Ռեմզեյի ամառանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմզեյի ամառանոց
Տեսակքաղաքային առանձնատուն և թանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՎիլ-Մարի
Հասցե280, rue Notre-Dame Est, Montréal (Québec), H2Y 1C5[1]H2Y 1C5[1]
Փողոցrue Notre-Dame Est? (280)
Մասն էՀին Մոնրեալ[2]
Անվանված էԿլոդ դե Ռեմզեյ
Օգտագործվում էթանգարան
Հիմնադրված է1705
ՊատվիրողԿլոդ դե Ռեմզեյ
Իրադարձություններշինարարություն[2]
Ժառանգության կարգավիճակԿանադայի ազգային պատմական վայր[3], դասակարգված անշարժ մշակութային ժառանգություն[2] և part of a Quebec heritage property?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Ռեմզեյի ամառանոց կամ Շատո Ռեմզեյ (ֆր.՝ Château Ramezay), թանգարան և պատմական շենք Հին Մոնրեալի Նոտր Դամ փողոցում՝ Մոնրեալի քաղաքապետարանի դիմաց։

Կառուցվել է 1705 թվականին որպես այն ժամանակվա Մոնրեալի նահանգապետ Կլոդ դե Ռեմզեյի նստավայր։ Ամառանոցն առաջին կառույցն է, որ ճանաչվել է Քվեբեկի պատմական հուշարձան և նահանգի ամենահին մասնավոր պատմական թանգարանն է։ Այն պատմական հուշարձան է ճանաչվել 1949 թվականին[4][5]։

Տարիների ընթացքում մի քանի անգամ փոխվել են առանձնատան սեփականատերերն ու գործառույթները, և Ռեմզեյի ժառանգները վաճառել են կալվածքը մորթու վաճառքով զբաղվող Compagnie des Indes-ին։

Մայրցամաքային բանակային շտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1775 թվականից այն դարձավ Մայրցամաքային բանակի կանադական շտաբ, երբ նվաճեց Մոնրեալը։ Բենջամին Ֆրանկլինը 1776 թվականին գիշերել է այնտեղ, երբ փորձում էր զորք հավաքել ամերիկացիների համար պայքարելու ամերիկյան հեղափոխական պատերազմում[6]։

Կրկին նահանգապետի նստավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճելուց հետո մինչև 1849 թվական տունը կրկին օգտագործվել է որպես նահանգապետի նստավայր, այս անգամ բրիտանացի նահանգապետերի կողմից։ Պաշտոնական նպատակներով այն հայտնի էր որպես Կառավարական տուն և համարվում էր նահանգապետի Մոնրեալի պաշտոնական նստավայրը և լրացնում էր Քվեբեկում գտնվող Սեն Լուի առանձնատանը և Սորելի առանձնավայրին[7][8]։

Համալսարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին շենքն իր դռները բացեց դիմավորելու Մոնրեալի համալսարանի առաջին բժշկական ֆակուլտետին։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը ձեռք է բերվել Մոնրեալի դրամագիտական և հնագիտական միության կողմից և 1894 թվականին վերածվել պատմական թանգարանի և դիմանկարների պատկերասրահի[7]։ Էնդրյու Թեյլորը 1895 թվականին նախագծել է առանձնատան փոփոխությունները[9]։

Այսօր թանգարանի հավաքածուն բաղկացած է հիմնականում մոնրեալցիների մասնավոր նվերներից և ունի շուրջ 30000 նմուշ, այդ թվում՝ ձեռագրեր, տպագրված աշխատանքներ, դրամագիտական նմուշներ, ազգագրական նյութեր, արվեստի ստեղծագործություններ, նկարներ, տպագրություն և կահույք։

1997-2002 թվականներին Շատո Ռեմզեյում կատարվել են ներքին և արտաքին վերականգնման աշխատանքներ, այդ թվում ստեղծվել է նահանգապետի այգին, որը բացվել է 2000 թվականին։ 2003 թվականին Շատո Ռեմզեյի թանգարանն արժանացել է Կանադայի լանդշաֆտային ճարտարապետների ազգային գերազանցության մրցանակին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.donneesquebec.ca/recherche/dataset/institutions-museales-du-guide-des-musees-du-quebec/resource/caf6ccfa-27eb-47fa-82e2-dc59f82ee390 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
  3. Canadian Register of Historic Places — 2004.
  4. Château De Ramezay / India House National Historic Site of Canada
  5. «Château De Ramezay / India House». Directory of Designations of National Historic Significance of Canada. Parks Canada. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.(չաշխատող հղում)
  6. Burnett, Richard (2005 թ․ օգոստոսի 11). «The secret garden». Hour. Communications Voir Inc. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
  7. 7,0 7,1 Wallace, W. Stewart (1948). «Château de Ramezay». The Encyclopedia of Canada, Vol. II,. University Associates of Canada. էջ 39. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. Some Notes on Architecture, Interiors, and Gardens in Quebec 1831 - L. A. Aylmer, E. A. Wylie Bulletin of the Association for Preservation Technology, Vol. 7, No. 2 (1975), pp. 2-8 - Published by: Association for Preservation Technology International (APT)
  9. «Taylor, Sir Andrew Thomas». dictionaryofarchitectsincanada.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմզեյի ամառանոց» հոդվածին։