Մոնրեալի քաղաքապետարան
Տեսակ | Քաղաքապետարան |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վիլ-Մարի |
Հասցե | 275, rue Notre-Dame Est |
Փողոց | rue Notre-Dame Est? (275) |
Ճարտարապետական ոճ | Երկրորդ կայսրության ճարտարապետական ոճ |
Մասն է | Հին Մոնրեալ |
Հիմնադրված է | 1878 |
Ճարտարապետ | Անրի-Մորիս Պերո |
Իրադարձություններ | պատրաստման կամ շինարարության սկիզբ, վերանորոգում, վերանորոգում և հրդեհ |
Ժառանգության կարգավիճակ | Կանադայի ազգային պատմական վայր[1] և part of a Quebec heritage property?[2] |
![]() | |
![]() | |
Մոնրեալի քաղաքապետարան (ֆր.՝ Hôtel de Ville de Montréal), Մոնրեալի տեղական կառավարման մարմնի նստավայր։ 5 հարկից բաղկացած կառույց է։ Քաղաքապետարանի բնօրինակ շենքը նախագծել են ճարտարապետներ Անրի-Մորիս Պերոն և Ալեքսանդր Կաուպեր Հատչիսոնը։ Շենքը կառուցվել է 1872-1878 թվականներին երկրորդ կայսրության ճարտարապետության ոճով[3][4]։ Տեղակայված է Հին Մոնրեալում՝ Place Jacques-Cartier հրապարակի և Champ de Mars զբոսայգու միջև Նոտր Դամ փողոցի 275 հասցեում։ Մետրոյի ամենամոտ կայարանը գազարագույն գծի Champ-de-Mars կայարանն է։
Որպես Կանադայի Երկրորդ կայսրության ճարտարապետական ոճի լավագույն օրինակ և երկրի առաջին քաղաքապետարան, որը կառուցվել է բացառապես որպես մունիցիպալ վարչարարության համար նախատեսված կառույց՝ 1984 թվականին ճանաչվել է Կանադայի Ազգային պատմական նշանակության օբյեկտ[5][6]։
Պատմություն և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի շինարարությունը սկսվել է 1872 թվականին և ավարտվել 1878 թվականին։ 1922 թվականի մարտին բնօրինակ շենքը հրդեհվել է, որից մնացել է միայն արտաքին պատը և ոչնչացել են քաղաքի պատմական բազմաթիվ գրառումներ[7]։ Ճարտարապետ Լուի Պարոնիին (ֆր.՝ Louis Parant) հանձնարարվել է վերակառուցել այն, սակայն նա որոշել է կառուցել ամբողջովին նոր շենք` ինքնատիպ պողպատե կառույցով[7]։ Քաղաքապետարանի շենքը մոդելավորվել է ֆրանսիական Տուր քաղաքի քաղաքապետարանի նմանությամբ[8]։ Մյուս փոփոխությունները ներառում էին մանսարդ տանիքի վերանորոգումը նոր Beaux-Arts ոճով, նախկին սալիկների շերտերը փոխարինվեցին պղնձե տանիքով[7]։
1967 թվականին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը իր «Երկար, ազատ կյանք ունեցիր, Քվեբեկ» (ֆր.՝ Vive le Québec libre) ճառը արտասանել է այս շենքի պատշգամբից[7]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rémillard, Francois. Montreal architecture: A Guide to Styles and Buildings. Montreal: Meridian Press, 1990.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Directory of Federal Heritage Designations
- ↑ répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
- ↑ Jean-Claude Marsan (սեպտեմբերի 1, 1990)։ Montreal in Evolution: Historical Analysis of the Development of Montreal's Architecture and Urban Environment։ McGill-Queen's Press - MQUP։ էջեր 214–։ ISBN 978-0-7735-8037-4
- ↑ Access Guides, Access Guides Staff (1994)։ Montréal/Québec City Access։ Access Press։ ISBN 978-0-06-277079-0
- ↑ «Montreal City Hall»։ Directory of Designations of National Historic Significance of Canada։ Parks Canada։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-24-ին։ Վերցված է օգոստոսի 7, 2011
- ↑ Montreal City Hall. Canadian Register of Historic Places.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Rémillard, 80.
- ↑ «City of Montreal Web site (in French)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-29-ին։ Վերցված է 2017-10-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Montreal City Hall—Hôtel de ville de Montréal Archived 2011-01-29 at the Wayback Machine.
- Photograph:Montreal City Hall, 1875 - McCord Museum
- Photograph:Montreal City Hall, about 1878 - McCord Museum
- Photograph:Montreal City Hall, 1896 - McCord Museum
- Photograph:Montreal City Hall, 1913 - McCord Museum
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոնրեալի քաղաքապետարան կատեգորիայում։ |