Ռաուհենշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ռաուհենշտայն
Baden Rauhenstein.jpg
Տեսակդղյակի ավերակներ և ավերակներ
Վարչական միավորԲադեն[1]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[1]
Burg Rauhenstein (Baden) Վիքիպահեստում

Ռաուհենշտայն ամրոց, միջնադարյան ամրոցի ավերակներ Ավստրիայի Բադեն քաղաքում։ Ամրոցը գտնվում է Հելենտալ հովտում` Շվեխաթ քաղաքից հյուսիս-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է հարևանությամբ գտնվող Ռաուհենեկ ամրոցի հետ միաժամանակ` 12-րդ դարում Տուրս ընտանիքի կողմից։ Ամրոցին վերաբերող առաջին հիշատակումները հանդիպում են Քլոստերնոյբուրգի հողային կադաստրում 1186 թվականին Alber et Chonrat de Ruhinstein անվանումով[2]։ Որպես սեփականատեր հիշատակվում է Զեյֆրիդ Տուրս ֆոն Ռաուխենշտայնը (Seyfried Turso von Rauhenstein)[3]: 12-13-րդ դարերում Տուրսերի տոհմը մահացել է, և ամրոցն անցել է Պիլիհսդորֆեր ընտանիքին։ 1386 թվականին ամրոցը ժառանգություն է ստացել Հանս III Պուհայմը։ 1408 թվականին ռաուբրիտերները (բարոն-ազնվականներ) Յոհաննա Լաունայի ղեկավարությամբ գրավել ու ավերել են ամրոցը։

1466 թվականին ամրոցի սեփականատեր Վիլհելմ Պուհայմը թալանել է կայսր Ֆրիդրիխ III-ի կնոջ` կայսրուհի Էլեանորայի կառախումբը։ Չնայած պահակախումբը կարողանում է վերադարձնել թալանված ավարը, կայսրն ուղարկում է պատժիչ ջոկատ` Գեորգ Պոտենդորֆի ղեկավարությամբ, որը թալանում է ամրոցը` այն առնելով կայսերական տիրապետության տակ։ Պաշարման արդյունքում ամրությունների մի մասն ավերվում է։

Մատյաշ Հունյադի արքայի դեմ մղված Հունգարական պատերազմի ընթացքում Ռաուհենշտայն, Ռաուհենեկ և Ռոր ամրոցներն ավերվում են։ Քանի որ կայսր Ֆրիդրիխը փողի խիստ կարիք ուներ պատերազմը շարունակելու համար, Ռաուհենշտայն ամրոցը կայսրեական մի շարք այլ ունեցվածքի հետ գրավադրում է[2]։

Տոբիաս Ռաուլինո, Վայլբուրգամրոցի տեսքը, ջրաներկ, 1839։ Առաջին պլանում ձախից երևում են ամրացված և այցելությունների համար բացված Ռաուհենշտայն ամրոցի ավերակները

1529 թվականին ամրոցն ավերվում է թուրքերի կողմից։ 15-16-րդ դարերում ամրոցը եղել է շրջանի հողային դատարանի կենտրոնը։ 1534 թվականի եկեղեցական ունեցվածքի գրանցացուցակում Ռաուհենշտայն ամրոցը մոտակա հողերի կենտրոն է նշվում։

Հետագա հարյուրամյակների ընթացքում ամրոցի տերերը հաճախ փոխվել են. նրանք կա'մ գնել, կա'մ ժառանգություն են ստացել Ռաուհենշտայն ամրոցը։ Ասպես, 1635 թվականին Հանս Պաուլ Բաուերը բողոքել է Ֆերդինանդ II-ին ֆրայհեր ֆոն Ռաուհենշտայնից` չնայած Բաուերը փաստորեն չէր զբաղվում ամրոցով և գումար չէր հատկացնում վերանորոգման համար, իսկ 9 տարի անց գրավադրում է ամրոցը[2][4]։ Հետագա տարիներին Ռաուհենշտայնը հաճախ վերավաճառվել է` փոխելով 8 սեփականատերերի։

1633 թվականին Ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ, ամրոցը խիստ տուժել է` իրենից ավերակներ ներկայացնելով։ 1705 թվականին բացակայել է տանիքի, դռների ու պատուհանների մեծ մասը, իսկ 1713 թվականին ամրոցի նոր սեփականատերը` Ֆրանց Անտոն ֆոն Կվարենտին ի Ռաալը, հրամայում է լքված շինությունից հանել ծածկի առկա մասը, որպեսզի խուսափի տանիքի հարկի վճարումից[3][5]։ 1741 թվականին Ռաուհենշտայնն անցնում է ժամանակակից տերերի տիրապետմանը` Դոբլոֆ Դիր ընտանիքին։

1790-1808 թվականներին ամրոցը վարձակալությամբ տրվում է Մյուլբեկ և Հեբենշտրայտ ընկերությանը, որն այդ տարածքում բացում է բևեկնախեժի արտադրություն[5]։ Արտադրությունը, սակայն, օգուտ չի բերում ո'չ ամրոցին, ո'չ առողջարանին։

1808 թվականին ամրոցը վարձակալում է վիեննացի գործարար, հավաքորդ ու գրող Յոհան Ֆերդինանդ ֆոն Շոնֆելդը։ Նա վերանորոգում է շինությունը, մաքրում և այցելությունների համար բացում միայն ավերակները, բայց ոչ դոնժոնը։ Դեռևս 18-րդ դարում ամրոցի շուրջ հիմնել էին այգի` քանդակներով, տաղավարներով, արհեստական լճակով, ուր լողում էին ջրային կրիաները[2]։ Այդ ժամանակներից ավերակները բաց էին այցելությունների համար և մշտապես վերականգնվել ու ամրացվել են[6]։

