Ռիչարդ Գարֆիլդ
Ռիչարդ Գարֆիլդ անգլ.՝ Richard Channing Garfield | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Երկեր | Magic: The Gathering?, Spectromancer? և Artifact? |
Մասնագիտություն | Խաղի դիզայներ, պրոֆեսոր, մաթեմատիկոս և գործարար |
Աշխատավայր | Wizards of the Coast?, Վաշինգտոնի համալսարան և Բելլի լաբորատորիա |
Ծնողներ | մայր՝ Lee Garfield? |
![]() |
Ռիչարդ Գարֆիլդ (անգլ.՝ Richard Channing Garfield, հունիսի 26, 1963, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա), խաղի դիզայներ, որը ստեղծել է «Magic: The Gathering» թղթախաղը և մասնակցել «Սպեկտրոմանսեր» համակարգչային խաղի մշակմանը։ «Magic: The Gathering»-ը նպաստել է կոլեկցիոներական քարտերով թղթախաղի զարգացմանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդը ծնվել է Ֆիլադելֆիայում։ Մանկությունն անց է կացրել աշխարհի շատ վայրերում, քանի որ հայրը աշխատել է ճարտարապետության ոլորտում։ Ի վերջո, նրա ընտանիքը հաստատվոլ է Օրեգոնում, երբ նա տասներկու տարեկան է եղել[1]։ Գարֆիլդը միշտ հետաքրքրություն է ունեցել խաղերի և հանելուկների նկատմամբ, սակայն խաղերի հանդեպ կիրքը ծագել է այն ժամանակ, երբ նա ծանոթացել է «Dungeons & Dragons»-ին։ Իր առաջին խաղի դիզայնը մշակել է 13 տարեկանում[2]։
Կրթություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին ստացել է հաշվողական մաթեմատիկայի բակալավրի աստիճան։ Նա սկսել է աշխատել Բելլի լաբորատորիայում, բայց հետո վճռականորեն վերսկսել է իր կրթությունը և սովորել կոմբինատորիկա Փենսիլվանիայի համալսարանում։
«RoboRally»-ի համար հրատարակիչ փնտրելիս, որը նա նախագծել է 1985 թվականին, Գարֆիլդը 1991 թվականի գարնանը հանդիպել է «Wizards of the Coast» փոքր խաղային ընկերության նախագահ Փիթեր Ադկիսոնին, որը թողել է «RoboRally»-ն, քանի որ խաղը չափազանց բարդ է համարել և «Magic: The Gathering»-ը համարել հետաքրքիր, երբ Ռիչարդն է բերել այն[2][3]։

Նա սկսել է «Magic: The Gathering»-ի դիզայնի մշակման գործընթացը դեռևս որպես հետբուհական մասնագիտական կրթություն Փենսիլվանիայի համալսարանում։ Խաղը փորձարկողների խումբը, որն իր մեջ ներառել է Փենսիլվանիայի համալսարանի ծանոթ սովորողների մեծ մասը, ձևավորվել է խաղի մշակման շուրջ[4]։
Գարֆիլդն ավարտել է ուսումը Վիլս Հերբերտի ղեկավարությամբ և 1993 թվականին Փենսիլվանիայի համալսարանում ստացել է կոմբինատորիկայի դոկտորի կոչում։ Նրա դոկտորական ատենախոսությունը եղել է «The distribution of the binomial coefficients modulo p»-ն[5]։ Մաթեմատիկայի պրոֆեսորի պաշտոնը ստացել է Վաշինգտոն նահանգի Ուոլլա-Ուոլլա քաղաքի Ուիթման քոլեջում[6]։
«Magic: The Gathering»-ը թողարկվել է 1993 թվականին, «Wizards of the Coast»-ը դրա երկրորդ կեսին վաստակել է 200 հազար դոլար, թեև այդ ժամանակ ընկերությունն ունեցել է ընդամենը 7 մարդ։ Հաջորդ տարի արդեն 40 միլիոն դոլար շահույթ է ստացել, իսկ 1995 թվականին վաճառվել է ավելի քան 500 միլիոն քարտ։ 2003 թվականին արդեն խաղացել են ավելի քան 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհի 50 երկրներում, միաժամանակ ամեն տարի տեղի են ունեցել ավելի քան 100 հազար՝ միայն պաշտոնական մրցաշարեր։ «MTG»-ն ստեղծել է առևտրային թղթախաղերի մի ամբողջ ժանր։ Խաղի փորձարկողները սկսել են ինքնուրույն մշակել հավելումը, որն այնուհետև խմբագրվել է Գարֆիլդի կողմից՝ անցնելով նրա վերահսկողությունը։ Ռիչարդը հեռացել է ակադեմիայից՝ միանալու «Wizards of the Coast»-ին՝ որպես 1994 թվականի հունիսի լիարժեք խաղային դիզայներ։ Հետագայում նա «Dungeons & Dragons»-ի երրորդ հրատարակության հիմնական փորձարկողն է եղել, որը թողարկվել է 2000 թվականին «Wizards of the Coast»-ի կողմից։ Այնուհետև վերջնականապես հեռացել է «Wizards of the Coast»-ից՝ անկախ ծրագրավորող դառնալու համար։
«Dragon» ամսագրի 1997 թվականի դեկտեմբերի համարում՝ Գարֆիլդի թղթախաղերի արտոնագրային հայտի մասին հոդվածում, նրանց ասվել է, որ նա ԱՄՆ նախագահ Ջեյմս Աբրամ Գարֆիլդի (1831-1881) ծոռն է եղել, ինչպես նաև այն, որ նրա նախապապը թղթի ամրակների գյուտարարն է եղել[7]։
Ռիչարդ Գարֆիլդը դեռ ժամանակ առ ժամանակ վերամշակում է «Magic: The Gathering»-ը։ Նաև վերջերս նա ստեղծել է սեղանի խաղեր՝ «Pecking Order»-ը և «Rocketville»։ Վերջինս հրատարակել է «Avalon Hill»-ը՝ «Wizards of the Coast»-ի դուստր ձեռնարկությունը։ Այժմ Գարֆիլդը ավելի շատ ուշադրություն է դարձնում համակարգչային խաղերին։ Նա մասնակցել է «Schizoid»-ի և «Սպեկտրոմանսեր»-ի նախագծմանը և զարգացմանը։
Ռիչարդը ներկա է գտնվել Մոսկվայում «Magic: The Gathering»-ի ռուսական տարբերակի թողարկման ժամանակ՝ խաղի առաջատար նկարիչների հետ։ Անցկացվել են մրցաշարեր պրոֆեսիոնալների և սիրողականների միջև[8]։
