Ջովաննի Բալիոնե
Ջովաննի Բալիոնե իտալ.՝ Giovanni Baglione | |
---|---|
Ծնվել է | 1566[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[4][2][3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1643[5] կամ դեկտեմբերի 30, 1644[6] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[4][7][3] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, պատմաբան, գրող, գծագրող և գծանկարիչ |
Ոճ | մաներիզմ[8] և բարոկկո[8] |
Ժանր | այլաբանություն[7], Ֆիգուր[7], պատմական գեղանկարչություն[7], դիցաբանական գեղանկարչություն[7], դիմապատկեր[7] և հոգևոր արվեստ[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Resurrection of Christ? և Q111363430? |
Giovanni Baglione Վիքիպահեստում |
Ջովաննի Բալիոնե (իտալ.՝ Giovanni Baglione, 1566[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4][2][3] - դեկտեմբերի 30, 1643[5] կամ դեկտեմբերի 30, 1644[6], Հռոմ, Պապական մարզ[4][7][3]), Հռոմի բարոկկոյի ուշ մաներիզմի շրջանի երկրորդ կարգի նկարիչ։ Նրա նկարներն այլաբանական էին՝ դիցաբանական և կրոնական թեմաներով։ Երբեմն հանդիպում են նաև դիմանկարներ։ Հետաքրքրվում էր նաև պատմությամբ և արվեստների տեսությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդյան տարեթվի և ամսաթվի մասին ճշգրիտ տեղեկություններ չեն պահպանվել։ Նոր տվյալներով՝ ծնվել է 1566 թվականին Հռոմում։ Աշակերտել է Ֆրանչեսկո Մորելիին։ Աշխատել է հիմնականում Հռոմում, որտեղ Կլիմենտ 8-րդ և Պավել 5-րդ պապերի կառավարման տարիներին պատվերներ է ստացել եկեղեցու կողմից։
Բալոնեն և նատյուրմորտների վարպետ Տոմազո Սալինին ընկերներ էին։ Երկուսն էլ Կարավաջոի դեմ թշնամաբար տրամադրված արվեստագետների ճամբարից էին։ Բայց դա նրանց չի խանգարել ուսումնասիրել Կարավաջոյի արվեստը և ընդօրինակելով՝ կիրառել սեփական գործերում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում էր ֆրեսկոներ, որոնք կարելի է տեսնել Սանտա Մարիա Մաջորեի եկեղեցում։ Բալոնեի կրոնական նկարները ուշ մաներիզմի, ակնհայտ էրոտիկայի և գրեթե հիվանդ սրբերի զմայլանքների տարօրինակ խառնուրդ են։ Բալոնեն գեղարվեստական վարվելակերպի շատ սխալներ է թույլ տվել Սուրբ Սեբաստյանի գնդակահարության և նահատակության նկարում։ Սեբաստյանը նկարում կարծես մազոխիստ լինի, որը հաճույք է ստանում, երբ երկու ժպտացող հրեշտակներ նրա մարմնից հանում են նետերը։
Կարավաջոյի նկատմամբ թշնամական վերաբերմունքն արտահայտվել է Բալոնեի «Աստծո և պրոֆանների սերը» նկարում, որտեղ Բալոնեն անհաջող մեջբերել է Կարավաջոյի «Ամուրը քնեց» նկարը[9]։ Կարավաջոյին ավելի զայրացնելու համար նկարում սատանային պատկերել է Կարավաջոյի դեմքով։ Ջովանի Բալոնեի գրառումներում հայտնաբերվել են Կարավաջոյին սոդոմականության մեջ մեղադրող նյութեր։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հռոմի ինը եկեղեցիները», 1639 թվական
- «Նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների և փորագրողների կենսագրություններ», 1642 թվական[10]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Հերկուլեսը ընտրում է բարու և չարի միջև» կամ «Հերկուլեսը՝ ճանապարհների հատման առաջ»
-
«Երկնային սերը և երկրային սերը»
-
«Սուրբ Սեբաստյանի նահատակությունը»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T005698
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://explore.rkd.nl/explore/artists/3571 — Netherlands Institute for Art History.
- ↑ 5,0 5,1 5,2 Maryvelma O’Neil Baglione, Giovanni // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T005698
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 https://artsandculture.google.com/entity/giovanni-baglione/m080qr0?hl=en
- ↑ Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975, с. 105
- ↑ Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975, с. 91
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Orazio and Artemisia Gentileschi գրադարանի Մետրոպոլիտեն-թանգարանում կայացած ցուցահանդեսի թվայնացված գրացուցակ, որը նյութեր է պարունակում Բալոնեի մասին (տես ցուցիչը)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Բալիոնե» հոդվածին։ |
|
- 1566 ծնունդներ
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 30 մահեր
- 1643 մահեր
- 1644 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 16-րդ դարի իտալացի նկարիչներ
- 17-րդ դարի իտալացի նկարիչներ
- Բարոկկո ոճի նկարիչներ
- Իտալացի արվեստագետներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի մաներիստ նկարիչներ
- Իտալացի պատմաբաններ
- Իտալացի փորագրիչներ