20-րդ դարի երկրորդ կեսին Ռաուհենշտայնի նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճել է։ 1993 թվականից ամրոցի հարևանությամբ կազմակերպվում է Ruinenfestl փառատոնը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պատմության ողջ ընթացքում շենքը մշտապես վերակառուցվել է և լրացվել է։ Կարելի է առանձնացնել ամրոցի կառուցման 4 փուլեր։

Ռոմանական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շինությունը, որ կառուցվել է ամրոցի տեղում, ոչ մեծ երկհարկանի պալատ էր` 20 х 8 մ չափերով։ Չնայած իր համեստ չափերին` հովտի կողմից այն ավելի ահռելի տեսք ուներ` ժայռի վերևում ունեցած իր դիրքի շնորհիվ։ Բակի կողմից պալատում կային երկու կրկնակ դռներ` գլխավոր (2 մ բացվածքով) և տնտեսական (70 սմ բացվածքով)։ Դատելով դռների բարձրությունից` կարելի է եզրակացնել, որ առաջին հարկն ունեցել է մոտ 2 մ բարձրություն։

Պալատի երկրորդ հարկն ունեցել է մոտ 3 մ բարձրություն։ Այն զբաղեցրել են բնակելի ու ներկայացուցչական սենյակները։ Պալատի արևելյան կողմից մասամբ պահպանվել է ճակատամասը։

Բակի կողմից ոչ մի մնացորդ կամ ակնարկ չկա հնարավոր պատուհանների մասին այն ժամանակ, երբ հովտին ուղղված պատին եղել են ռոմանական պատուհաններ, որոնք բարոկկոյի դարաշրջանում ընդարձակվել են։

Գոթիկայի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարում` հնարավոր է 1299 թվականի ավերումից հետո, պալատին ավելացրել են ևս երկու հարկ, ընդ որում առաջին հարկի բաժանումը պահպանվել է։ Երրորդ հարկը եղել է հներից ավելի բարձր` մոտ 4.5 մ։ Հնարավոր է, որ հարկում եղել է կախովի առաստաղ, նման կառույցները հաճախ են հանդիպում այդ ժամանակի շինություններում[7]։ Չորրորդ հարկի բարձրությունը կազմում էր 3 մ։

Չնայած չի պահպանվել ռոմանական ոչ մի պատուհան, սակայն լավ գոթական ոճի շատ պատուհաններ հասել եմ մինչև մեր օրեր։ Դրանցից մեկը պահպանվել է նախնական տեսքով. այն հասարակ ուղղանկյուն պատուհան է։ Մնացած պատուհանները որմնաշարվել են բարոկկոյի դարաշրջանում, սակայն դա հեշտ նկատելի է ճակատային մասի կողմից։

Մեզ է հասել գոթական նշտարանման դուռը, որ տեղակայված է չորրորդ հարկում։

Բարոկկոյի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի սկզբին շինությունը ենթարկվում է լիարժեք վերակառուցման։ Պալատը բաժանվում է երեք հարկերի, ընդ որում առաջին հարկի բարձրությունը չի փոխվում։ Պատերը, որոնք ուղղված էին ներքին բակի կողմը, ուղղահայաց մասնատվում են 4 մասի, կառուցվում են նոր պատուհաններ։ Առաջին հարկի պատուհանները, որոնք ուղղված էին հովտին, ընդարձակում են` դրանով ամբողջովին ոչնչացնելով 12-14-րդ դարերի ռոմանական պատուհանները։ Երկրորդ և երրորդ հարկերում հանել են հին պատուհանները և դրել նոր մեծ, ուղղանկյուն վեր ձգվող պատուհաններ։

Վերակառուցման ընթացքում ավելացվել են մեծ թվով բուխարիներ, ինչը մեծ վնաս է հասցրել ռոմանական ձևվածքին և ոչնչացրել է գոթական արժեքավոր տարրերը։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1790 թվականին ավերված շինությունում տեղադրվել է սկիպիդարի արտադրության արտադրամաս։ Տանիքի մնացորդների փլուզումից հետո ապամոնտաժվել է ողջ ծածկը, որի ամրացման տեղերը կարելի է տեսնել պատերի շեղ փորվածքներից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Archiv»։ www.burgen-austria.com։ Վերցված է 2016-10-30 
  3. 3,0 3,1 «Ruine Rauhenstein»։ Tourismus Baden։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-31-ին։ Վերցված է 2016-10-30 
  4. Die Ritterburgen Rauheneck, Scharfeneck u. Rauhenstein (etc.). — Braumüller & Seidel, 1844-01-01. — 394 с.
  5. 5,0 5,1 Die Ritterburgen Rauheneck, Scharfeneck u. Rauhenstein (etc.). — Braumüller & Seidel, 1844-01-01. — 394 с.
  6. Österreichische Nationalbibliothek։ «ANNO, Badener Bezirks-Blatt, 1881-10-29, Seite 5»։ anno.onb.ac.at։ Վերցված է 2016-11-01 
  7. 7,0 7,1 «Baubeschreibung des Palas von Rauhenstein»։ www.burgenseite.com։ Վերցված է 2016-11-01