Ջովաննի Բալիոնե
Ջովաննի Բալիոնե իտալերեն՝ Giovanni Baglione | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1566[1][2][3] կամ 1566[2][4] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[5][2][3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1643[6], դեկտեմբերի 30, 1644[7] կամ 1643[4] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[5][8][3] |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, պատմաբան, գրող, գծագրող և գծանկարիչ |
Ոճ | մաներիզմ[9] և բարոկկո[9] |
Ժանր | այլաբանություն[10], Ֆիգուր[10], պատմական գեղանկարչություն[10], դիցաբանական գեղանկարչություն[10], դիմապատկեր[10] և հոգևոր արվեստ[10] |
Ուշագրավ աշխատանքներ | Resurrection of Christ? և Q111363430? |
![]() |
Ջովաննի Բալիոնե (իտալերեն՝ Giovanni Baglione, 1566[1][2][3] կամ 1566[2][4], Հռոմ, Պապական մարզ[5][2][3] - դեկտեմբերի 30, 1643[6], դեկտեմբերի 30, 1644[7] կամ 1643[4], Հռոմ, Պապական մարզ[5][8][3]), Հռոմի բարոկկոյի ուշ մաներիզմի շրջանի երկրորդ կարգի նկարիչ։ Նրա նկարներն այլաբանական էին՝ դիցաբանական և կրոնական թեմաներով։ Երբեմն հանդիպում են նաև դիմանկարներ։ Հետաքրքրվում էր նաև պատմությամբ և արվեստների տեսությամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծննդյան տարեթվի և ամսաթվի մասին ճշգրիտ տեղեկություններ չեն պահպանվել։ Նոր տվյալներով՝ ծնվել է 1566 թվականին Հռոմում։ Աշակերտել է Ֆրանչեսկո Մորելիին։ Աշխատել է հիմնականում Հռոմում, որտեղ Կլիմենտ 8-րդ և Պավել 5-րդ պապերի կառավարման տարիներին պատվերներ է ստացել եկեղեցու կողմից։
Բալոնեն և նատյուրմորտների վարպետ Տոմազո Սալինին ընկերներ էին։ Երկուսն էլ Կարավաջոի դեմ թշնամաբար տրամադրված արվեստագետների ճամբարից էին։ Բայց դա նրանց չի խանգարել ուսումնասիրել Կարավաջոյի արվեստը և ընդօրինակելով՝ կիրառել սեփական գործերում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում էր ֆրեսկոներ, որոնք կարելի է տեսնել Սանտա Մարիա Մաջորեի եկեղեցում։ Բալոնեի կրոնական նկարները ուշ մաներիզմի, ակնհայտ էրոտիկայի և գրեթե հիվանդ սրբերի զմայլանքների տարօրինակ խառնուրդ են։ Բալոնեն գեղարվեստական վարվելակերպի շատ սխալներ է թույլ տվել Սուրբ Սեբաստյանի գնդակահարության և նահատակության նկարում։ Սեբաստյանը նկարում կարծես մազոխիստ լինի, որը հաճույք է ստանում, երբ երկու ժպտացող հրեշտակներ նրա մարմնից հանում են նետերը։
Կարավաջոյի նկատմամբ թշնամական վերաբերմունքն արտահայտվել է Բալոնեի «Աստծո և պրոֆանների սերը» նկարում, որտեղ Բալոնեն անհաջող մեջբերել է Կարավաջոյի «Ամուրը քնեց» նկարը[11]։ Կարավաջոյին ավելի զայրացնելու համար նկարում սատանային պատկերել է Կարավաջոյի դեմքով։ Ջովանի Բալոնեի գրառումներում հայտնաբերվել են Կարավաջոյին սոդոմականության մեջ մեղադրող նյութեր։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հռոմի ինը եկեղեցիները», 1639 թվական
- «Նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների և փորագրողների կենսագրություններ», 1642 թվական[12]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Հերկուլեսը ընտրում է բարու և չարի միջև» կամ «Հերկուլեսը՝ ճանապարհների հատման առաջ»
-
«Երկնային սերը և երկրային սերը»
-
«Սուրբ Սեբաստյանի նահատակությունը»
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T005698
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://en.isabart.org/person/159330
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Web umenia (словацк.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://explore.rkd.nl/explore/artists/3571 — Netherlands Institute for Art History.
- ↑ 6,0 6,1 6,2 Maryvelma O’Neil Baglione, Giovanni // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T005698
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 8,0 8,1 8,2 https://rkd.nl/nl/explore/artists/3571
- ↑ 9,0 9,1 https://artsandculture.google.com/entity/giovanni-baglione/m080qr0?hl=en
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 https://rkd.nl/explore/artists/3571
- ↑ Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975, с. 105
- ↑ Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975, с. 91
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Orazio and Artemisia Gentileschi գրադարանի Մետրոպոլիտեն-թանգարանում կայացած ցուցահանդեսի թվայնացված գրացուցակ, որը նյութեր է պարունակում Բալոնեի մասին (տես ցուցիչը)
|