Ռինա Զարիպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռինա Զարիպովա
թաթ.՝ Rina Bayan qızı Zarifova և թաթ.՝ Рина Баян кызы Зарифова
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1941(1941-03-12)
ԾննդավայրՄիննյարովո, Ակտանիշսկի շրջան, Ռուսաստան
Մահացել էհունվարի 10, 2008(2008-01-10)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԿազան, Ռուսաստան
ԳերեզմանMuslim cemetery of Kazan[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Թաթարստան
Մայրենի լեզութաթարերեն
ԿրթությունԿազանի դաշնային համալսարանի Ելաբուգայի մասնաճյուղ
Մասնագիտությունլրագրող, թարգմանչուհի և ուսուցչուհի
Պարգևներ և
մրցանակներ
«Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի» մեդալ
և Merited Culture worker of Tatarstan Republic
 Rina Zaripova Վիքիպահեստում

Ռինա Բայանովնա Զարիպովա նաև Ռինա Զարիֆովա (թաթարերեն` Rina Bayan qızı Zarifova, ծննդյան անունը` Ռենա Բայանովնա Աղումովա, մարտի 12, 1941(1941-03-12), Միննյարովո, Ակտանիշսկի շրջան, Ռուսաստան - հունվարի 10, 2008(2008-01-10)[1], Կազան, Ռուսաստան), թաթար լրագրող, մանկավարժ, թարգմանիչ, Թաթարստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1995), "Бәллүр каләм" (Բյուրեղապակյա գրիչ, 2001) մրցանակի դափնեկիր։ 1973-2002 թվականներին ղեկավարել է «Татарстан яшьләре» («Թաթարստանի երիտասարդություն») թերթի նամակների բաժինը։ Նրա հոդվածներն ընդգրկում են բարոյականության, կրթության, ընտանիքի և այլ հարցերի լայն շրջանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինա Զարիպովան ծնվել է 1941 թվականի մարտի 12-ին, Միննյարովո գյուղում, ուսուցիչներ Մասրուրա Զարիֆուլլնի և Ֆաթհելբայան Աղումովի ընտանիքում[3]: Փաստաթղթերում նրա ծննդյան օրը սխալմամբ գրանցվել է մարտի 19։ Ֆաթհելբայանը սերել է տոհմական մոլլաների ընտանիքից, նրա մայրը և նրա երկու եղբայրները գնդակահարվել են համապատասխանաբար` 1930, 1936, 1937 թվականներին, իսկ Ֆաթհելբայանն իր ընտանիքի հետ ստիպված է եղել անընդհատ տեղափոխվել[4]։ Ֆաթհելբայանի կողմից Ռինա Զարիպովան հեռավոր ազգակցական կապեր է ունեցել լրագրող Ալֆիյա Սամատի, գրող Ֆեյրուզա Մուսլիմովայի և ուսուցիչ Տակի Զակիևի հետ։ Ֆաթհելբայան Աղումովը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Կազկայ, իսկ հետո՝ Նոր Ալիմ[5]: Այդ գյուղում Ռինան ավարտել է առաջին երկու դասարանները։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է Հին Սուլթանգուլովո, Շարիպովո և, վերջապես, Վերխնիե Գարեևո[5]: Վերխնի Գարեևոյում Ռինան ավարտել է դպրոցը և 1960 թվականին հաջողությամբ հանձնելով քննությունները` ընդունվել Ելաբուժսկի մանկավարժական ինստիտուտի ռուս-թաթարական բանասիրական ֆակուլտետ։ 1965 թվականին ավարտել է ինստիտուտը և գործուղվել Լաիշևսկի շրջանի Թաթար Սարալի գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն[6]: Այստեղ ամուսնացել է ֆիզիկայի ուսուցիչ Զագիտ Զարիֆովի հետ։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Կազան, որտեղ 1969 թվականի փետրվարի 20-ից աշխատել է «Татарстан яшьләре» թերթում՝ որպես թարգմանիչ[7]։ 1973 թվականից ղեկավարել է նամակների բաժինը և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2002 թվականը[7]։

1995 թվականի փետրվարի 13-ին «Մամուլի ոլորտում ծառայությունների համար» Թաթարստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ռինա Բայանովնան ստացել է Թաթարստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում[8][3]: 2001 թվականին "Бәллүр каләм" լրագրողական մրցույթում արժանացել է դափնեկրի մրցանակի[3][7][9]: 2002 թվականին կենսաթոշակի անցնելուց հետո նա չի դադարեցրել իր լրագրողական գործունեությունը, տպագրվել է "Татарстан яшьләре", "Ватаным Татарстан", "Шәһри Казан", "Молодежь Татарстана", "Мәгърифәт", "Татар иле" թերթերում և "Идел" ամսագրում։ 2003 թվականին «Նովի վեկ» հեռուստաալիքի "Адәм белән Хәва" («Ադամն ու Եվան») հաղորդաշարով թողարկվել է Զարիպովների ընտանիքին նվիրված հաղորդում։ 2005 թվականին պարգևատրվել է «Կազանի 1000-ամյակի առթիվ» մեդալով։

