Jump to content

Ջոն Քրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քրոմ
Ծնվել էդեկտեմբերի 22, 1768(1768-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Վախճանվել էապրիլի 22, 1821(1821-04-22)[1][2][3][…] (52 տարեկան) կամ ապրիլի 14, 1821(1821-04-14)[4] (52 տարեկան)
Մահվան վայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ և բնանկարիչ
Ժանրբնանկար
 John Crome Վիքիպահեստում

Ջոն Քրոմ (դեկտեմբերի 22, 1768(1768-12-22)[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - ապրիլի 22, 1821(1821-04-22)[1][2][3][…] կամ ապրիլի 14, 1821(1821-04-14)[4], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), անգլիացի ռոմանտիզմի ոճի բնանկարիչ, Նորվիչի նկարիչների դպրոցի հիմնադիր անդամներից մեկը։ Նա ամբողջ կյանքում ապրել է Նորվիչում և նրա նկարների գերակշիռ մասում պատկերված է Նորֆոլքի բնապատկերը։

Որդու և նրա անունները չշփոթելու համար նրան անվանում էին նաև Քրոմ ավագ։ Նրա որդին՝ Ջոն Բերնեյ Քրոմը, նույնպես հայտնի նկարիչ էր։ Նրա աշխատանքները գտնվում են այնպիսի պատկերասրահներում, ինչպիսիք են Թեյթ պատկերասրահը և Գեղարվեստի թագավորական ակադեմիան (Լոնդոն)։ Հրաշալի նկարներ և փորագրանկարներ է ցուցադրել Նորվիչի Քեսլ թանգարանում[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քրոմը ծնվել է 1768 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Նորվիչում և մկրտվում է դեկտեմբերի 25-ին՝ Նորվիչի Սուրբ Ջորջ Եկեղեցում։ Նա Մանածագործ Ջոն Քրոմի և իր կնոջ՝ Էլիզաբեթի որդին էր[6]։ Որոշ ժամանակ բժիշկի մոտ հանձնարարություններ կատարող աշխատելուց հետո (սկսած տասներկու տարեկանից), նկարչություն է սովորում Ֆրենսիս Ուիսլերի մոտ[7][note 1]։ Այդ ժամանակ նա ծանոթանում է Ռոբերտ Լեդբրուկի հետ (նա ևս աշակերտ էր)։ Լեդբրուկը նույնպես դառնում է ճանաչված բնանկարիչ։ Նրանք շատ մտերիմ էին և միասին շրջագայում էին Նորվիչի դաշտերով և կածաններով[7]։

Քրոմը և Լեդբրուկը իրենց աշխատանքներից մի քանիսը վաճառում են տեղի նկարավաճառի, և հավանաբար նրա միջոցով էլ Քրոմը ծանոթանում է Օլդ Քեթոնից Թոմաս Հարվեյի հետ, ով օգնում է նրան դառնալ նկարչության ուսուցիչ[7][8]։ Նա ծանոթանում է Հարվեյի աշխատանքներին, որի շնորհիվ կարողանում է տեխնիկապես ավելի լավ կրկնօրինակել Թոմաս Գեյնսբորոի և Մեյնդերտ Հոբբեմայի աշխատանքները։ Քրոմը աջակցություն է ստանում Վիլյամ Բիչիի ( R.A), ում տանը, Լոնդոնում, նա հաճախ էր լինում և Ջոն Օփայի ( R.A ) կողմից[9]։

1792 թվականի հոկտեմբերին Քրոմն ամուսնանում է Ֆոիբ Բերնիի հետ[8]։ Նրանք ունեցան երկու դուստր և վեց որդի։ Որդիներից երկուսը՝ Ջոն Բերնի Քրոմը (1794–1842) և Վիլյամ Հենրի Քրոմը (1806–67), տաղանդավոր բնանկարիչներ էին։

1803 թվականին Քրոմը և Ռոբերտ Լեդբրուկը հիմնադրում են Նորվիչի Նկարիչների միությունը։ Հիմնադիր անդամներից էին նաև Ռոբերտ Դիքսոնը, Չարլզ Հոդսոնը, Դանիել Քոփինը, Ջեյմս Սթարկը և Ջորջ Վինսենթը։ Նրանց առաջին ցուցահանդեսը, 1805 թվականին, սկիզբ դրեց Նորվիչի նկարիչների միության գործունեությանը[10]։ Ցուցահանդեսին Քրոմը ներկայացրեց քսաներկու նկար։ Մի քանի անգամ նա դարձել Միության տնօրեն և մահվանից առաջ նա էր տնօրենը[8]։ Քրոմը քիչ էր շփվում ժամանակակից նկարիչների հետ, միայն Լոնդոն մեկնելիս ժամանակ առ ժամանակ հանդիպում էր ոմանց[9]։ 1806-1818 թվականների ընթացքում նա Թագավորական ակադեմիայում տասներեք նկար է ցուցադրում։ 1814 թվականին, Նապոլյոնի պարտությունից հետո մեկնում է Փարիզ։ Հետագայում նա ներկայացնում է Փարիզից, Բուլոնից և Օստենդեից տեսարաններ։ Նրա աշխատանքների գերակշիռ մասը տեսարաններ էին Նորֆոլքից[8]։

