Ջոն Քենեդի կրտսերի ինքնաթիռային աղետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Քենեդի կրտսերի ինքնաթիռային աղետ
PiperSaragtogaIITC.jpg
Piper PA-32R Saratoga II, կործանվածի նմանօրինակը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհուլիսի 16, 1999
Վայր, , Flag of the United States.svg ԱՄՆ[1]
Զոհվածներ3[1]
Օդանավ
Կենդանի մնացած0
John F. Kennedy Jr. plane crash Վիքիպահեստում

Ջոն Քենեդի Կրտսերի ինքնաթիռային աղետ, ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել 1999 թվականի հուլիսի 16-ին։ Ոչ մեծ, մասնավոր Piper PA-32R ինքնաթիռը՝ իրականացնելով Կոլդուել-Մարթաս Վինյարդ չվերթը, կործանվել է Ատլանտյան օվկիանոսի մոտ՝ Մարթաս-Վինյարդ կղզում (Մասսաչուսեթս)։ Ինքնաթիռի օդաչուն հայտնի ամերիկացի լրագրող և փաստաբան Ջոն Քենեդի Կրտսերն էր, իսկ ուղևորները՝ նրա կին Քերոլին Բեսեթ Քենեդին և նրա քենի (կնոջ քույր) Լորեն Բեսեթը։ Բոլոր երեքը մահացել են, ինչը մեծ արձագանք է ունեցել, իսկ երկրում հայտարարվել է ազգային սգի օր։

Այս աղետը երբեմն կապում են «Քենեդիների անեծքի» հետ։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Piper PA-32R-301 Saratoga II (գրանցված համարը՝ N9253N, սերիական համարը՝ 32-13100[2]) 1995 թվականի հունիսի 9-ին ստացել է թռիչքի վկայականը, իսկ արդեն հունիսի 16-ին այն վաճառվել է Ուիլմինգտոնի (Հյուսիսային Կարոլինա) «Poinciana LLC» ընկերությանը։ 1998 թվականի մայիսին, ինքնաթիռի ամենամյա զննման ժամանակ, շարժիչում, որը այդ պահին ուներ 387,1 աշխատաժամ, մխոցի ներքին մակերեսին հայտանբերվել են կոռոզիայի հետքեր։ Կոռոզիայի հետքեր հայնաբերվել են նաև փականների վրա։ Այնուհետև շարժիչը ուղարկվել է խոշոր վերանորոգման, որտեղ այն ապամոնտաժվել է, ստուգվել, որոշ մասեր նորերով, որից հետո ինքնաթիռը վերահավաքեցին։ Փորձարկումները հաջող անցան, որոնցից հետո 1998 թվականին նորից հանձնվեց շահագործման՝ N9253N համարով։

1988 թվականի օգոստոսի 25-ին «Raytheon Aircraft Company» ընկերությունը (Ուիչիտո, Կանզաս) ձեռք բերեց ինքնաթիռը, որը նույն օրը վերավաճառեց «Air Bound Aviation, Inc.» ընկերությանը (Ֆերֆիլդ, Նյու ՋերսիՕգոստոսի 27-ին Նյու Ջերսիից մի մասնավոր օդաչու ձեռք բերեց այդ ինքնաթիռը։ 1999 թվականի ապրիլի 16-ին ինքնաթիռը զննվեց Դաշնային ավիացիոն վարչության կողմից և բացառությամբ աննշան թերությունների, նրա տեխնիկական վիճակը գնահատվել է շատ լավ։ Ապրիլի 28-ին «Columbia Aircraft Sales, Inc.» ընկերությունը գնել է N9253N ինքնաթիռը, որը նույն օրը վերավաճառել է «Air Bound Aviation, Inc.» ընկերությանը, որն իր հերթին ինքնաթիռը վաճառեց Ջոն Քենեդի Կրտսերին։ Հունիսի 18-ին ինքնաթիռը, որի աշխատելաժամանակը 622.8 ժամ էր, անցել է իր վերջին տարեկան ստուգումը։ Ստուգման ընթացքում պարզվել է որ, ինքնաթիռի ապրանքանիշը և մոդելը սխալ են գրանցված, ուստի խորհուրդը N9253N-ին թույլատրել է շահագործել միայն հունիսի 25-ին, երբ ստացվել է նոր գրանցման թերթիկ։ Հուլիսի 13-ին, այսինքն, աղետից երեք օր առաջ, ըստ օդանավի տեխնիկական ստուգման, ստուգվեցին պլանային նավիգացիոն սարքավորման և կողմնացույցի տատանումները։ Ինքնաթիռը այդ օրը, ըստ հայտնաբերված տեխոմետրի բեկորների ցուցմունքի, աշխատել է 663,5 ժամ։ Ըստ առկա տվյալների՝ մինչ այդ N9253N ինքնաթիռի հետ որևէ վթար տեղի չի ունեցել։