Ռիչարդը ժլատ է խոսքերում։ Նա երկար է մտածում յուրաքանչյուր հարցի շուրջ, որպեսզի ավելի լավ ձևակերպի պատասխանը։ Գարֆիլդը գնահատում է խաղի բոլոր կողմերը։ «Magic: The Gathering»-ի վրա նա սկսել է աշխատել իրավունքների փոխանցումից 8 տարի առաջ՝ 1993 թվականին, բայց իրականում նա մի քանի ամիս աշխատել է խաղի զարգացման վրա։ Իսկ ինքը կարծել է, որ «Magic: The Gathering» գաղափարն իրեն է հասել Օրեգոնի ջրվեժի մոտ, երբ նա այցելել է ծնողներին։ Այդ ժամանակ «Magic: The Gathering»-ը նրա հոբբին է եղել[9]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդն այժմ ամուսնացած է Կոհ-Յուն Քիմի հետ։ Նա երկու երեխա է ունեցել իր նախկին ամուսնությունից։
Խաղերի մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղերի մասնակի ցուցակ, որոնց մշակմանը մասնակցել է Ռիչարդ Գարֆիլդը․
- Magic: The Gathering (1993) - առևտրային թղթախաղ
- RoboRally (1994), սեղանի խաղ
- Vampire: The Eternal Struggle (1994), առևտրային թղթախաղ
- The Great Dalmuti (1995), թղթախաղ
- Netrunner (1996), առևտրային թղթախաղ
- BattleTech CCG (1996), առևտրային թղթախաղ
- Dilbert: Corporate Shuffle (1997), թղթախաղ
- Filthy Rich (1998), սեղանի խաղ
- Twitch (1998), թղթախաղ
- Star Wars Trading карточная игра (2002), առևտրային թղթախաղ
- Pecking Order (2006), սեղանի խաղ
- Rocketville (2006), սեղանի խաղ
- Stonehenge (2007), սեղանի խաղերի անթոլոգիա
- Спектромансер (2008), առցանց առևտրային քարտերի խաղ
- Schizoid (2008), action ժանրի վահանակի խաղ
- Kard Combat (2011), խաղեր iOS-ի համար
- King of Tokyo (2011), սեղանի խաղ
- SolForge (2012), խաղեր iOS-ի համար[10]
- Ghooost (2013), թղթախաղ[11]
- King of New York (2014), սեղանի խաղ[12]
- Artifact (2018), թղթախաղ
- KeyForge: Call of the Archons (2018), եզակի թղթախաղ
«Netrunner»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Cyberpunk 2020» տիեզերքի հիման վրա ստեղծվել են երկու՝ իրար հետ կապ չունեցող առևտրային թղթախաղեր։ 1996 թվականին «Wizards of the Coast» ընկերությունը թողարկել է «Netrunner» խաղը, որը մշակել է Ռիչարդը։ Երկրորդ խաղը, որը կոչվում է «Cyberpunk CL», մշակվել է Փիթեր Վաքսի կողմից և թողարկվել է 2003 թվականին «Social Games»-ի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vasel, Tom (2005 թ․ հունիսի 19). «Interviews by an Optimist # 49 - Richard Garfield». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ 2,0 2,1 Zurcher, Christopher (1998 թ․ դեկտեմբերի 27). «Just like magic». PolkOnline. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ Франс Йоханссон — Всего 185 страниц, ISBN 5845910404, 9785845910400 (2008). «Эффект Медичи: возникновение инноваций на стыке идей, концепций и культур». Издательский дом Вильям. էջ 63. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
- ↑ Elias, Skaff (2002 թ․ մարտի 8). «Legendary Difficulties». Latest Developments. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ «ScienceDirect.com - Journal of Number Theory - The distribution of the binomial coefficients modulo p». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ «About Us». www.threedonkeys.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ «Если, Выпуски 9-12». Московские новости. 2005. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ Франс Йоханссон — Всего 185 страниц, ISBN 5845910404, 9785845910400 (2008). «Эффект Медичи: возникновение инноваций на стыке идей, концепций и культур». Издательский дом Вильям. էջ 64. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Релизы 13 августа 2012 года». Kanobu Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Ghooost!». www.boardgamecentral.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «King of New York | IELLO». www.iellogames.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Richard Garfield Ричард Гарфилд». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- «Ричард Гарфилд об играх». 2012 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- «AVALON HILL WELCOMES BACK RICHARD GARFIELD; Rocketville Set to Blast-Off on March 10». 2006 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին.
- Հունիսի 26 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- 1966 ծնունդներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացիներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