Ռեմոխոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմոխոն
Ռեմեխոնի բաղադրիչները
Անդալուսական
Ծագում
Տեսակուտեստ
Ենթատեսակաղցան
Առաջացման երկիրԻսպանիա Իսպանիա
Բաղադրամասեր
Հիմնականնարինջ, ձողաձուկ, բուլղարական պղպեղ, ձիթապտուղ, սխտոր, կանաչ սոխ
Հնարավորձու, սոխ, սխտոր, պղպեղ, կարտոֆիլ, տոմատի մածուկ

Ռեմոխոն (Նաև նարնջային ռեմոխոն, իսպաներեն՝ remojón կամ remojón de naranja), տիպիկ է արաբական ծագում ունեցող անդալուսական խոհանոցին։ Այս նարնջային աղցանը ավելի շատ հայտնի է Գրանադա ու Կորդոբա և Հաէնե մարզերում։ Գոյություն ունի տարբեր տեղական բաղադրատոմսեր, բայց բոլորն էլ որպես հիմք վերցնում են նարինջն ու ձիթապտղի յուղը, որով հայտնի է Անդալուսիան։ Հաճախ ռեմոխոնը անվանում են նաև «նարինջ ձիթապտղի յուղի» մեջ կամ «նարինջ աղցանով»։

Ամենապարզ ձևով պատրաստված ռեմոխոնը մի ուրիշ բան է, ինչպես մաքրած ու մանր կտրտած նարնջի միջուկ, համեմված ձիթապտղի յուղով ու աղով կամ էլ շաքարավազով, համից կախված։ Քաղցր ռեմոխոնը հանդիսանում է շատ լավ աղանդեր։

Ավելի բարդ բաղադրատոմսերում օգտագործվում է լրացուցիչ բաղադրամասեր, ավելի հաճախ բակալյաու։ Մեկ-մեկ ավելացնում են նաև ձիթապտուղ, եփած ձու, սոխ, սխտոր, պղպեղ, կարտոֆիլ և տոմատի մածուկ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]