Ռագնհիլդ Քաաթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռագնհիլդ Քաաթա
Դիմանկար
Ծնվել էենթդ․ մայիսի 30, 1873(1873-05-30)[1]
ԾննդավայրՕպլանդ, Նորվեգիա
Մահացել էփետրվարի 12, 1947(1947-02-12) (73 տարեկան)
Մահվան վայրՀամար, Հեդմարկ, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունակտիվիստ

Ռագնհիլդ Քաաթա (նորվ.՝ Ragnhild Kåta, ենթդ․ մայիսի 30, 1873(1873-05-30)[1], Օպլանդ, Նորվեգիա - փետրվարի 12, 1947(1947-02-12), Համար, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգուհի, ով լինելով կույրուխուլ, կարողացել է սովորել ու սկսել է խոսել։ Նրանից է ոգեշնչվել ամերիկացի բանաստեղծուհի, կույրուխուլ Հելեն Քելլերը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռագնհիլդ Քաաթան ծնվել է 1873 թվականի մայիսի 23-ին Նորվեգիայում։ Երեքուկես տարեկան հասակում զրկվում է լսողությունից, տեսողությունից, հոտառությունից և համի զգացողությունից. դրա պատճառն, ըստ էության, քութեշով հիվանդանալն էր[3]։ Ուսուցիչ և բանաստեղծ Հալվարդ Բերգը Ռագնհիլդի հետ հանդիպել է 1887 թվականին և նրա մասին գրել ակնարկ՝ «Verdens Gang» անվանումով։ Հոդվածը կարդում է Լարս Հավստադը՝ Նորվեգիայում խլերի ուսուցման առաջամարտիկը, ով, ինքն էլ, տառապում էր խլությունից։ Հավստադի քենակալ Էլիաս Հովգաարդը Համարի խլերի ինստիտուտի տնօրենն էր։ Վերջինս համաձայնեց վերցնել Քաաթային իր դպրոցը։ Ուսուցումն իր վրա վերցրեց պետությունը[4]։

1888 թվականի հունվարի 15-ին տասնչորսամյա Ռագնհիլդն առաջին անգամ գնաց դպրոց հոր ուղեկցությամբ։ Սկզբից աղջիկը վախվխելով էր վերաբերում շրջապատողներին և տանել չէր կարողանում, երբ դիպչում էին իրեն, սակայն, շուտով հարմարվեց նոր իրավիճակին։ Հովգաարդը, ի զարմանս բոլորի, Ռագնհիլդի հետ ոչ թե սկսեց պարապել մատնախոսության այբուբենով, այլ լիարժեք խոսքով։ Քաաթան կարողացավ արտասանել պարզ նախադասություններ, հասկանալ մյուսների խոսքը՝ ձեռքը դնելով խոսացողների շուրթերին։ Աղջիկը նաև գրել ու կարդալ սովորեց Բրեյլի համակարգով։ Ազատ ժամերին ասեղնագործում ու գործում էր։

Ռագնհիլդ Քաաթան դարձավ Նորվեգիայի առաջին կույրուխուլ մարդը, ով կարողացավ խոսել։ Նրա փորձը ազդեց ամերիկուհի Հելեն Քելլերին, որը նույնպես սկսեց դասերի հաճախել ու կրկնել Քաաթայի հաջողությունը[5][6]։

Հետագայում Ռագնհիլդն ապրեց իր կողմից ստեղծված ձեռագործ աշխատանքների վաճառքից ստացված եկամուտով։ 1891 թվականին արժանացավ խրախուսական մրցանակի նորվեգական Շիեն քաղաքում ցուցահանդեսին մասնակցելու համար։ 1897 թվականին Ռագնհիլդը օծվեց որպես բողոքական։

Կյանքի վերջին տասը տարիներին Ռագնհիլդ Քաաթան ապրեց Համարում։ Մահկանացուն կնքել է 1947 թվականի փետրվարի 12-ին՝ յոթանասուներեք տարեկան հասակում՝ բրոնխաբորբից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://media.digitalarkivet.no/view/6133/63
  2. «Helen Keller - Childhood». New World Encyclopedia. Վերցված է July 15, 2016-ին.
  3. 3,0 3,1 Hammer, 1982
  4. Sander T. J. «Lars Havstad». Norsk biografisk leksikon. Վերցված է July 15, 2016-ին.
  5. «Helen Keller - Childhood». New World Encyclopedia. Վերցված է July 15, 2016-ին.
  6. Келлер, 2003

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]