Լիլիսլիֆ (ֆերմա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծղոտե կտուրով սենյակ Լիլիսլիֆում

Լիլիսլիֆ (անգլ.՝ Liliesleaf), ֆերմա, Յոհաննեսբուրգի հյուսիսում գտնվող Ռիվոնայի շրջանում։ Հայտնի է նրանով, որ 1960-ական թվականների սկզբին Աֆրիկյան ազգային կոնգրեսի ակտիվիստների կողմից գաղտնի օգտագործվել է և եղել այն վայրը, որտեղ ձերբակալվել են ԱԱԿ-ի ճանաչված առաջնորդները, որն էլ հանգեցրել է Ռիվոնիայի դատավարությանը։ Ներկայումս ֆերման համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ և այդտեղ տեղակայված է թանգարան[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Լիլիսլիֆի ֆերման գնեցին Արթուր Գոլդռեյխը և Հարոլդ Վոլպեն, որն օգտագործվում էր որպես ընդհատակում գտնվող Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցության շտաբ-բնակարան և քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց գաղտնի բնակարան։ Գնումը կատարվել էր կոմկուսի համար Գոլդռեյխի կողմից հայթայթված միջոցների հաշվին։ Արթուր Գոլդռեյխը արիստոկրատ երիտասարդ էր և թրև էր գալիս պոլո ակումբներում, բայց դա քողարկման միջոց էր, որը հնարավորություն էր տալիս Գոլդռեյխին շրջագայել ողջ աշխարհում և միջոցներ հավաքագրել ԱԱԿ-ի և ՀԱԿԿ-ի համար[2]։

Նելսոն Մանդելան 1961 թվականին գալիս է Լիլիսլիֆ ֆերմա և բնակվում այնտեղ Դավիդ Մոտսաման անունով, որպես սեփականատիրոջ կողմից վարձված այգեպան։ Ֆերմայում նրա տրամադրության տակ կար երկու սենյակ, ննջարան և աշխատասենյակ։ «Rivonia Caravan Park»-ի սեփականատիրոջ երիտասարդ որդին, Ջորջ Մելիսը հետևում էր դեպի ֆերմա տանող Ուինստոն պողոտայով ավտոմեքենայով երթևեկող տարբեր ռասայի մարդկանց խոսակցություններին։ Նա իր ընտանիքին պատմում է այդ մասին և իրազեկիչի միջոցով այդ տեղեկատվությունը հասնում է ոստիկանությանը։ Ակտիվիստներն արդեն որոշել էին տեղափոխվել մեկ այլ ավելի ապահով վայր և այդ օրը պետք է լիներ նրանց վերջին օրը ֆերմայում։ Նելսոն Մանդելան այդ ժամանակ աննշան իրավախախտման համար գտնվում էր բանտում։

1963 թվականի հուլիսի 11-ին ոստիկանները թաքնվելով աղբահավաք մեքենայի թափքում և դարպասից ներս մտնելուց հետո իջնում են ֆերմայի տարածք։ Առաջին հերթին նրանք շտապեցին դեպի տորֆե տանիքով տնակը, որտեղ այդ պահին ժողով էր անցկացվում։ Հատուկ գործողության արդյունքում սաբոտաժի մեղադրանքով ձերբակալվեցին ընդհատակյա կազմակերպության 19 անդամներ։ Խուզարկության ընթացքում ոստիկանները հայտնաբերում են Մանդելային «անվանարկող» փաստաթղթեր և օրագրեր, որի արդյունքում էլ նրան նոր մեղադրանք է առաջադրվում։

1963 թվականի հոկտեմբերից մինչև 1964 թվականի հունիսը կայացած դատավարությունն ավարտվում է ութ մեղադրյալների, այդ թվում Մանդելայի ցմահ ազատազրկմամբ։

Ֆերման այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիսլիֆ ֆերման ներկայումս համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ և հասանելի է այցելուների համար, որպես թանգարան։ Շենքը վերականգնվել է իր նախնական տեսքով, իսկ ցուցանմուշները, աուդիո և վիդեո տեղեկատվությունը հնարավորություն է տալիս վերստեղծելու ոստիկանական արշավի դրամատիկ իրադարձությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]