Ռեմի Մա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեմի Մա
RemyMaJul05.jpg
Ծնվել էմայիսի 30, 1980(1980-05-30) (39 տարեկան)
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրերEast Coast hip hop
Մասնագիտություներաժիշտ, ռեփեր և հեղինակ-կոմպոզիտոր
ԼեյբլՇուը Շոթ, Տեռոր Սքուադ, SRC Ռեքորդս, Յունիվերսալ Ռեքորդս, Ռեմինինս, Կապիտոլ
ԿապվածԲիգ Փան, Թոնի Սանշայն, Քյուբն Լինք, Պապուս, Ֆրենչ Մոնտանա, Ֆետ Ջո, Շոննա, Ջեքի-Օ
Կայքremy-ma.com

Ռեմինիսք Մակին (անգլ.՝ Remy Ma, մայիսի 30, 1980(1980-05-30), Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[1], հայտնի է որպես Ռեմի Մա (նախկինում Ռեմին Մարտին), Գրեմմի մրցանակի հավակնորդ ամերիկացի ռեփեր է և Ֆեթ Ջոյի «Տեռոր սքուադ» ռեփ թիմի անդամ: Ման ևս խմբի  հետ կատարել է հայտնի «Lean Back» հիթը, իրենց երկրորդ`«True Story» ալբոմից եւ M.O.P.-ի «Ante Up (ռեմիքս)»-ից: Նրա դեբյուտային սոլո-ալբոմը` «Կա ինչ-որ բան Ռեմիի մասին. հիմնված իրական պատմության վրա», թողարվել է 2006 թ.-ի փետրվարի 7-ին:

Նա հաղթել է երկու Vibe մրցանակ, երկու Source մրցանակ, մեկ BET մրցանակ լավագույն Կանացի Հիփ-Հոփ կատեգորիայում, ներկայացված լինելով այս կատեգորիայի երեք անվանակարգերում: Ռեմին նշել է Բիգ Փանիշերին եւ Ռոքսաննա Շանթին, որպես իր վրա ամենամեծ ազդեցություն ունեցած երգիչների [2]:

2007 թվականին Ռեմին մեղավոր է ճանաչվել դիտավորյալ հարձակման համար, այն բանից հետո, երբ կրակել է իր խմբի անդամներից մեկին, և դատապարտվել է ութ տարվա ազատազրկման Բեդֆորդ Հիլլզի կանանց գաղութում: Նա պարտվել է 2011 թվականին ներկայացրած բողոքարկման դիմումը և ազատ է արձակվել համաներմամբ 2014 թ. օգոստոսի 1-ին[3]:

2011 թ.-ին, Ռեմի Մայի երաժշտությունը հնչել և քննարկվել է Black Lifestyle in Japan փաստագրական ֆիլմում, որտեղ նա նշվել է, որպես ոճային և առանձնացվել է, որպես Ճապոնիայում երիտասարդ կանանց կողմից ամենից հաճախակի լսվող հիփ-հոփ երաժիշտներից մեկը[4]: 2015 թ.-ին Ռեմի Ման միացել է VH1-ի Love & Hip Hop: New York ռեալիթի շոուի 6-րդ սեզոնի դերասանական կազմին: Նա երկու անգամ առաջադրվել է Գրեմմի-ի իր 2016 թ.-ի "All the Way Up" սինգլի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brown Marisa։ «Remy Ma > Biography»։ AllMusic։ p737334 
  2. «Remy Ma Biography»։ Sing365.com։ Վերցված է 2010-05-16 
  3. «Remy Ma Released From Prison After Six Years»։ Billboard։ Վերցված է 2016-12-09 
  4. «'Black lifestyle' in Japan»։ VPRO Metropolis։ ՅուԹյուբ։ 25 August 2011։ Վերցված է 17 September 2014