Քրոմը երկար տարիներ ուսուցանում էր Նորվիչի դպրոցում և դասավանդել է դպրոցի մի քանի անդամների, ովքեր սովորել են այդտեղ[11]։ Նրանցից էին Ջեյմս Սթարկը և Էդուարդ Թոմաս Դանիելը[8]։ 1802 թվականին, քանի դեռ ապրում էր Լճային երկրամասում (Մեծ Բրիտանիա), մասնավոր աշխատել է նաև Գարնի ընտանիքի անդամների հետ[8]։

«Քրոմի գերեզմանը Նորվիչում»
«Քրոմի գերեզմանը և հուշատախտակը Նորվիչի Սուրբ Ջորջ Քոլոգեյթում»

Քրոմը մահանում է 1821 թվականի ապրիլի 22-ին՝ Գիլդնգեյթում։ Նրան հուղարկավորել են Սուրբ Գևորգ եկեղեցում։ Նոյեմբեր ամսին մահվան հիշատակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվում Նորվիչի նկարիչների միության կողմից, որի ժամանակ ցուցադրվում է Քրոմի ավելի քան 100 աշխատանքներ[7][8]։

Քրոմս Բրոդը և մոտակայքում գտնվող Բրոդս ազգային պարկի Քրոմի ագարակը կոչվել են նրա անվամբ։

Ֆիլիս Թեյթի «Հազարից մեկ» օպերային ներկայացումը մի դրվագ է Քրոմի կյանքից։ Այն առաջին անգամ ներկայացվում է 1969 թվականին։ Ներկայացման մեջ Քրոմը և կինը նկարներից մեկը բաժանում են երկու մասի, որպեսզի վաճառեն Նորվիչի տոնավաՃառում[12]։

«Տղաները լողում են Վենսամ գետում»
«Անտառապատկեր Նորվիչում»

Քրոմը աշխատել է և՛ ջրաներկով, և՛ յուղաներկով։ Նրա յուղաներկով նկարների հավաքածուն կազմում է ավելի քան 300 աշխատանք։

1809-1813 թվականներին արել է փորագրություններ, սակայն դրանք չեն հրատարակվել իր կենդանության օրոք[8]։

Նա ոգեշնչվել է 17-րդ դարի հոլանդացի նկարիչների և Ուիլսոնի աշխատանքներով։ Ջոն Կոնստաբլը (1776–1837) և Քրոմը առաջին անգլիացի նկարիչներից էին, որ ներկայացրին ծառերի առանձին տեսակներ[9]։ Նրա աշխատանքները մեծ համբավ էին ձեռք բերել իրենց յուրահատկության համար, որոնք բնականի և Հին վարպետներից ընդօրինակածի համադրության արդյունքն էր։

Արվեստաբան Էնդրյու Հեմինգուեյը բնութագրել է նրա նկարները որպես ազատ ոճի, որոնք ընդգրկում են պատկերներ Նորվիչում գտնվող Մեծ Յարմաուֆի և Վենսամ գետի տարածաշրջանը[13]։ Յուղանկարի օրինակ է «Տղաները լողում են Վենսամ գետում»,որը նկարվել է 1817 թվականին[14][14][15]։

  1. Cundall gives his master's name as 'Whistler'.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 John Crome The ElderOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. [1](չաշխատող հղում)
  6. John Crome in "England Births and Christenings, 1538-1975", FamilySearch (John Crome).
  7. 7,0 7,1 7,2 7,3 Stephen, 1888
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Cundall, 1920
  9. 9,0 9,1 9,2 Chisholm, 1911
  10. Walpole, Art and Artists of the Norwich School, p.19.
  11. Cundall 1920, pp. 1, 17, 25, 26, 27, 31
  12. Margaret Ross Griffel; Adrienne Fried Block (1999). Operas in English: A Dictionary. Greenwood Press. ISBN 978-0-313-25310-2.
  13. Hemingway, 2016, էջ 302
  14. 14,0 14,1 «Boys Bathing on the River Wensum, Norwich». Yale Center for British Art. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  15. Hemingway, 2016, էջ 347

Hemingway, Andrew (2016). Landscape between Ideology and the Aesthetic: Marxist Essays on British Art and Art Theory, 1750–1850. BRILL. էջ 302. ISBN 9789004269019.

  • Moore, Andrew W. The Norwich School of Artists. (HMSO/Norwich Museums Service, 1985, repr. 1995).
  • Murray, P. & L. Dictionary of art and artists. (Penguin Books, 1996). 0-14-051300-0.
  • Shiret, David. John Crome, Artist of the Norwich School. (The Larks Press, 1998). 0-948400-66-8

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քրոմ» հոդվածին։