Քաղցկեղային ուռուցքների հայտնաբերումից հետ, լրագրողի կյանքի վերջին տարիներին կատարվել է երկու վիրահատություն։ Ռինա Զարիպովան մահացել է 2008 թվականի հունվարի 10-ին` քաղցկեղից։ Նրան թաղել են Կազանի Մամադիշսկի տարածքում գտնվող մուսուլմանական գերեզմանոցում[10]։

"Татарстан яшьләре" ("Молодежь Татарстана")[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինա Զարիպովան եղել է ոչ միայն "Татарстан яшьләре" թերթի նամակների բաժնի վարիչը, այլև վարել է այդ բաժնին սերտորեն առնչվող խորագրերը։

"Сердәш" («Մտերմուհի») խորագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Ռինա Զարիպովային "Татарстан яшьләре" թերթի "Сердәш" խորագրի հետ ծանոթացրել են Թաթար Սարալի գյուղի իր աշակերտները[7]։ Լրագրող Սուֆիա Ախմետովայի կողմից բացված այս խորագրում, որն այդ ժամանակ նամակների բաժինն էր ղեկավարում, թերթի ընթերցողները կիսվել են իրենց հարցերով` թերթից և ընթերցողներից բարոյականության, կրթության, ընտանիքի և այլ հարցերի վերաբերյալ աջակցություն ստանալու հույսով։ Այդ խորագիրը սերտորեն կապված է եղել թերթի նամակների բաժնի հետ։ 1969 թվականի փետրվարի 20-ին Ռինա Զարիպովան սկսել է աշխատել "Татарстан яшьләре" թերթում[7]։ Սկզբում նա կատարել է նամակների բաժնի վարիչ, լրագրող Սուֆիա Ախմետովայի թարգմանչի և օգնականի պարտականությունները։ Սուֆիա Ախմետովայի կենսաթոշակի գնալուց հետո` 1970 թվականից, մի քանի տարի նամակների բաժինը և այդ խորագիրը ղեկավարել են տարբեր մարդիկ` Ֆարիտ Հակիմզյանովը, Գալիա Ռաիմովան, Ֆարիտ Գալիևը և ուրիշներ[7]։ Այնուհետև նամակների բաժնի և "Сердәш"-ի ղեկավարումը ստանձնել է Ռինա Զարիպովան։

Շատերի համար իր 40-ամյա պատմության ընթացքում "Сердәш"-ը դարձել է ոչ միայն ընկեր, այլև մտերիմ զրուցակից։ Քանի՞ հապճեպ քայլ և մոլորություն է նա կարողացել կանխել շատերի կյանքում։ Իհարկե, այդ հարցին պատասխանելու համար թերթի էջերը չեն բավականացնի։ Այնուամենայնիվ թերթերի երկար տարիներ կոմպլեկտը դրա վկան են։
- Ռինա Զարիպովա, "Татарстан яшьләре", 2005 թվականի մարտ[7]

"Шимбә" («Շաբաթ») խորագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շաբաթ» թերթի խորագիրը նվիրված է եղել Թաթարստանի Ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության տարբեր ականավոր անհատականություններին։ Հաճախ ընթերցողների խնդրանքով տպագրվել են անվանի կոմպոզիտորների երգեր` նոտաներով։ Հաշվի առնելով այն փաստը, որ ընթերցողները հաճախ են խնդրել տպել Սառա Սադիկովայի երգերը, Ռինա Զարիպովան ստիպված է եղել պարբերաբար տեսակցել նրան, ինչը հետագայում նրանց ավելի մտերմացրել է և նրանք ընկերացել են[8]։

Հավանաբար, որոշ մարդկանց տաղանդի ողջ յուրահատկությունը, որոնց հետ առնչվում է ճակատագիրը, ժամանակի ընթացքում ավելի խորն ես գիտակցում։ <...> Նա [Սառա Սադիկովան] լիովին մաքուր և անկեղծ անձնավորություն էր։
- Ռինա Զարիպովա, "Татарстан яшьләре", դեկտեմբեր 2004 թվական[8]

