Ռեգին
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռեգին | |||||
| |||||
Երկիր | Ռումինիա | ||||
Համայնք | Մուրեշ | ||||
Մակերես | 56,09 կմ² | ||||
ԲԾՄ | 350 մետր | ||||
Բնակչություն | ▼29 742 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 545300 | ||||
Պաշտոնական կայք | primariareghin.ro | ||||
| |||||
Ռեգին (ռումիներեն՝ Reghin, հունգ.՝ Szaszregen, գերմ.՝ Sächsisch Regen), քաղաք Ռումինիայում։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեգին քաղաքի մակերեսը կազմում է 72,82 կմ2։ Բնակչության թիվը 36 741 մարդ է (2007 թվականի տվայլներով)։ Բնակչության խտությունը` 505 մարդ/կմ2։ Գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեգին քաղաքը և մունիցիպիան գտնվում են Մուրաշ ժուդեցի հյուսիսում, Մուրաշ և Գուրգիու գետերի միացման վայրում, Տիրգու-Մուրեշ քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, Տրանսիլվանիայի պատմական շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը ստեղծվել է Գերմանիայից տեղափոխվածների, այսպես կոչված` տրանսիլվանական սաքսերի կողմից, Հունգարիայի թագավորության տարածքում։ Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1228 թվականին, հունգարական թագավոր Անդրեյ II-ի հրովարտակում։ 1242 թվականին Ռեգինը հարձակման է ենթարկվել մոնղոլ-թաթարների, իսկ 1285 թվականին՝ պոլովցի-կումանների կողմից։ Սկզբում քաղաքը կազմված էր երկու` գերմանական և հունգարական մասերից, որոնք բաժանված էին փոսով։ 1330 թվականին քաղաքի հունգարական մասում կաթոլիկ տաճարի կառուցմամբ Ռեգինը դարձել է տարածաշրջանային կրոնական կենտրոն։
XVI և XVII դարերում Ռեգինը, ինչպես նաև Տրանսիլվանիան, եղել են ավստրիական Հաբսբուրգների և Օսմանյան կայսրության դաժան պատերազմների օբյեկտներ։ Ավստրիացիների հաղթանակով Ռեգինը, ինչպես նաև Հունգարական թագավորությունը անցնում են Հաբսբուրգների կայսրության տակ։ 1848 թվականին, Հունգարիայի 1848-49 թվականների հեղափոխության ժամանակ քաղաքը գրեթե ամբողջովին կիզվել է։
1920 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ըստ Տրիանոնի հաշտության պայմանագրի Ռեգինը անցնում է Ռումինիայի տիրապետության տակ։ 1926 թվականին կատարվել է քաղաքի հունգարական և գերմանական մասերի միացում։ 1940 թվականին, երբ ստեղծվել է Ռեգինի Երկրորդ Հունգարական արբիտրաժը, իր մասը կազմող Հյուսիսային Տրանսիլվանիայի հետ վերադարձել է Հունգարիայի կազմ։ 1945 թվականի հունիսին բոլոր հրեաները, որոնք ապրում էին Ռեգինում, ուղարկվել են Օսվենցիմ և այնտեղ սպանվել։ 1945 թվականին քաղաքը նորից մտնում է Ռումինիայի կառավարության տակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1910 թվականի մարդահամարի` քաղաքի 41%-ը գերմանացիներ էին, 40%-ը հունգարացիներ էին, իսկ 18%-ը` ռումինացիներ։ 2011 թվականի տվյալներով քաղաքում ապրում էր 31.657 մարդ, քաղաքի ազգային կազմը հետևյալ տեսքն ուներ[2].
- ռումինացիներ` 21153 (66,81 %),
- հունգարացիներ` 8240 (26,02 %),
- գնչուներ` 2002 (6,32 %),
- գերմանացիներ` 182 (0,57 %)։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1903 թվականին քաղաքում ծնվել է նշանավոր գեմանացի կոմպոզիտոր Ռուդոլֆ Վագներ-Ռեգենին։
- Պետրու Մայոր (1756-1821 թվական)՝ ռումինացի պատմաբան և լեզվաբան, հունական–կաթոլիկ քահանա, ռումինների ազգային վերածննդի գլխավոր գործիչներից և գաղափարախոսներից մեկը։
- Գեորգի Մաուրեր (1907-1971 թվական)` գերմանացի պոետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
- ↑ «2011 census» (PDF) (ռումիներեն). INSSE. 2 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 7 августа 2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգին» հոդվածին։ |
|