրինական ճանաչվեց, ինչն էլ հանգեցրեց միջազգային պատժամիջոցների կիրառմանը[9][10]։
Նելսոն Մանդելայի ելույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատաքննության սկզբում, Նելսոն Մանդելան երեք ժամանոց ելույթ ունեցավ, որի ընթացքում նա բացատրեց և պաշտպանեց ԱԱԿ-ի հիմնական քաղաքական դիրքորոշումները։ Նա արդարացրեց այս շարժման որոշումը, սահմանադրական մեթոդներից որոշակի շեղումներ թույլ տալով ոչ բռնի դիմադրության մեթոդներով սաբոտաժի արշավ սկսել սեփականության դեմ (նվազագույնի հասցնելով վնասվածքների և մահվան ռիսկերը), միաժամանակ վերապատրաստել շարժման ռազմական թևին, հետագայում նրա հնարավոր օօտագործման նպատակով։ Նա իր ելույթում անդրադարձավ նաև ԱԱԿ-ի և ՀԱԿԿ-ի միջև հարաբերությունների որոշ մանրամասների, բացատրելով, որ երկու շարժումներն էլ համագործակցում են ապարտեիդի դեմ մղվող պայքարին, ինքը հավատում է ՀԱՀ-ում սահմանադրական ժողովրդավարության մոդելին և պաշտպանում է շուկայական տնտեսության, այլ ոչ թե կոմունիստական տնտեսության մոդելը։ Ելույթը համարվում է Հարավային Աֆրիկայի պատմության հիմնարար պահերից մեկը[11]։
Ինչպես Ալբերտինա Սիսուլուն է ասել, «Նելսոնի ելույթի ժամանակ մահաբեր լռություն էր տիրում։ Երբ նա հայտարարեց, որ պատրաստ է զոհվել հանուն ազատ ժողովրդավարական հասարակության իդեալների, մեր աչքերի լույսը խամրեց։ Նելսոնն ամբողջությամբ տրվեց մեզ։ Նրան խաչեցին, քանի որ պայքարում էր իր ժողովրդի իրավունքների համար»։
Արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական մեղադրողը մահապատիժ չպահանջեց։ 1964 թվականի հունիսի 12-ին հրապարակվեց դատավճիռը։ Ութ մեղադրյալներ դատապարտվեցին ցմահ ազատազրկման, Լիոնել Բեռնստայնը արդարացվեց, իսկ Գոլդբերգը բանտարկության մեջ անցկացրեց քսաներկու տարի։ Նելսոն Մանդելան բանտում անցկացրեց 27 տարի ութ ամիս (18 տարի Ռոբեն Այլենդում)։ Նա ազատ արձակվեց 1990 թվականի փետրվարի 11-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Linder, Douglas O. (2010). «The Nelson Mandela(Rivonia) Trial: An Account». University of Missouri-Kansas City. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Rivonia Trial 1963 -1964». SA History Online. 2011 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 3,0 3,1 Linder, Douglas O. (2010). «The Accused: 'The Rivonia 11'». University of Missouri-Kansas City. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Historical Papers, Wits University, Authorisation in terms of Section 21(3) of Act 76 of 1962, and direction in terms of Section 152 BIS (1) of Act 56 of 1955, as amended"». Wits University. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Hepple, 2004
- ↑ Records of the Rivonia Treason Trial, State vs Nelson Mandela and Others; Second Indictment. The Library, University of the Witwatersrand.
- ↑ «Historical Papers, Wits University, Indictment in the matter of: The State against "The National High Command"». Wits University. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Как евреи боролись за права чернокожих: Южная Африка. | Страницы еврейской культуры и истории». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Clarkson, 2013, էջ 85
- ↑ Davis & Le Roux, 2009, էջեր 48-50
- ↑ Mandela, 1979
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rescuing the Rivonia Trial recordings, British Library, including extracts from the original Dictabelt recordings made in court, and restored to audible condition with technical assistance from the British Library
- "The Rivonia Trial Արխիվացված 2008-12-02 Wayback Machine" - article by Sunder Katwala from The Observer, dated Sunday, 11 February 2001
- ANC history
- On the trail of Mandela's handgun.
- Rivonia Unmasked The prosecutor's account of the Rivonia Trial.
- Historical Papers of the Rivonia Trial, Digital Collection at the University of the Witwatersrand.
- Rivonia Trial Images
- Baileys African History Archive – Rivonia Trial Արխիվացված 2018-08-24 Wayback Machine
- I am prepared to die speech - Mandela Արխիվացված 2016-02-01 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kathrada, Ahmed (2016). A Simple Freedom: The Strong Mind of Robben Island Prisoner No. 468/64. Lexington, Kentucky: University Press of Kentucky.
- Broun, Kenneth S. (2012). Saving Nelson Mandela: The Rivonia Trial and the Fate of South Africa. Oxford University Press. ISBN 978-0-19-991312-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Frankel, Glenn (2011). Rivonia's Children: Three Families and the Cost of Conscience in White South Africa. Jacana Media. ISBN 978-1-4314-0220-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Sisulu, Elinor (2011). Walter & Albertina Sisulu. New Africa Books. ISBN 978-0-86486-639-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Clarkson, Carrol (2013). Drawing the Line: Toward an Aesthetics of Transitional Justice. Oxford University Press. ISBN 978-0-8232-5415-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Davis, Dennis; Le Roux, Michelle (2009). Precedent & Possibility: The (ab)use of Law in South Africa. Juta and Company Ltd. ISBN 978-1-77013-022-7.
- Mandela, Nelson (1979). I am prepared to die. International Defence & Aid Fund for Southern Africa.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link)
Ամսագրերի հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hepple, Bob (2004). «Rivonia: The Story of Accused No. 11». Social Dynamics. 30 (1): 193–217. doi:10.1080/02533950408628669. ISSN 0253-3952.
{{cite journal}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link)
Թերթերի հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beresford, David (2003 թ․ մայիսի 7). «Walter Sisulu». The Guardian. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվոնիայի դատավարություն» հոդվածին։ |
|