Ռայըն Օ'Շոնեսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայըն Օ'Շոնեսի
Բնօրինակ անունանգլ.՝ Ryan O'Shaughnessy
Ծնվել էսեպտեմբերի 27, 1992(1992-09-27) (31 տարեկան)
Skerries, Fingal, Իռլանդիա
Երկիր Իռլանդիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, կիթառահար, դաշնակահար և հեռուստատեսային դերասան
Գործիքներկիթառ
ԼեյբլSony Music
ԿրթությունԺամանակակից երաժշտության բրիտանական և իռլանդական ինստիտուտ և Portmarnock Community School?
 Ryan O'Shaughnessy Վիքիպահեստում

Ռայըն Օ'Շոնեսի (անգլ.՝ Ryan O'Shaughnessy, սեպտեմբերի 27, 1992(1992-09-27), Skerries, Fingal, Իռլանդիա), իռլանդացի երգիչ։ Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում ներկայացրել է Իռլանդիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայըն Օ'Շոնեսին ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 27-ին Իռլանդիայի Սկերիս քաղաքում։ Ռայընը ընտանիքի 3 երեխաներից ամենափոքրն է։ Ավագ եղբայրը Գրեմն է, իսկ քույրը՝ Էյփրիլը։

Ռայընը ինքն իրեն նկարագրում է որպես «ունիվերսալ երգիչ»։

Սովորել է Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա Դուբլինի Բրայտոնյան ինստիտուտում մասնակցել է ժամանակակից երաժշտության դասընթացների[1]։

4 տարեկանից Ռայընը հաճախել է Stage Billie Barry դպրոց, և կարծում է, որ հենց այնտեղ է սովորել իր արվեստը։ Նվագում է կիթառ, դաշնամուր և սաքսոֆոն, ինչպես նաև ստեղծում և գրում է տարբեր արվեստագետների համար։

Օ'Շոնեսին մասնակցել է «Բրիտանիայի տաղանդը» (անգլ.՝ «Britain’s Got Talent») նախագծի վեցերորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ Նա մասնակցել է նաև «Իռլանդիայի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանին[2]։

2018 թվականի հունվարի 31-ին հայտարարվեց, որ Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Իռլանդիան ներկայացնելու է Օ'Շոնեսին «Together» (միասին) երգով[3]։ Երգիչը մրցույթի եզրափակչին հանդես է եկել 2018 թվականի մայիսի 12-ին և զբաղեցրել 16-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Britain's Got Talent Judges predict a great future for DIT Student O'Shaughnessy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  2. «Ryan O'Shaughnessy | The Voice of Ireland». 2012 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  3. «Ryan O'Shaughnessy to represent Ireland in Lisbon! - Eurovision Song Contest Lisbon 2018». eurovision.tv. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայըն Օ'Շոնեսի» հոդվածին։