Ռեյչել Բրոսնահեն
![]() անգլ.՝ Rachel Brosnahan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1990[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Highland Park High School?, Նյու Յորքի համալսարան և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ընտրանի | The Unborn?, Սև ցուցակ, Manhattan?, Խաղաթղթե տնակ, Black Box? և Զարմանալի տիկին Մեյզելը |
Ամուսին(ներ) | Ջեյսոն Ռալֆ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռեյչել Բրոսնահեն (անգլ.՝ Rachel Elizabeth Brosnahan, հուլիսի 12, 1990[1], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Էմմի» և երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների հաղթող։
Կյանք ու կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոսնահենը ծնվել է Միլուոկիում՝ Վիսկոնսին նահանգում, բայց մեծացել է Իլինոյս նահանգի Հայլենդ-Պարկ քաղաքում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը[2]։ Պայուսակների հանգուցյալ մոդելավորող Քեյթ Սփեյդի (1962-2018), որը նրա հոր հարազատ քույրն էր, զարմուհին է։ Նրա հայրական պապը՝ 89-ամյա Էրլ Ֆրանսիս Բրոսնահանը, մահացել է 2018 թվականի հունիսի 20-ին՝ դստեր՝ Քեյթի մահից 15 օր անց և թաղումից մեկ օր առաջ[3]։ 2012 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Թիշ արվեստի դպրոցը[4]։ Դրան զուգընթաց նա սկսել է իր հեռուստատեսային կարիերան՝ խաղալով «Լավ կին», «C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի», «Կրքի անատոմիա» ֆիլմերում։ Նրա բեկումնային դերն է դարձել 2013-2015 թվականներին Նեթֆլիքսի «Թղթե տնակ» սերիալում Ռեյչլ Փոսների դերը[2], որը նրան բերել է անվանակարգ 2015 թվականի «Էմմի» մրցանակաբաշխությունում[5]։
2014 թվականի սկզբին Բրոսնահենը երկրորդական դերեր է ստանձնել «Սև ցուցակ» և «Սև արկղ» հեռուստասերիալներում[6]։ Ավելի ուշ 2014 թվականին նա ստացել է WGN America «Մանհեթեն» սերիալի կենտրոնական դերերից մեկը, իսկ հետո առաջատար դեր CBS «The Dovekeepers» մինի սերիալում[7]։
2018 թվականին «Զարմանալի տիկին Մայզելը» սերիալում Միրիամ Մեյզելի դերի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստատեսային սերիալում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում կանանցի լավագույն դերի համար[8]։ 2018 թվականի հուլիսին, այս դերի համար ստացել է «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար[9]։ Նույն սերիալի երկրորդ եթերաշրջանի համար կրկին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն կանացի դերի համար հեռուստասերիալում` կատակերգությունում կամ մյուզիքլում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականից Բրոսնահանը ամուսնացած է դերասան Ջեյսոն Ռալֆի հետ[10][11]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2009 | Չծնվածը | The Unborn | Լիզա | |
2011 | Վարդեր են բարձրանում | Coming Up Roses | Էլիս | |
2013 | Հրաշալի էակներ | Beautiful Creatures | Ժենեվեվա Դյուքեյն | |
2013 | Նոր Յորքի սրտի բաբախումը | A New York Heartbeat | Թամարա | |
2014 | Ես քեզ կհաղթեմ | I’m Obsessed with You | Նեյլի Ֆիցպատրիկ | |
2015 | Բարձր, քան ռումբերը | Louder Than Bombs | Էրին | |
2016 | Լավագույն ժամեր | The Finest Hours | Բեա Հանսեն | |
2016 | Հայրենասերի օր | Patriots Day | Ջեսիկա Քենսկի |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2010 | Գթասրտություն | Mercy | Սամանտա | «We’re All Adults» էպիզոդ |
2010 | Բամբասկոտը | Gossip Girl | Աղջիկ | «It’s a Dad, Dad, Dad, Dad World» էպիզոդ |
2010 | Լավ կինը | The Good Wife | Քեյթլին Ֆենտոն | «Poisoned Pill» էպիզոդ |
2010 | Բուժում | In Treatment | Հիվանդ | «Jesse: Week Six» էպիզոդ |
2011 | C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի | CSI: Miami | Մելանի Գարլանդ | «Countermeasures» էպիզոդ |
2013 | Կրքի անատոմիա | Grey’s Anatomy | Բրայան Ուեսթոն | «The Face of Change» էպիզոդ |
2013 | Նարնջագույնը նոր սևն է | Orange Is the New Black | Փոքրիկ Էլի | «Bora Bora Bora» էպիզոդ |
