Ռենարս Կաուպերս
| Ռենարս Կաուպերս | |
|---|---|
| Բնօրինակ անուն | լատիշ․՝ Renārs Kaupers |
| Ծնվել է | սեպտեմբերի 1, 1974 (52 տարեկան) Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգիչ, հեռուստահաղորդավար, դերասան, կինոդերասան, երգերի հեղինակ և հեռուստատեսային դերասան |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Microphone Records |
| Կրթություն | Լատվիայի համալսարան |
| Անդամակցություն | Reigani? և Brainstorm |
| Պարգևներ | |
| Կայք | brainstorm.lv |
Ռենարս Կաուպերս (լատիշ․՝ Renārs Kaupers, սեպտեմբերի 1, 1974, Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի երգիչ, Brainstorm (Prāta Vētra) լատվիական ռոք խմբի առաջնորդ և վոկալիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենարս Կաուպերսը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 1-ին Ելգավայում Իզիդորա և Մուդիտե Կաուպերսների ընտանքիում։
Կաուպերսը 1974 թվականին ավարտել է Լատվիական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը բակալավրի աստիճանով[1]։
2000 թվականին Brainstorm-ը «My Star» երգով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Եվրատեսիլ երգի մրցույթում։ 2003 թվականին Կաուպերսը նախորդ փառատոնի հաղթող Մարիա Նաումովայի հետ եղել է Ռիգայում կազմակերպված Եվրատեսիլի հաղորդավար, իսկ 2005 թվականին վարել է Congratulations հեռուստաշոուն, որ նվիրված էր Եվրատեսիլի հիսունամյակին։
Կաուպերսը նկարահանվել է ֆիլմում։ 2000 թվականին նա նկարահանվել է Յանիսա Սթրեյչայի «Հին կառավարման առեղծվածը» ֆիլմի գլխավոր դերում։
2005 թվականին Կաուպերսը պարգևատրվել է էստոնական Սպիտակ աստղի շքանշանով[2]։ 2008 թվականին նա ստացել է լատվիական Երեք աստղի շքանշանով[3][4]։
Բազմիցս եղել է ՈՒՀԱ «Голосящий КиВиН» փառատոնի ժյուրիի անդամ (2003, 2004, 2005, 2006, 2009)
2007 թվականի ձմռանը Եվգենի Գրիշկովեցի և «Бигуди» խմբի հետ ձայնագրել է «На заре» երգի քավեր տարբերակը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է 1995 թվականին ոճաբան Ագնեսե Կաուպերսի հետ։ Ունի 3 երեխա՝ երկվորյակներ Էդգարսը և Էմիլսան (ծնվել են 1995 թվականի սեպտեմբերի 8-ին) և Ահարոնսը (ծնվել է 2011 թվականի հուլիսի 13-ին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ирина Виноградова Счастливый мальчик Ренарс Кауперс // Cosmopolitan Россия. — 2006. — В. Октябрь 2006.
- ↑ Renārs Kaupers, Valgetähe V klassi teenetemärk, serial 1922
- ↑ «Informācija par valsts apbalvojumu saņēmējiem 4.maijā» (լատվիերեն). Latvijas Valsts prezidenta kanceleja. 30 апреля 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Ar Triju Zvaigžņu ordeni apbalvoto personu reģistrs apbalvošanas secībā, sākot no 2004. gada 1.oktobra Արխիվացված 2013-05-12 Wayback Machine(լատ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենարս Կաուպերս» հոդվածին։ |
| ||||||||||