Ռեյմոնդ Դալիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյմոնդ Դալիո
անգլ.՝ Ray Dalio
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1949(1949-08-01)[1] (74 տարեկան)
ԾննդավայրJackson Heights, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Լոնգ Այլենդի համալսարան
Մասնագիտությունhedge fund manager, ներդրող և ֆինանսիստ
ԵրեխաներPaul Dalio? և Matt Dalio?
 Ray Dalio Վիքիպահեստում

Ռեյմոնդ Դալիո (անգլ.՝ Ray Dalio, օգոստոսի 1, 1949(1949-08-01)[1], Jackson Heights, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆինանսիստ, նեդրող-միլիարդատեր, «Bridgewater Associates» ներդրումային ընկերության հիմնադիր, բարերար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյ Դալիոն ծնվել է իտալա-ամերիկյան ջազ երաժշտի ընտանիքում։ 12 տարեկանում նա 300 դոլարով գնել է «Northeast Airlines» ավիաընկերության ակցիաները։ Նրա առաջին ներդրումը եռապատկվել է այն բանից հետո, երբ Northeast Airlines-ը միավորվել է մեկ այլ ընկերության հետ[3]։

Դալիոն ստացել է բակալավրի կոչում Լոնգ Այլենդ համալսարանում և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Հարվարդի բիզնես դպրոցում[3]։

Ավարտելով ուսումը, Դայլոն աշխատել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում և զբաղվել է ֆյուչերսային առևտրով[3]։ Հետագայում նա նաև աշխատել է որպես ապրանքների գծով տնօրեն (Director of Commodities) «Dominick & Dominick» ընկերությունում[4]։ 1974 թվականին Դալիոն մերկապարուհի է տարել գյուղատնտեսական համաժողովի, վճարելով նրան, որպեսզի մերկանա հանրության առջև։ Այդ խեղկատակության համար նրան հեռացրել են աշխատանքից։ Մնալով առանց աշխատանքի, Դալիոն իր ռեգբիի խաղընկերոջ հետ՝ 1975 թվականին հիմնադրել է «Bridgewater» ընկերությունը, որի միջոցով հաճախորդներ է խլել իր նախկին գործատուից։ 2012 թվականին ընկերությունը դարձել է աշխարհի մեծագույն հեջ ֆոնդերից մեկը։ Դալիոն բորսայում առևտուր էր անում արժույթներով և պարտատոմսերով, ինչպես նաև հոդվածներ էր գրում տնտեսագիտության մասին։

Bridgewater ընկերությւոնը կառավարում է կենսաթոշակային, համալսարանական և սուվերեն ֆոնդերի ակտիվներ, 2017 թվականի դրությամբ ակտիվների ընդհանուր գումարը կազմել է 160 միլիարդ դոլար[5]։ Bridgewater-ը նաև թողարկում է Daily Observations-ի տնտեսական տեղեկագրերը։

2018 թվականին Դալիոյի ունեցվածքը գնահատվել է 17,4 միլիարդ դոլար[6]։ 2015 թվականին նա զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ ըստ Բլումբերգի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[7]։ 2020 թվականին նա՝ 18 միլիարդ դոլար կարողությամբ Ֆորբսի վարկանիշով եղել է 46-րդ հոիզոնակնում[8]։

Ամերիկյան մեդիան նրան անվանում է «ներդրումների ոլորտի Սթիվ Ջոբս»[2]։ Նրա «Principles: Life & Work» («Սկզբունքներ. կյանք և աշխատանք») գիրքը դարձել է Նյու Յորք Թայմսի բեսթսելեր։ Դալիոն նախընտրում է դիմել Ջիմ Քոլինզին, իսկ Ջոն Մաքքեյնը ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն է, ով օգտվում է նրա աջակցությունից[9]։

Ներդրումային գործունեությունից զատ Ռեյ Դալիոն հետաքրքրված է պատմությամբ։ Նա ուսումնասիրել է վերջին մի քանի դարերի տնտեսական ցիկլերը, ինչպես նաև վերջին 100 տարվա վարկային ցիկլերը։ Վերլուծելով՝ Դալիոն հաճախ զգուշացնում էր, որ արևմտյան տնտեսություններում նկատվող պարտքի աճը, ի վերջո, առաջացնելու է լուրջ ճգնաժամ[10]։