2013-2015 | Թղթե տնակ | House of Cards | Ռեյչլ Փոսներ | Կանոնավոր դեր, 19 էպիզոդ, «Էմմի» մրցանակ անվանակարգ լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական սերիալում (2015) |
2014 | Սև ցուցակ | The Blacklist | Ջոլին Փարկեր / Լյուսի Բրուքս | 6 էպիզոդ |
2014 | Սև արկղ | Black Box | Դալիդա Բյուքենեն | 5 էպիզոդ |
2014-2015 | Մանհեթեն | Manhattan | Էբի Այզեքս | Կանոնավոր դեր |
2014 | Օլիվիա Քիթերիջ | Olive Kitteridge | Փաթի Հոու | Մինի սերիալ |
2015 | Աղավնիների պահապանը | Dovekeepers | Յաել | Մինի սերիալ |
2016 | Ճգնաժամը վեց տեսարաններում | Crisis in Six Scenes | Էլի | Մինի սերիալ |
2017 | Զարմանալի տիկին Մայզելը | The Marvelous Mrs. Maisel | Մարիամ «Միջ» Մեյզել | Կանոնավոր դեր
«Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստասերիալում կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դերի համար (2018, 2019) «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար (2018)[12] |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցուցակը տեղադրված է IMDB.com կայքում։
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
Ոսկե գլոբուս | 2018 | Հեռուստասերիալում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերասանուհի | Զարմանալի տիկին Մայզելը | Հաղթանակ |
2019 | Հեռուստասերիալում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերասանուհի | Զարմանալի տիկին Մայզելը | Հաղթանակ | |
2020 | Հեռուստասերիալում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերասանուհի | Զարմանալի տիկին Մայզելը | Առաջադրված | |
Էմմի | 2015 | Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական սերիալում | Թղթե տնակ | Առաջադրված |
2018 | Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում | Զարմանալի տիկին Մայզելը | Հաղթանակ | |
2019 | Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում | Զարմանալի տիկին Մայզելը | Առաջադրված | |
ԱՄՆ դերասանների գիլդիայի մրցանակ | 2015 | Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում | Թղթե տնակ | Առաջադրված |
2019 | Լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում | Զարմանալի տիկին Մայզելը | Հաղթանակ | |
Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում | Զարմանալի տիկին Մայզելը | Հաղթանակ | ||
2020 | Լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում | Զարմանալի տիկին Մայզելը | Սպասվող | |
Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում | Զարմանալի տիկին Մայզելը | Սպասվող |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Courtney Crowder (2014-02-19)։ «Rachel Brosnahan, from Highland Park to 'House of Cards'»։ Chicago Tribune։ Վերցված է 2014-09-11
- ↑ Kate Spade’s Father Died at Age 89 One Day Before Her Funeral
- ↑ Elaine Doremus (2013-04-02)։ «Ingénue Rising»։ Modern Luxur։ Վերցված է 2014-09-11
- ↑ «Emmy Award Nominations: Full List of 2015 Emmy Nominees»։ Variety։ 2015-07-16։ Վերցված է 2015-07-17
- ↑ «Rachel Brosnahan's career gets a capitol gain with 'House of Cards' role»։ New York Daily News։ 2014-02-20։ Վերցված է 2014-09-11
- ↑ Natalie Abrams (2014-08-20)։ «'Manhattan' star Rachel Brosnahan joins CBS' 'The Dovekeepers'»։ Entertainment Weekly։ Վերցված է 2014-09-11
- ↑ «Награды и премии: Золотой глобус 2018» (ռուսերեն)։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2018-01-21
- ↑ «Nominees/Winners»։ Television Academy (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Rachel Brosnahan & Jason Ralph Couple Up at New York Theatre Workshop Gala 2018!»։ Just Jared։ 2018-04-17
- ↑ Rachel Brosnahan Reveals She and Her Husband Jason Ralph Have Actually Been Married 'for Years'
- ↑ «Эмми 2018: полный список победителей телевизионной премии» (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-19
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