Ռալֆ Բրաուն
![]() անգլ.՝ Ralph Brown | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Priory School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | գրող, սցենարիստ, դրամատուրգ, կինոդերասան, դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոսցենարիստ և կինոպրոդյուսեր |
Ոճ(եր) | դրամա, կինոկատակերգություն և թրիլեր |
Ամուսին | Jenny Jules? |
IMDb | ID ID 0114460 |
Ռալֆ Բրաուն (անգլ.՝ Ralph Brown, իրական անունը՝ Ռալֆ Ուիլյամ Ջոն Բրաուն, անգլ.՝ Ralph William John Brown, հունիսի 18, 1957[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և գրող։ Հայտնի է Դեննիի դերով՝ «Ուիթնեյլն ու ես» ֆիլմում, Բոբի դերով՝ «Ռոք-ալիք»-ում, Դել Պրեստոնի՝ «Ուեյնի աշխարհ 2»-ում և օդաչու Ռիկ Օլիի՝ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք ֆիլմում։ 1987 թվականին իր դեբյուտային պիեսի համար դարձել է «Սամուել Բեկետտի մրցանակ»-ի դափնեկիր, իսկ 2001 թվականին նրա «Նոր տարվա օրը» ֆիլմի սցենարը պարգևատրվել է "Raindance" և ՄԿՓ փառատոններում Սապորոյում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռալֆ Բրաունի դերերից առանձնանում են Դեյվի դերը «Դաժան խաղը» ֆիլմում, թմրավաճառ Դեննին «Ուիթնեյն ու ես»-ում, Ռոննի Բիգգսը «Բաստեր»-ում, Դել Պրեստոնը «Ուեյնի աշխարհ 2»-ում, ռեգբի խաղացող և ուսուցիչ Ֆիլը «Միանգամայն առաջ»-ում և բանտապահ պարոն Բարտոնը «Կոստոլոմ» ֆիլմում։ 1997 թվականին Բրաունը նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Ամիստադ» ֆիլմում, որը պատմում է ստրկության վերացման մասին։ 2007 թվականին նա նկարահանվել է «Բռնել հանցանի վայրում» կատակերգության մեջ և հայտնվել է «Մեդոուլենդ» սերիալում՝ ոստիկան Վինտերսգիլլի դերում։
Ռալֆ Բրաունը 1997 թվականին հայտնվել է «Այվենգո» հեռուստատեսային մինի-սերիալում, արքայազն Ջոնի դերում և խաղացել է «Մայամիի ոստիկանություն», «Քարտեր, փող ...» սերիալներում՝ որտեղ կատարել է հրոսակախմբի առաջնորդի դերը։ 2010 թվականին խաղացել է Նայջելի դերը «Նա և նա» սերիալում։
2005 թվականին հայտնվել է «Տոնակատարության փողոց» սերիալում՝ Բարնիի դերում, և Ջուլիա Դևիսի հետ նկարահանվել է «Բարի գիշեր» սիթքոմում՝ խաղալով սեքսոպաթոլոգ Ժակի դերը։ Նաև մասնակցել է «Կյանքը Մարսի վրա» սերիալի վերջին երկու դրվագների նկարահանմանը՝ խաղալով Ֆրանկ Մորգանի դերը։
Ռալֆ Բրաունը խաղացել է Բոբ Սիլվերի դերը Ռիչարդ Կյորտիսի «Ռոք պատերազմ» ֆիլմում, որը թողարկվել է 2009 թվականի ապրիլին։ 2009 թվականին Բրաունը նկարահանվել է չորս ֆիլմում` ռեժիսոր Նիկ Մորգանի «Երեխա» ֆիլմում, Բեն Միլլերի «Հսկա»-յում, Դիմիտար Միտովսկու «Առաքելություն` Լոնդոն»-ում և Ռոբերտ Հիթի «Հարցաքննություն»-ում։
2010 թվականից մինչև 2014 թվականը Ռալֆը մասնակցել է BBC Three ալիքի «Նա և նա» կատակերգական սերիալում։ 2010 թվականին աշխատել է «Սպանել Բոնոյին» ֆիլմի վրա և նկարահանվել է «Շնաձկների կախարդը» ֆիլմում։ 2011 թվականին Գաբրիել Բըրնի և Շառլոտա Ռեմփլինգի հետ նկարահանվել է «Ես Աննան եմ» ֆիլմում, հետո սկսել է աշխատել ռեժիսոր Բրայան Սինգերի Հսկաներին նվաճող Ջեքը, Ջեյմս Նաննի «Մահվան երկնաքերը» և Պակ Չան Ուկի Սթոքեր ֆիլմերի վրա։ 2012 թվականին Մարտին Շոուի հետ նկարահանվել է «Տեսուչ Ջորջ Ջենտլի» հեռուստասերիալում, Միան Բյորինգի հետ «Թունավոր ծառը» ֆիլմում և Թերրի Մայնոտի հետ «Իմիտատոր» ֆիլմում։ 2013 թվականին Ռալֆ Բրաունը նկարահանվել է «Ակտիվներ» մինի–սերիալում։ Ներկայումս նկարահանվում է CBS հեռուստաալիքի «Էլեմենտար» հեռուստասերիալում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին Բրաունն ամուսնացել է դերասանուհի Ջեննի Ժյուլի հետ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984 - «Հարվածը»- The Hit - Երկրորդ մարդ
- 1985-1986 - «Բիլլը»- The Bill - Պ.Ս. Մուսվել
- 1986 - «Լոնդոնի այրումը»- Երկրորդ ոստիկան
- 1987 - «Վիդնաիլ & ես»- London's Burning: The Movie - Դաննի
- 1988 - «Բաստեր»- Buster - Ռոննի Բիգգս
- 1988 - «Քրիստաբել»- Christabel- Լենգ
- 1989 - Սկանդալ-Scandal - Փոլ Մանն
- 1989 - «Ներգրավման կանոններ»- Rules of Engagement - Միք Ռենդալ
- 1989 - «Ադամանդե գանգեր» - Diamond Skulls - Ջեք
- 1991 - «4 Խաղ» - 4 Play - Archie Heckle
- 1991 - «Անհանգստություն» - Impromptu - Eugène Delacroix
- 1991 - «Փոփը պետք է մահանա» - The Pope Must Die - Բժիշկ
- 1992 - «Վան դեր Վալկ» - Van der Valk - Տեսուչ Ռեպ
- 1992 - «Օտարը 3» - Alien 3 - Ֆրանսիս Աարոն ("85")
- 1992 - «Գծերի միջև» - Between the Lines - Ջոն Քնվեյ
- 1993 - «Վայնի աշխարհը 2» - Wayne's World 2 - Դել Պրեստոն
- 1995 - «Սատանայի փաստաբանը» - Devil's Advocate - Դեմագիո
- 1996 - «Կարաոկե» - Karaoke - Փիտեր Բեյզլի
- 1996 - Cold Lazarus - Փիտեր Բեյզլի
- 1997 - «Մահացածների տեղը» - The Place of the Dead - Բոբ Մանն
- 1997 - «Ջոնաթան Քրիկ» - Jonathan Creek - Ռոյ Փիլգրիմ
- 1999 - Վերջին գնացքը - The Last Train - Ջոնաթան Գեդես
- 2000 - Lexx - Դուքս
- 2000 - «Նոր տարվա օր»- New Year's Day - Պարոն Դիամոնդ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.vokrug.tv/person/show/Ralph_Brown/
- http://www.videomax.org/actors/ralf-braun/ Archived 2018-12-01 at the Wayback Machine.
|
- Հունիսի 18 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի դրամատուրգներ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