Jump to content

Ջուն Լոքհարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուն Լոքհարթ
անգլ.՝ June Lockhart
Ծնվել էհունիսի 25, 1925(1925-06-25)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մահացել էհոկտեմբերի 23, 2025(2025-10-23)[3][2] (100 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունՀարվարդ-Ուեստլեյք դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Ջին Լոքհարթ, մայր՝ Kathleen Lockhart?
Երեխա(ներ)Էնն Լոքհարթ
Պարգևներ և մրցանակներ

Ջուն Լոքհարթ (անգլ.՝ June Lockhart. հունիսի 25, 1925(1925-06-25)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 23, 2025(2025-10-23)[3][2], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։

Դերասաններ Քեթլին Լոքհարթի և Ջին Լոքհարթի դուստրն է[9][10]։ Դերասանական իր դեբյուտը կատարել է ութ տարեկանում Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։ Իսկ կինոյում նրա նորամուտը տեղի է ունեցել 1938 թվականին Սուրբծննդյան երգը ֆիլմում[11][12]։ 1948 թվականին «Հանուն սիրո կամ փողի» բեմադրությունում իր տպավորիչ դերակատարման համար դերասանուհին արժանացել է «Թոնի» մրցանակի՝ «Լավագույն դեբյուտ թատերական ներկայացումում» անվանակարգում։

Հեռուստատեսությունում Ջուն Լոքհարթի գլխավոր աշխատանքը նրա տպավորիչ դերակատարումներն են Լասին և Տիեզերքում կորած սերիալներում, որտեղ նա մարմնավորել է Մորին Ռոբինսոնի կերպարը։

Դերասանուհին 1964 թվականին որպես հատուկ հյուր մասնակցել է նաև A Feiticeira սերիալի նկարահանումներին՝ 1-ին եթերաշրջանի «Um Toque Mágico» դրվագում։ .

Ջուն Լոքհարթը Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է երկու աստղի. մեկը՝ կինոարվեստում, մյուսը՝ հեռուստատեսությունում ներդրած զգալի ավանդի համար։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 - 1959 թվականներին դերասանուհին ամուսնացած է եղել բժիշկ Ջոնի Մալոնիի հետ, ումից ունեցել է երկու դուստր՝ նույնպես դերասանուհի դարձած Էնն Լոքհարթին և Էլիզաբեթ Լոքհարթին[13]։ Նրա երկրորդ ամուսինը ճարտարապետ Ջոն Լինդսին էր, ումից տարիներ անց նույնպես բաժանվել է[14]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Նշումներ
1938 A Christmas Carol / Սուրբծննդյան երգ Բելինդա Քրեչիթ
1940 All This, and Heaven Too / Այս ամենը ու նաև դրախտը Իզաբել
1941 Adam Had Four Sons / Ադամն ուներ չորս որդի Վանս
Sergeant York / Սերժանտ Յորքը Ռոզի Յորք
1942 Miss Annie Rooney / Միսս Էննի Ռունի Ստելլա Բեյնբրիջ
1943 Forever and a Day / Ընդմիշտ և մեկ օր Աղջիկ՝ օդային տագնապի ապաստարանում Այլընտրանքային վերնագիր՝ Փոփոխվող աշխարհը
1944 Meet Me in St. Louis / Հանդիպեք ինձ Սենթ Լուիսում Լյուսիլ Բալլար
The White Cliffs of Dover / Դուվրի Սպիտակ ժայռերը Բեթսի Քեննին 18 տարեկանում Տիտրերում չի նշվել։
1945 Keep Your Powder Dry / Վառոդդ չոր պահիր Սառա Սուոնսոն
Son of Lassie / Լոսսիի որդին Պրիսցիլլա
1946 She-Wolf of London / Լոնդոնի գայլուհին Ֆիլիս Օլենբի
1947 Bury Me Dead Բարբարա Քարլին
[t's a Joke, Son! / Սա հանաք է, տղա՛ս Մերիլու Քլագհորն
T-Men Մերի Ջենարո
1957 Time Limit / Ժամկետը միսիս Քարգիլ
1982 Butterfly / Թիթեռը միսիս Հելեն Գիլեփսի
Aladdin and the Magic Lamp / Ալադինը և կախարդական լամպը Ալադինի մայր հնչյունավորում
1983 Strange Invaders / Տարօրինակ զավթիչներ միսիս Բիգելոու
1986 Troll Յունիս Սենտ Քլեր
1988 Rented Lips / Վարձով շրթունքներ Արչիի մայր
1989 C.H.U.D. II: Bud the C.H.U.D. Գրեյսի
The Big Picture / Մեծ նկարը Ջանեթ Քինգսլի
1991 Dead Women in Lingerie / Մահացած կանայք ներքնազգեստով Մա
1994 Sleep with Me / Քնիր ինձ հետ Քերոլայն
Tis the Season միսիս Լիվինգստոն
1998 Lost in Space / Տիեզերքում կորած գլխավոր Քարթրայթ
1999 Deterrence / Զսպում պետքարտուղար Քլիֆթ
2000 The Thundering 8th / Որոտացող 8-րդը Մարգարեթ Հովարդ
2001 One Night at McCool's բինգո խաղացող não creditado
2009 Wesley Սյուզաննա Ուեսլի
Super Capers մայր
2012 Zombie Hamlet / Զոմբի Համլետ Էսթեր Բոշան
2016 The Remake Այրին Օ'Քոնոր
2019 Bongee Bear and the Kingdom of Rhythm / Բոնջի արջը և ռիթմի թագավորությունը Բու Մինդի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Edel V., Rice N. June Lockhart, Lassie and Lost in Space Actress Who Was One of the Last Surviving Stars from Hollywood's Golden Age, Dies at 100(անգլերեն) // People(untranslated), 2025. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  3. 3,0 3,1 3,2 Barnes M. June Lockhart, Beloved Mom on ‘Lassie’ and ‘Lost in Space,’ Dies at 100 — 2025.
  4. PAST HONOREES
  5. https://www.tonyawards.com/winners/?q=LockhartTony Awards.
  6. June Lockhart
  7. https://books.google.se/books?id=4EQEAAAAMBAJ&pg=PA2&dq=june+lockhart+%22Donaldson+Award%22&hl=sv&sa=X&ved=2ahUKEwjWydvKy4WOAxXBEhAIHSy0HEgQ6AF6BAgDEAM#v=onepage&q=june%20lockhart%20%22Donaldson%20Award%22&f=falseBillboard, 1953.
  8. NASA recognizes local actress as one of its brightest stars — 2013.
  9. «June Lockhart Biography (1925-)». filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. A Star Is Born (und) // Life : magazine. — Time, Inc., 1947. — С. 59. — ISSN 0024-3019.
  11. A Christmas Carol(անգլերեն)
  12. «Photo Flash: Legendary Leading Ladies Donate to National Museum of American History». broadwayworld.com. 2008 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. Lizabeth Lockhart (անգլ.) Internet Movie Database կայքում
  14. Martin, Bob (1972 թ․ հուլիսի 9). «June's Daughter: A Lovely Lassie». The Independent, Long Beach. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուն Լոքհարթ» հոդվածին։