«Ով է ջերմացնում ընտանեկան օջախը» գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Թաթարական գրահրատարակչությունը հրատարակել է Ռինա Զարիպովայի գիրքը, որը հիմնված է եղել ընթերցողների տարբեր տարիների նամակների և հոդվածների վրա[11]: Գիրքը բացահայտում է ընտանիքի թեմային սերտորեն առնչվող բարոյականության, կրթության և հասարակությանը հուզող խնդիրները՝ յուրաքանչյուր բաժին ավարտվում է հեղինակի եզրակացությամբ[11]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինա Բայանովնայի ամուսինը՝ Զագիտ Սադրիսլամովիչ Զարիֆովը, 30 տարի աշխատել է որպես մանկավարժ, ինժեներ Կազանի ավիացիոն ինստիտուտում[8][3]: Նրանք միասին դաստիարակել են 4 երեխա։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зарипова, Рина (Январь 2003). «И, гомер агышлары...» [О, потоки жизни...]. Татарстан яшьләре (թաթարերեն). Казан: Идел-Пресс (10319 /11). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  • Зарипова, Рина (Март 2005). «Меңнәрнең серен сыйдырган «Сердәш»» [Вместивший секреты тысячи "Сердәш" ("Наперсница")]. Татарстан яшьләре (թաթարերեն). Казан: Идел-Пресс (10658 /38). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  • Зарипова, Рина (Декабрь 2004). «Онытылмас хатирәләр» [Незабвенные воспоминания]. Татарстан яшьләре (թաթարերեն). Казан: Идел-Пресс (10612 /70). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  • Зарипова Рина, Рина (Февраль 2003). «Тирән мәгънәле беркатлылык» [Глубокомысленная наивность]. Татарстан яшьләре (թաթարերեն). Казан: Идел-Пресс (10327 /19). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  • Зарипова, Рина (Ноябрь 2004). «Шифалы канэчкечләр» [Целебные кровопийцы]. Татарстан яшьләре (թաթարերեն). Казан: Идел-Пресс (10597 /55). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  • Зарипова, Рина (Декабрь 2006). «Яңа ел - могҗиза, ә без романтиклар идек» [Новый год — чудо, а мы были романтиками]. Татарстан яшьләре (թաթարերեն). Казан: Идел-Пресс (10929 /75). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зарипова, Рина (1982). Гаилә җылысы [Кто согревает семейный очаг]. Казань: Татарское книжное издательство. էջ 56.
  • Абдулкадыйрова, Язилә; Зарипова, Рина, eds. (1991). Тәүбә [Покаяние]. Казань: Татарское книжное издательство. էջ 136. ISBN 5-298-00662-0.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гыймадиева, Наҗия (2014). Мәктәбем - якты юлым [Моя школа - светлая дорога]. Казан: Идел-Пресс. էջ 95.
  • Муратов, Ф.; Хуҗин, Й. (2003). Актаныш - туган җирем [Aktanysh is my native land]. Казан: Идел-Пресс. էջեր 174–175.
  • Самат, Әлфия (2007). «Журналист». Мин яратам сезне... [I love you...] (թաթարերեն). Казан: Полигран-Т. էջեր 229–237. ISBN 5-902724-02-3.
  • Зарипова, Рина (Март 2005). «Меңнәрнең серен сыйдырган «Сердәш»» [Вместивший тайны тысячи "Сердәш" ("Наперсница"))]. Татарстан яшьләре (թաթարերեն). Казан: Идел-Пресс (10658 /38). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  • Зарипова, Рина (Декабрь 2004). «Онытылмас хатирәләр» [Незабвенные воспоминания]. Татарстан яшьләре (թաթարերեն). Казан: Идел-Пресс (10612 /70). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  • Зарипова, Рина (1982). Гаилә җылысы [Кто согревает семейный очаг]. Казань: Татарское книжное издательство. էջ 56.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://cemetery.kzn.ru/burials/210126
  2. https://cemetery.kzn.ru/cemeteries/1
  3. 3,0 3,1 3,2 3,3 Муратов, 2003, էջ 174
  4. «Списки жертв». lists.memo.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  5. 5,0 5,1 Самат, 2007, էջ 237
  6. Самат, 2007, էջ 229
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Рина Зарипова (29.03.2005). «Меңнәрнең серен сыйдырган «Cердәш»». Татарстан яшьләре. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Рина Зарипова (09.12.2004). «Онытылмас хатирәләр». Татарстан яшьләре. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  9. ««Хрустальное перо» получили лучшие | Республика Татарстан». Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  10. «Мусульманское кладбище, Самосырово». Кладбища г. Казани.
  11. 11,0 11,1 Зарипова, 1982, էջ 3, 4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռինա Զարիպովա» հոդվածին։