Ռալֆ Ջորդանո
Ռալֆ Ջորդանո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 23, 1923[1] կամ մարտի 20, 1923[2] |
Ծննդավայր | Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 10, 2014[4][5][6][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Գերեզման | Cologne Southern Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | գերմանացի |
Կրթություն | Gelehrtenschule des Johanneums? |
Մասնագիտություն | լրագրող հրապարակախոս գրող ռեժիսոր |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ռալֆ Ջորդանո (գերմ.՝ Ralph Giordano, մարտի 23, 1923[1] կամ մարտի 20, 1923[2], Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն[3] - դեկտեմբերի 10, 2014[4][5][6][…], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի լրագրող, հրապարակախոս, գրող և ռեժիսոր։
Մեծ ներդրում է ունեցել հայկական հարցի, երիտթուրքերի կողմից հայերի դեմ կատարած ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գործում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռալֆ Ջորդանոն ծնվել է Համբուրգում, հայրը սիցիլիացի է, մայրը՝ գերմանացի-հրեա։ Մոր հրեա լինելու պատճառով ընտանիքը շարունակ հետապնդվել է նացիստների կողմից։ Հոլոքոստից փրկվել են՝ թաքնվելով ընկերներից մեկի նկուղում։
Հետպատերազմական փորձից հետո, Ջորդանոն ժամանակավոր դարձել է կոմունիստ։ 1955 թվականին բնակություն է հաստատել Գերմանիայի Կոմունիստական Դեմոկրատական Հանրապետությունում, սակայն, ստալինիզմից հիասթափված, վերադարձել է Համբուրգ (Արևմտյան Գերմանիա)։ 1957 թվականին Ջորդանոն հեռանում է գերմանական կոմունիստական կուսակցությունից։
1958 թվականից Ջորդանոն Գերմանիայի հրեական կենտրոնական խորհրդում զեկույցներով հանդես է եկել Արևմտյան Գերմանիայի նացիստական պատերազմի հանցագործների դատավարությունների ժամանակ։ 1964-1988 թվականներին որպես լրագրող աշխատել է Քյոլնում հիմնված West German Broadcasting կազմակերպությունում։
1982 թվականին հրատարակել է Die Bertinis գիրքը, որը կիսա-ինքնակենսագրական է, որտեղ Ջորդանոն ներկայացնում է խառնածին էթնիկ ժառանգների փորձը 19-րդ դարի վերջից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ։
Ջորդանոն իսլամը դիտում էր որպես վտանգ, սպառնալիք։ 2007 թվականին "New York Times"-ի հարցազրույցում նա կտրականապես դեմ է արտահայտվել Քյոլնում «որպես զուգահեռ հասարակության խորհրդանիշ» նոր մզկիթ կառուցելուն։ Գերմանացի մուսուլմանների ինտեգրացումը նա ձախողում է համարել[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի նպաստ հայերի իրականացրած բազմաթիվ գործերի և ելույթների համար արժանացել է «Սուրբ Սահակ-Մեսրոպ» պարգևին (15.10.2004), արժանացել է նաև Գերմանիայի բարձրագույն պարգևին՝ «Ծառայության խաչին»[8][9]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվականին լույս տեսավ իր առաջին գիրքը՝ «Die Bertinis», 800 էջ։ Գիրքը պատմում է նացիստների կողմից իր և իր ընտանիքի կրած հալածանքների և չարչարանքների մասին։
- 1987 թվականին հրատարակեց իր երկրորդ գիրքը, «Widerstand ind Exil 1933-1945» (Դիմադրություն և աքսոր, 1933-1945). այս գիրքը հրատարակվել է միասնաբար Գերմանիայի նախկին վարչապետ Վիլի Բրանդի հետ։
- 1987 թվականին լույս տեսավ իր երրորդ գիրքը, «Die zweite Schuld oder von der Last ein Deutscher zu sein», (Երկրորդ պարտքը). սա մեղադրական գիրք է (368 էջ), Ռ. Ջորդանոն այս գրքով ուզում է Գերմանիայում ցույց տալ իր անցյալի խնդիրները, իր կրած հալածանքները և չարչարանքները՝ նացիստների կողմից։
- 1989 թվականին լույս տեսավ չորրորդ գիրքը՝ «Wenn Hitler den Krieg gewonnen hatte» (Եթե Հիտլերը հաղթեր պատերազմը). այս գիրքը հատկացվել է նացիստների ծրագրերին՝ հաղթանակից հետո։
- 1990 թվականին լույս տեսավ հինգերորդ գիրքը՝ «Wie kann diese Generation eigentlich noch atmen», 184 էջ. այս գիրքը բաղկացած է միայն նամակներից, որոնք իրեն գրել են այն անձինք, ովքեր իր երրորդ գիրքը կարդացել են։
- 1992 թվականին հրատարակեց «Deutschland und Israel» (Գերմանիան և Իսրայելը), 280 էջ, որտեղ ներկայացնում է Գերմանիայի և Իսրայելի հարաբերությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118539442 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ռալֆ Ջորդանո
- ↑ «91 տարեկանում իր մահկանացուն կնքեց Ռալֆ Ջորդանոն». Արխիվացված է օրիգինալից 2023-06-14-ին. Վերցված է 2014-12-12-ին.
- ↑ Ռալֆ Ջորդանոն‘ Հայ Դատի Անխոնջ Պայքարողը
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Ջորդանո» հոդվածին։ |
|