Տեղեկատվություն օդաչուի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի օդաչու Ջոն Ֆիցջերալդ Քենեդի

Ինքնաթիռի օդաչուն 38-ամյա հայտնի լրագրող և դատավոր Ջոն Ֆիցջերալդ Քենեդի Կրտսերն էր (անգլ.՝ John Fitzgerald Kennedy, Jr.ԱՄՆ-ի 35-րդ նախագահի՝ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի (անգլ.՝ John Fitzgerald Kennedy) առաջին զավակը, ով ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 25-ին։ 1982 թվականի հոկտեմբերի 4-ից սկսեց ուսուցում օդաչու դառնալու համար և առաջիկա 6 տարիների ընթացքում նա անցավ պրակտիկաներ վեց տարբեր դասախոսների մոտ։ Այդ ժամանակահատվածում նա թռիչք է կատարել 47 ժամ, որոնցից 46 ժամը եղել են կրկնակի հրահանգիչ աշխատակազմով, իսկ 1 ժամը՝ միայնակ։ 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1997 թվականի դեկտեմբերը ընկած ժամանակահատվածում, ըստ առկա տվյալների, նա թռիչք չի կատարել։ 1997 թվականի դեկտեմբերին վերապատրաստվել է Վիրո Բիչում (Ֆլորիդա)՝ որպես օդաչու։ 1998 թվականի ապրիլ ամսի ժամանակահատվածում կատարել է թռիչք ևս 53 ժամ, այդ թվում՝ 43 ժամ` դասախոսի հետ։ Հետագայում լսարանում դասախոսը Քենեդու հմտությունները որակեց որպես «շատ լավ»։ 1988 թվականի ապրիլի 22-ից Քենեդին ստուգման է հանձնել միաշարժիչ ինքնաթիռները մասնավոր օդաչուի մոտ, որից հետո սկսել է կատարել ինքնուրույն թռիչքներ։ Պրակտիկաներ է անցել Million Air բազայում և արդեն սկսեց հաճախ թռիչնքեր կատարել։ 1998 թվականին իր թռիչքների ժամանակը կազմել է 179 ժամ, որից 65-ը առանց հրահանգիչի։ 1999 թվականի մարտի 12-ին Դաշնային ավիացիոն վարչությունում գրավոր քննություն է հանձնել, որի արդյունքներով հավաքել է 78 %։

1999 թվականի ապրիլի 5-ին նա սկսեց զորավարժությունները և 25 դասերից ավարտեց 11-ը։ Հրահանգիչները նշել են, որ նա որոշ առաջադրանքների հետ կապված դժվարություններ է ունեցել, սակայն դա այդ մակարդակի օդաչուի համար նորմալ է և ինքնաթիռի ընդհանուր ղեկավարումը գերազանց է գնահատվել։ Ըստ հրահանգչի գնահատականի՝ Քենեդին կարող էր անգամ թռիչքն իրականացնել «կուրորեն»՝ առանց տեսանելի հորիզոնի, թեև այդ տարվա հուլիսի 1-ին դրան պատրաստ չէր։ Հրահանգիչը հիշել է նաև, որ երբևէ Քենեդին ասել է, որ կուզենար ինքնուրույն իրականացնել այդ թռիչքը։

Աղետի օրը Ջոն Քենեդի Կրտսերի ընդհանուր թռիչքի ժամանակը կազմել 310 ժամ, այդ թվում 55 ժամ՝ գիշերը։ Ինքնուրույն թռիչքների ժամանակը կազմում է մոտ 72 ժամ։ Հիմնականում թռիչք էր կատարում Cessna 182-ով, իսկ արդեն 1999 թվականի մայիսից սկսեց թռչել ձեռք բերված Piper Saratoga II-ով։ «Սարատոգայով» նա 36 ժամ թռիչք է կատարել, որոնցից 9,4 ժամը գիշերը։ Ինքնուրույն թռիչքի ժամանակը կազմում էր 3 ժամ, որից 0,8 ժամը գիշերը՝ ներառյալ գիշերային վայրէջքը։ Վերջին 15 ամիսների ընթացքում Էսեկսի շրջանից մինչև Մարթաս Վիյարդ կամ հակառակը կատարել է 35 թռիչք, որոնցից 17-ը իրականացվել են ինքնուրույն, որոնցից առնվազն 5-ը՝ գիշերը։ Մարթաս Վինյարդից հրահանգիչների հետ թռիչքներից 6-7-ը կատարվել են գիշերը։ Վերջին հայտնի ինքնուրույն չվերթը կատարվել էր 1999 թվականի մայիսի 28-ին։

