Ջոուի Տրիբիանի
![]() | |
Սեռ | Արական |
---|---|
Մազեր | Սև |
Աչքեր | Սև |
Աշխատանք | Դերասան Սանտա Կլաուս (մինչև հեռուստաշոուն) Սուրբծննդյան էլֆ (1-ին եթերաշրջան) Տվյալներ ներմուծող (2-ին եթերաշրջան) Թանգարանի ուղեկցող (4-ին եթերաշրջան) Մատուցող Կենտրոնական սրճարանում (6-ին եթերաշրջան) Մատուցող «Ալեսանդրոս» սրճարանում Տոնածառ վաճառող |
Ծնողներ | Ջոզեֆ Տրիբիանի ավագ (հայր) Գլորիա Տրիբիանի (մայր) |
Բարեկամներ | Ջինա Տրիբիանի (քույր) Դինա Տրիբիանի (քույր) Մերի Անջելա Տրիբիանի (քույր) Մարի Թերեզ Տրիբիանի (քույր) Վերոնիկա Տրիբիանի (քույր) Քուկի Տրիբիանի (քույր) Թինա Տրիբիանի (քույր) Մայքլ Տրիբիանի (քրոջ որդի) Անանուն զարմուհի |
Կրոն | Կաթոլիկ |
Ստեղծող | Դեյվիդ Քրեյն Մարտա Քոֆման |
Ջոզեֆ Ֆրենսիս (Ջոուի) Տրիբիանի կրտսեր (անգլ.՝ Joseph Francis "Joey" Tribbiani, Jr.), գեղարվեստական կերպար, ամերիկյան «Ընկերները» (1994–2004) սիթքոմի վեց գլխավոր հերոսներից մեկը, ինչպես նաև «Ջոուի» սպին-օֆֆի գլխավոր հերոսը։ Ջոուի դերում հանդես է գալիս Մեթ Լեբլանկը[1]։ Ստեղծվել է հեռուստաշոուի համահեղինակներ Դեյվիդ Քրեյնի և Մարտա Քոֆմանի կողմից և հանդես եկել ցուցադրված բոլոր 236 էպիզոդներում։
Ջոուին ենթադրաբար ծնվել է 1968 թվականին[2]՝ փականագործ Ջոզեֆ Տրիբիանի ավագի և Գլորիա Տրիբիանիի՝ ութ երեխաներից բաղկացած ընտանիքում։ Ջուին ունի յոթ քույր՝ Մարի Թերեզան, Մարի Անջելան, Դինան, Ջինան, Թինան, Վերոնիկան և Քուկին։ Ջոուին ծնվել է Նյու Յորքի Քուինս թաղամասում և մանուկ հասակում չափից դուրս շատ հայտնվել անախորժությունների մեջ։
Ջոուի կերպարը ներկայացվում է որպես իտալական արմատներով նյույորքցի դերասան ով ապրում է մոտ ընկեր Չենդլեր Բինգի հետ։ Չնայած սանձարձակությանը ու պարզամտությանը, Ջոուին չափազանց հավատարիմ ընկեր է։ Ջոուին նաև սպորտի մեծ սիրահար է և սատարում է «Լոս Անջելես Դոդջերս» և «Նյու Յորք Յանկիս» բեյսբոլի, «Լոս Անջելես Կլիպերս» և «Նյու Յորք Նիքս» բասկետբոլի, «Նյու Յորք Ջայնթս» և «Նյու Յորք Ջեթս» ամերիկյան ֆուտբոլի, և «Դետրոյթ Ռեդ Ուինգս» և «Նյու Յորք Ռենջերս» տափօղակով հոկեյի ակումբներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մեթ Լեբլանկի ֆան կայք(անգլ.)
- ↑ «Ջոուի սառնարանը». Ընկերները. Season 6. Episode 19. մարտի 23, 2000. NBC.(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կերպարի էջը IMDb կայքում(չաշխատող հղում)(անգլ.)
- Էջը Friends.wikia.com կայքում(անգլ.)