Ռաֆիկ Եդոյան
Ռաֆիկ Եդոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1938[1] Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 15, 2023 (84 տարեկան) Վանաձոր, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Հաստատություն(ներ) | ՎՊՀ |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1963) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983) |
Ռաֆիկ Հայկոյի Եդոյան (հուլիսի 10, 1938[1], Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 15, 2023, Վանաձոր, Հայաստան), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1984), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆիկ Եդոյանը ծնվել է 1938 թվականին Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում[3][4]։ 1955 թվականին ավարտել է գյուղի դպրոցը, 1963 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը[5][6]։ 1970 թվականից աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում[7], 1972-1979 թվականներին եղել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության և աշխարհագրության ամբիոնի վարիչ, 1979-1987 թվականներին՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ֆակուլտետի դեկան, 1987 թվականից՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ 1991 թվականին Եդոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Արցախի պետական համալսարանը։
Հեղինակ է շուրջ 160 հոդվածի, 15 ուսումնական ձեռնարկի, մենագրության, բուհական դասագրքի և 2 հեղինակային իրավունքի[8]։ Զբաղվում է վայրի օգտակար բույսերի ուսումնասիրությամբ։ Գիտական հետաքրքրություններն են գենետիկան, սելեկցիան, բուսաբանությունը, էկոլոգիան։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիայի անդամ,
- Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, 1988,
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2000։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ն. Ի. Վավիլովի անվան մեդալ (1974, գենետիկայի, սելեկցիայի բնագավառում կատարած աշխատանքների համար),
- Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի,
- Վանաձորի պատվավոր քաղաքացի,
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ,
- Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ,
- Երևանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
- Արցախի համալսարանի ոսկե մեդալ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գենետիկա սելեկցիայի հիմունքներով առարկայի խնդրագիրք, Երևան, Լույս հրատ., 1989 թ.[9]:
- Բջջաբանություն. գենետիկա սելեկցիայի հիմունքներով, Երևան, Լույս հրատ., 1991:
- Գյուղատնտեսությունը և էկոլոգիան, Վանաձոր, 1999։
- Բույսերի սելեկցիայի և սերմնաբանության հիմունքներ, Երևան, 2006։
- Բնապահպանության դասավանդման մեթոդիկայի և լաբորատոր-գործնական պարապմունքների ձեռնարկ, Երևան, 2010։
- Գենետիկա սելեկցիայի հիմունքներով, Երևան, 2011։
- Հոսքաջրերի էկոլոգիական խնդիրները, բուհական ձեռնարկ, ՙՙՕրենք և իրականություն՚՚ Երևան, 2014։
- Իմունասելեկցիա սերմնաբուծություն, Բուհական դասագիրք, Երևան, 2017։
- Բույսերի իմունիտետ իմունիտետային սելեկցիա, ներբուհական դասագիրք, Երևան, 2017։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2242
- ↑ Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2017-02-15
- ↑ «Գավառի Քաղաքապետարան»։ www.gavariqaghaqapetaran.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-20-ին։ Վերցված է 2017-02-15
- ↑ «Ռաֆիկ Հայկոյի Եդոյան»։ kyavartv.am։ Վերցված է 2017-02-15
- ↑ «Եդոյան Ռաֆիկ Հայկոյի ։»։ persons.anau.am (en-US)։ Վերցված է 2017-02-15
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Եդոյան Ռաֆիկ Հայկոյի»։ www.vsu.am (hy-am)։ Վերցված է 2017-02-15(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Եդոյան, Ռաֆիկ Հայկոյի»։ koha.anau.am (hy-Armn)։ Վերցված է 2017-02-15(չաշխատող հղում)
- ↑ Եդոյան Ռաֆիկ (1989-01-01)։ «Գենետիկա սելեկցիայի հիմունքներով» առարկայի խնդրագիրք (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545000333
|
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Հացառատ գյուղում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 2023 մահեր
- Վանաձոր քաղաքում մահացածներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գյուղատնտեսներ
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆակուլտետներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ պրոֆեսորներ