Ռեգինա Տիշկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեգինա Տիշկևիչ
բելառուս․՝ Рэгіна Іосіфаўна Тышкевіч
Ծնվել էհոկտեմբերի 20, 1929(1929-10-20)[1]
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էնոյեմբերի 17, 2019(2019-11-17)[1] (90 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Բելառուսի պետական համալսարան
Գործունեության ոլորտգրաֆների տեսություն
Ալմա մատերԲելառուսի պետական համալսարանի ֆիզիկա֊մաթեմատիկական ֆակուլտետ (1952)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարDmitrii Alexeevich Suprunenko?
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ

Q84613624?

և Բելառուսի Հանրապետության պետական մրցանակ
Երեխա(ներ)Iryna Suprunenka?
Կայքbsu.by/main.aspx?guid=64631&detail=152553

Ռեգինա Իոսիֆի Տիշկևիչ ( բելառուս․՝ Рэгіна Іосіфаўна Тышкевіч. հոկտեմբերի 20, 1929(1929-10-20)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - նոյեմբերի 17, 2019(2019-11-17)[1][3]), բելառուս խորհրդային մաթեմատիկոս, գրաֆների տեսության մասնագետ։ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգինա Տիշկևիչը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 20-ին Մինսկում։ Մանուկ հասակում տեղափոխվել է մորաքրոջ մոտ՝ Վիլեյկա, իսկ մայրը մնացել է ապրելու և աշխատելու Իժևսկում, ուր ընտանիքով հայտնվել էին պատերազմական իրավիճակով պայմանավորված բազմաթիվ տեղափոխություններից հետո։ 1947 թվականին Ռեգինան ավարտել է ԲՍՍՀ Մոլոդեչնոյի շրջանի Վիլեյկա քաղաքի միջնակարգ դպրոցը[6]։ Քննությունները հաջողությամբ հանձնելով՝ ընդունվել է Բելառուսի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1952 թվականին։ Այդ նույն տարում ընդունվել է ասպիրանտուրա, որն ավարտելուց հետո սկսել է դասավանդել իր ավարտած ֆակուլտետում։ 1959 թվականին հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը։ 1984 թվականին էլ Ուկրաինական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի Վ. Մ. Գլուշկովի անվան կիբեռնետիկայի ինստիտուտում պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը « Գրաֆների տեսության հանրահաշվական մեթոդները» թեմայով. Ընդ որում՝ դա Խորհրդային Միությունում գրաֆների տեսության վերաբերյալ առաջին դոկտորական ատենախոսությունն էր։ 1986 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում[7]։

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգինա Տիշկևիչը ակտիվ հետազոտական գործունեություն է ծավալել։ Եղել է հիմնադիրն ու ղեկավարը գրաֆների տեսության բելառուսական գիտական դպրոցի, որը համաշխարհային ճանաչում է ստացել։ Նա ներդրել է հանրահաշվի և երկրաչափության միասնական նորարարական դասընթաց, որը մինչ այդ չէր դասավանդվել ԽՍՀՄ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններից ոչ մեկում (Ա. Ս. Ֆեդենկոյի հետ միասին՝ հանրահաշվի և երկրաչափության առանձին դասընթացների փոխարեն, ԽՍՀՄ-ում առաջին անգամ, դասավանդել է այս առարկաների միասնական դասընթաց)։ Հեղինակել ու ձեռնամուխ է եղել ֆակուլտետում «Մաթեմատիկայի ներածություն» դասընթացի դասավանդմանը, դասընթաց, որ նախկինում ներառված չէր ԽՍՀՄ բուհերի ուսումնական ծրագրերում։ Նա «Դասախոսություններ գրաֆների տեսության մասին» կոլեկտիվ աշխատանքի հեղինակներից մեկն է, իսկ դա գրաֆների տեսության վերաբերյալ առաջին դասագիրքն էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև նրա սահմաններից դուրս։ «Դասախոսություններ գրաֆների տեսության մասին» դասագիրքը՝ դրան կից խնդրագրքի հետ միասին, թարգմանվել է անգլերեն և հրատարակվել արտասահմանում։

Ռեգինա Տիշկևիչը վերապատրաստել է գիտությունների 17 թեկնածուի և 1 ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի, ովքեր աշխատում են Բելառուսի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Վիետնամի և Գվինեայի համալսարաններում։ Բացի այդ, նա եղել է ինֆորմատիկայի հիմնախնդիրների միացյալ ինստիտուտի (UIPI) և Բելառուսի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության խորհրդի անդամ՝ 01.01.09 «Դիսկրետ մաթեմատիկա» և մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։, ինչպես նաև՝ հիմնարար հետազոտությունների պետական ծրագրի գիտական խորհրդի անդամ[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԲԽՍՀ բարձրագույն և միջնակարգ կրթության նախարարության պատվոգիր «Երկար տարիների բեղմնավոր գիտամեթոդական գործունեության համար» (1979 թ.);
  • «Աշխատանքի վետերան» մեդալ (1985);
  • «Բելառուսի Հանրապետության հանրային կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (1992 թ.);[9]
  • Բելառուսի Հանրապետության պետական մրցանակ (1998);
  • Ֆրանցիսկ Սկարինայի մեդալ (2009)[10]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատությունների, այդ թվում՝ 14 դասագրքերի և մենագրությունների, որոնցից երեքը թարգմանվել են անգլերեն և հրատարակվել արտասահմանում։

Որոշ աշխատանքներ.

  • L(2, 1) раскраска и гамильтоново пополнение[11]
  • Алгебраическая теория декомпозиции графов: из истории, последние достижения, перспективы[12]
  • Теория графов. Типовая учебная программа. ТД №G-165/тип[13]
  • Алгебра и аналитическая геометрия, часть 1[14]
  • Алгебра и аналитическая геометрия: в 2-х частях, часть 2[15]
  • Супруненко Д. А., Тышкевич Р. И. Перестановочные матрицы. — Минск: Наука и техника, 1966. — 2500 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://mmf.bsu.by/ru/news/mehmat-soboleznuet-rodnym-i-blizkim-tyshkevich-reginy-iosifovny/
  2. 2,0 2,1 2,2 https://www.bsu.by/en/main.aspx?guid=121881
  3. «Некролог». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Ученые Беларуси | Тышкевич Регина Иосифовна». mmf.bsu.by. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. «О факультете». Оф. сайт БГУ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  6. «БГУ. Тышкевич Регина Иосифовна». www.bsu.by. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  7. ««Графиня» теории графов» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  8. БГУ (2005). «Регина Иосифовна Тышкевич». ЭБ БГУ::ЕСТЕСТВЕННЫЕ И ТОЧНЫЕ НАУКИ::Математика. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «БГУ. Народные поэты, писатели, артисты, Заслуженные деятели». www.bsu.by. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «Медали Республики Беларусь. Официальный Интернет-портал Президента Республики Беларусь». www.president.gov.by. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. «Электронная библиотека БГУ: L(2, 1) раскраска и гамильтоново пополнение». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  12. «Электронная библиотека БГУ: Алгебраическая теория декомпозиции графов: из истории, последние достижения, перспективы». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  13. «Электронная библиотека БГУ: Теория графов. Типовая учебная программа. ТД №G-165/тип». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  14. «Электронная библиотека БГУ: Алгебра и аналитическая геометрия, часть 1». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  15. «Электронная библиотека БГУ: Алгебра и аналитическая геометрия: в 2-х частях, часть 2». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.