Ջորջիա Ֆաուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջիա Ֆաուլեր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1992(1992-06-17) (31 տարեկան)
ԾննդավայրՕքլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
ԿրթությունDiocesan School for Girls?
Մասնագիտությունմոդել
 Georgia Fowler Վիքիպահեստում

Ջորջիա Ֆաուլեր (անգլ.՝ Georgia Fowler, հունիսի 17, 1992(1992-06-17), Օքլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի մոդել։ 2016, 2017 և 2018 թվականներին հանդես է եկել որպես Victoria's Secret Fashion Show-ի մասնակից[1]։ «Project Runway New Zealand» ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանի վարողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օքլենդում՝ գոլֆիստ Փիթեր Ֆաուլերի և Քիմ Ֆաուլերի ընտանիքում։ Իր քրոջ՝ Քեյթի հետ հաճախել է Օքլենդի Թեմական օրիորդաց վարժարան։ Իր մոդելային կարիերան սկսել է 12 տարեկանում, իսկ չորս տարի անց պայմանագիր է կնքեց IMG Models-ի հետ և տեղափոխվել է Նյու Յորք։

Ֆաուլերը նկարահանվել է Kygo-ի և Սելենա Գոմեսի «It ain't me» երգի տեսահոլովակում[2]։

Ֆաուլերը աչքի է ընկել 2018 թվականին Ավստրալիայում կայացած «Mercedes-Benz Fashion Week»-ի ժամանակ[3], նաև Էշ Ուիլյամսի հետ վարել է «Australian Fashion Laureate Award» մրցանակաբաշխությունը[4]։

2016-2018 թվականներին մասնակցել է Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրություններին[1][5]։

2017-2018 թվականներին այտնվել է Marie Claire[6], Vogue[7][8], The File[9], W[10] և Harper's Bazaar[11] ամսագրերի շապիկներին։

2018 թվականի վերջին Ֆաուլերը եղել է «Project Runway» հեռուստաշոուի նորզելանդական տարբերակի հաղորդավարը[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականից հանդիպել է ռեստորատորի և «Fishbowl»-ի գործադիր տնօրեն Նաթան Դալի հետ[13]։ 2021 թվականի ապրիլին Ֆաուլերը հայտարարել է, որ սպասում է իր առաջնեկին[14]։ Դիլան Աման Դալան ծնվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին[15]։ 2023 թվականի հունվարին նա ամուսնացել է Նեյթան Դալայի հետ Hopewood House-ում, NSW՝ շրջապատված ընտանիքով, ընկերներով և իր շուն Չիլիով[16]։ Ջորջիան տոնակատարության ժամանակ 3 զգեստ է փորձել, գլխավոր արարողության համար նա կրել է Vivienne Westwood-ի զգեստը։

2023 թվականի սեպտեմբերի 4-ին Ինստագրամյան իր կայքէջով նա հրապարակել է, որ սպասում է երկրորդ երեխային[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hauler, Leslie; Berkowitz, Brittany. «We went behind the scenes of the Victoria's Secret Fashion Show». abcnews.go.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «Kiwi model Georgia Fowler stars in Selena Gomez music video». stuff.co.nz.
  3. Singer, Melissa (2018 թ․ ապրիլի 28). «Camilla and Marc lure big name to open fashion week». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. Croffey, Amy (2018 թ․ նոյեմբերի 25). «Social Seen: Georgia Fowler leads the pack at the Australian Fashion Laureates». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. Sullivan, Rebecca (2018 թ․ նոյեմբերի 7). «Victoria's Secret Fashion Show even makes models feel insecure». NY Post. News.com.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Model Georgia Fowler talks skin, beauty, fitness and diet». marie claire (ավստրալիական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  7. Ruffner, Zoe. «Victoria's Secret Model Georgia Fowler Shares Her Leg-Sculpting Workout in GIFs». Vogue.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  8. Lupica, Lilith Hardie (2018 թ․ հոկտեմբերի 23). «Georgia Fowler was rejected 5 times from the Victoria's Secret Fashion Show before securing a spot». Vogue.com.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  9. Fowler, Carlie. «At Home With Georgia Fowler». the-file.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Victoria's Secret Model Georgia Fowler Shares Her Ultimate Five Minute Beauty Routine». W Magazine (անգլերեն). 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  11. «Bella Hadid and Georgia Fowler Just Showed Off Their Insane Abs». Harper's BAZAAR (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  12. «Project Runway NZ's Georgia Fowler on golf, family and sewing». Stuff (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  13. «Georgia Fowler shows off new Aussie beau Nathan Dallah». NZ Herald. 2020 թ․ փետրվարի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  14. «Georgia Fowler pregnant with first child». CrowRiver Media.com. 2021 թ․ ապրիլի 2. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.(չաշխատող հղում)
  15. «Model Georgia Fowler Welcomes First Baby, Daughter Dylan Aman: 'An Angel Landed'». People.com (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  16. Gilchrist, Ava (2023 թ․ հունվարի 31). «Supermodel Georgia Fowler Wore Three Dresses At Her Romantic Southern Highlands Wedding». ELLE. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  17. «Georgia Fowler is pregnant with her second child» (անգլերեն). Beauty Crew.com.au. 2023 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիա Ֆաուլեր» հոդվածին։