Ռայմոնդ Կարագեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայմոնդ Կարագեդով
Ծնվել էնոյեմբերի 29, 1925(1925-11-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 25, 1987(1987-04-25) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1971)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք

Ռայմոնդ Գարեգինի Կարագեդով (նոյեմբերի 29, 1925(1925-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 1987(1987-04-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1971), պրոֆեսոր (1973):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայմոնդ Կարագեդովը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 29-ին, Երևանում։ 1932 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու։ 1942 թվականին կամավոր միացել է ԽՍՀՄ ռազածովային ուժերին և մասնակցել Սև և Բալթիկ ծովերում տեղի ունեցած ռազմական գործողություններին։ 1948 թվականին զորացրվել է որպես հաշմանդամ։ 1952 թվականին ավարտել է Բաքվի ժողտնտեսության ինստիտուտը։ 1959 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտ[1]։ 1961 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան։ 1961-1966 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, 1973-1985 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի արդյունաբերական արտադրության, տնտեսագիտության և կազմակերպման ինստիտուտի բաժանմունքի վարիչ, 1985-1987 թվականներին՝ ԽՍՀՄ առևտրի նախարարության առևտրի իրավիճակի և պահանջարկի ուսումնասիրության ՀամԳՀԻ հայկական մասնաճյուղի տնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են քաղաքատնտեսությանը, ֆինանսներին, արտադրության կառավարման և տնտեսական մեխանիզմի կատարելագործման հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական ձեռնարկության շահույթի տնտեսական բովանդակությունը։ Ռ. Գ. Կարագեդով, ՀԽՍՀ ԳԱ, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1964[3]։
  • Прибиль в системе экономических категорий социализма, М., 1964.
  • Хозрасчет, эффективность и прибыл (очепки теории), Новосибирск, 1979.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мысли, устремленные в будущее (памяти профессора Р. Г. Карагедова)». cyberleninka.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 539։
  3. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան › ISBD տեսք». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)