Ռիլա (ազգային պարկ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Տեսակ | national park? |
|---|---|
| Երկիր | |
| Հիմնվել է | փետրվարի 24, 1992[1] |
| Մակերես | 810,46 կմ² |
| 42°11′00″N 23°35′00″E / 42.1833°N 23.5833°E | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Բուլղարիա" does not exist. | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist. | |
«Ռիլա» ազգային պարկ (բուլղար․՝ Национален парк „Рила“), Բուլղարիայի տարածքով խոշորագույն ազգային պարկերից մեկը, զբաղեցնում է 810,46 կմ² տարածք, գտնվում է Ռիլա լեռան վրա։ Հիմնադրվել է 1992 թվականի փետրվարի 24-ին պաշտպանելու ազգային էկոհամակարգերի կարևորությունը։ Բարձրությունը տատանվում է՝ 800 մետր Բլագոևգրադից մինչև 2925 մետր Մուսալա (ամենաբարձրը Բալկանյան թերակղզում)։ Ներառում է 120 սառցե լճեր, այդ թվում վեց Ռիլայան։ Շատ գետերի ակունքներ սկիզբ են առնում «Ռիլա» ազգային պարկից, այդ գետերից են Բալկանը-Մարիցա և Բուլղարիայի ամենամեծ լիճը՝ Իսկիրը։ Այգին գտնվում է Սոֆիայի, Կյուստենդիլի, Բլագոևգրադի և Պազարջիկի շրջաններում։ ներառում է նաև 4 արգելոց՝ Պարանգլիցա, Կենտրոնական, Իբրիյան և Սկակավիցյան։
«Ռիլա» ազգային պարկը հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ և արժեքավոր պահպանվող բնական զոնաներից մեկը։ Ըստ ԲՊՄՄ-ի դասվում է երկրորդ կարգի պարկերի շարքին։ Չորս արգելոցներից երկուսը մտնում են ՄԱԿ-ի պահպանվող տարածքների ցանկում։
Այգին մտնում է Ռոդոպյան անտառների կազմի մեջ։ Անտառը զբաղեցնում է 534,81 կմ² տարածք (ամբողջ տարածքի 60%)։ Ունի մոտավորապես 1400 տեսակի անոթավոր բույսեր, 282 տեսակ մամուռներ և 130 տեսակի քաղցրահամ ջրիմուռներ։ Կենդանական աշխարհը բաղկացած է 48 տեսակի կաթնասուններից, 99 տեսակի թռչուններից, 20 տեսակի սողուններից և երկենցաղներից, 5 տեսակի ձկներից և 2934 տեսակի անողնաշարավոր կենդանիներից (որոնցից 282-ը էնդեմիկ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (բուլղ.) (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիլա (ազգային պարկ)» հոդվածին։ |