Ռաելիտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռաելիտներ ռաելիզմ շարժման հետևորդներ, ենթադրում են, որ կյանքն երկրի վրա ստեղծվել է գիտական ճանապարհով՝ բարձր զարգացած քաղաքակրթության ներկայացուցիչների կողմից, ովքեր մեզ են փոխանցել որոշիչ հաղորդագրություններ մեր ծագման մասին։ Ռեալիզմ քաղաքակրթության հետևորդներին անվանում են Էլոհիմ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղությունը զարգացել է 1973 թվականին Ժնևում՝ ֆրանսիացի լրագրող Կլոդ Վորիլոնի կողմից[1]։ 1997 թվականին այս ուղղությունը ամրապնդվեց, հավաքեց բազմաթիվ համախոհներ 84 երկրներում։ 2001 թվականին ֆինանսական առումով այնպիսի գլոբալ տարածում ունեցավ, որ սկսեց ֆինանսավորել Clonaid ընկերության մարդկանց կլոնավորման գործընթացը։

Ռաելիզմ ուղղության հետևորդները իրենց հիմնական առաքելությունը համարում են մարդկանց անմահության հասցնելը՝ գիտության միջոցով՝ կապելով կլոնավորման հետ։ Ռաելիտները կողմ են կյանքի յուրաքանչյուր բնագավառում նոր տեխնոլոգիաների օգտագործմանը և գիտական հետազոտությունների ֆինանսավորման մեծացմանը։

Ուսուցման սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հետևելով մատերիալիզմի և աթեիզմի գաղափարներին։ Ռաելիտիների կարծիքով տեխնոլոգիական զարգացման որոշակի փուլում մեր քաղաքակրթությունը կարող է զարգանալ մինչև աստվածների քաղաքակրթության։ Էլոհիմը այդպիսի քաղաքակրթություններից մեկն է։ Մարդկության առաքելությունն է Էլոհիմի զարգացման աստիճանին հասնելը։
  2. Սեռերի հավասարությունը։ Սեռականության արտահայտման ազատությունը։ «Ազատ սիրո» սկզբունքի պնդումը և հասարակության մեջ դրա քարոզը։ Բազմաթիվ ռաելիտներն ապրում են համատեղ կոլեկտիվներում, որտեղ զբաղվում են «զգացմունքային» մեդիտացիայով։
  3. Մարդկության գլխավոր խնդիրներից մեկը տեխնիկայի ու գիտության զարգացումն է։ Ռաելիտները հանդես են գալիս կլոնավարման և գենետիկ ինժիներիայի դեմ դրված արգելքների դեմ։

Ընդհանրությունը այլ կրոնների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաելիտները կարծում են, որ ապագայում գլխավոր կրոն կդառնա բուդիզմին մոտ «աթեիստական» ուղղությունը։ Նրանք մերժում են աշխարհընկալման հուդայական և քրիստոնեական տեսակետը և քննադատում կաթոլիկ եկեղեցուն՝ ժամանակից գիտության նվաճումներին ուշադրության չդարձնելու համար։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թվականին Մոնրեալի տարածքում կառուցվեց «Ուֆոլենդ» ինքնատիպ զբոսայգին՝ Կանադայում ռաելիտների թաքստոցը, որը նաև ստեղծված է ներդրումների համար (բոլոր այցելուներին ընդունում էին «Էլոհիմին նայում է մեզ Ռաելիայի աչքերով»), սակայն 2001 թվականին, փոխհատուցման ծախսերը չվճարելու պատճառով, կառույցը փակվեց։
  • 1998 թվականին ստեղծվեց Ռաելի հրեշտակների շքանշանը, էլիտար ինքնատիպ միավորում, որտեղ ընդունում էին գեղեցիկ կանանց գեյշա մշակույթի հետ ծանոթացնելու համար։
  • ՉԹՕ-կրոնների մեջ սաենտոլոգիայից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում[2]։

Գրականության[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Поющие в клоновнике // Maxim online, май 2004
  2. Propp, Steven H. Utopia on the 6th Floor: Work, Death, & Taxes — Part 2, 2004. — P. 450