Դալիոն հաջողությամբ կանխատեսել է համաշխարհային տնտեսության զգալի անկում 2022 թվականին, իսկ 2023-ը (ինչն արդեն հաստատվում է) և 2024-ն էլ ավելի բարդ է անվանել ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով։ Նա անխուսափելի է համարում ամերիկյան ֆինանսական պղպջակի այթումը. դոլարից բարձր կախվածության պատճառով ԱՄՆ-ի ճգնաժամը տնտեսական խնդիրներ կառաջացնի Եվրոպայում և Ճապոնիայում։ Նշելով ամերիկյան հասարակության մեջ աճող անտագոնիզմը, երբ կողմերից յուրաքանչյուրն ամեն գնով ձգտում է հաղթանակի և պատրաստ չէ չափավոր որոշումների և փոխզիջումների, Դալիոն կանխատեսում է Ամերիկայում քաղաքացիական պատերազմի մեծ հավանականություն, ինչպես նաև վերը նշված բոլոր տնտեսական և սոցիալ-քաղաքական գործոնների և նոր համաշխարհային պատերազմի համադրություն[10][11][12]։

Ստեղծված իրավիճակում Դալիոն մեղադրում է զարգացած երկրների քաղաքական գործիչներին և կենտրոնական բանկերին, որոնք պատասխանատու են բարձր գնաճի և եկամուտների ճեղքվածքի համար (գնահատելով, որ այսօր նրանք այլևս ի վիճակի չեն բեկել արդեն մի քանի սերունդ գոյություն ունեցող այս միտումը), ինչպես նաև լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերին, որոնց պատճառով հանրային տարածքում «կորել է ճշմարտությունը»[11][12][13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականից նա օրական երկու անգամ զբաղվում է տրանսցենդենտալ մեդիտացիայով և իր ընկերության աշխատակիցներին կոչ է անում ևս զբաղվել մեդիտացիայով։ Որպես հոբբի զբաղվում է օվկիանոսի հետազոտությամբ[9]։

Ամուսնացած է Բարբարա Դալիոյի հետ։ Ունի 4 տղա՝ Դեվն, Փոլ, Մեթյու, Մարկ[14]։

2011-ի ապրիլին Ռեյմոնդ Դալիոն և նրա կինը՝ Բարբարան, միացել են Բիլ Գեյթսին և Ուորեն Բաֆեթին՝ խոստանալով իրենց կյանքի ընթացքում ունեցվածքի կեսից ավելին նվիրաբերել բարեգործական նպատակներով[15]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Principles: Life and Work (2017) ISBN 978-5-00-117734-0
  • Principles for Navigating Big Debt Crises (2018) ISBN 978-5-00-169193-8
  • A Template For Understanding Big Debt Crises (2018)
  • Why and How Capitalism Needs to be Reformed (2019)
  • Principles for Success (2019)
  • Principles for Dealing with the Changing World Order: Why Nations Succeed and Fail (2022) ISBN 978-5-00195-335-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. 2,0 2,1 «Рэй Далио — РБК: «Из тех, кто работает за зарплату, команды не создать» :: Бизнес :: РБК». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 Kevin Roose. (2011 թ․ ապրիլի 10). «Pursuing Self-Interest in Harmony With the Laws of the Universe and Contributing to Evolution Is Universally Rewarded» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Radical Transparency» (անգլերեն). Leaders Magazine. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. Джеймс Фриман «Никто не хочет мыть машину, взятую напрокат», — Рэй Далио, основатель хедж-фонда Bridgewater Associates Արխիվացված 2016-06-11 Wayback Machine Ведомости
  6. «Wealthiest Individual in Each U.S. State» (PDF) (անգլերեն). Wealth-X. 2014. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «Ray Dalio» (անգլերեն). Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. «Ray Dalio». forbes.com. 6/8/20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  9. 9,0 9,1 «Есть разные экономики – для богатых и всех остальных» (ռուսերեն). Ведомости. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  10. 10,0 10,1 «Что предсказал инвестор-миллиардер Рэй Далио?». AiF (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  11. 11,0 11,1 «Гражданские войны, господство Китая и слабый доллар: прогнозы миллиардера Рэя Далио». Forbes.ru (ռուսերեն). 2022 թ․ փետրվարի 17. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  12. 12,0 12,1 «Гражданская война в США и провал в экономике: что пророчит миру Рэй Далио :». РБК Pro (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  13. «What Ray Dalio got wrong (and what happens next)». Australian Financial Review (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «The Palm Beach Post from West Palm Beach, Florida on September 4, 2002 · Page 38». Newspapers.com. 2002 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  15. «Bridgewater's Dalio Joins Giving Pledge - NY Times». The New York Times. 2011 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմոնդ Դալիո» հոդվածին։