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 13:00-ին, Ջոն Քենեդի Կրտսերը ժամանեց Էսեկսի տեղական օդանավակայանը, որը գտնվում էր քաղաքի համանուն Քոլդուել թաղամասի շրջանում և տեղական կառավարչին հայտնել է, որ մտադիր է նույն օրը ինքնաթիռով թռչել Մարթաս Վինյարդ կղզի։ Ավելի ուշ Ջոնն ասել է, որ օդանավակայան ժամանելու է մոտ 17:30-18:00-ին: Մարթաս Վինյարդում Քենեդին պատրաստվում էր մասնակցել իր հորեղբոր՝ Ռորի Քենեդիի հարսանիքին։ Նրա հետ մեկնեց նաև կինը՝ Քերոլին Բեսեթ Քենեդին (անգլ.՝ Carolyn Bessette-Kennedy) և կնոջ քույրը՝ Լորեն Բեսեթը (անգլ.՝ Lauren Bessette): Վկաները, որոնք բեռնավորել են ինքնաթիռը, տեսել են օդաչուին կնոջ հետ, ընդ որում՝ օդաչուն եղել է հենակներով (ոչ վաղ Ջոնը վնասվածք էր ստացել)։ Մայրամուտը 20:14-ին էր, իսկ արդեն 20:34-ին մթնշաղի ժամանակ N9253N-ով կապվել է ենթակարգավարի հետ։ Ենթակարգավարը ցուցում է տվել թռիչքը կատարել 22 գոտիով, որը օդաչուն հաստատել է: 20:38:32 Քենեդին կապի մեջ է մտնում վերելքի և վայրէջքի հսկիչի հետ և հաղորդում է իր պատրաստակամության մասին։ Ժամը 20:38:39-ին հսկիչը թույլտվություն է տվել, որը օդաչուն հաստատել է ժամը 20:38:43։ Այնուհետև վերահսկիչը օդաչուին տվել է պաշտպանված գոտուց դուրս գալու իրավունք։ Սա խորհրդի հետ N9253N-ի վերջին ռադիոկապն էր։

Ռադիոտեղորոշիչ սարքի տվյալների համաձայն` ժամը 20:40:59-ին օդանավակայանից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, օդանավը հասել էր մոտ 1,300 ոտնաչափ բարձրության (400 մետր)։ 55° բարձրությանը հասնելուց հետո, երբ գետնից բարձրությունը 1400 ոտնաչափ էր (430 մետր), օդանավը հասնում է մինչև Հուդզոն գետ, որը գտնվում է Ուայթ Փլեյնս քաղաքի մոտակայքում գտնվող Վեստչեստեր վարչական շրջանից 8 մղոն հեռավորության վրա, այնուհետև գետի հյուսիսային մասի վրայով շրջադարձ է կատարում և սկսում է բարձրանալ։

Տարածաշրջանում արդեն գիշեր էր (քաղաքացիական մթնշաղը ավարտվեց՝ 20:47, նավիգացիոնը՝ 21:28) և երկնքի արևմտյան մասում լուսնեղջյուրն ապահովում էր 19% լուսավորում։ Դեպի վայրէջքի օդանավակայանից 34 մղոն հեռավորության վրա, Քենեդին սկսեց նվազեցնել սարքի արագությունը (122—224 մ/ր), իսկ արդեն 21:38-ին սկսել էր աջ շրջադարձ կատարել դեպի հարավ։ 2200 ոտնաչափ (670 մետր) բարձրության վրա ինքնաթիռը հանկարծ դադարեցրել է վայրէջքը և սկսել է բարձրանալ։ Բարձրանալը տևել է 30 վայրկյան, որի ընթացքում շրջադարձը դադարեցվել է, իսկ արագությունը՝ փոքրացել։ Ժամը 21:39-ին ինքնաթիռը հասել է 2500 ոտնաչափ (760 մետր) բարձրության։ Այնուհետև, ժամը 21:40:15-ին ինքնաթիռը կատարել է կտրուկ աջ շրջադարձ և այնուհետև սկսել ավելի արագորեն իջնել: 21:40:34-ին N9253N նվազեցրել է արդեն արագությունը՝ դարձնելով մեկ րոպեում 4700 ոտնաչափ (1432 մ/ր կամ 24 մ/վ), այն ժամանակ, երբ այն ռադիոտեղորոշիչ սարքի էկրաններից անհետացել էր 1100 ոտնաչափ (335 մետր)։ Մոտավորապես 21:41-ին բարձր արագությամբ N9253N-ը վթարի է ենթարկվել ջրի մեջ՝ 41°17′37″ հս․ լ. 70°58′39″ ամ. ե.HGЯO կոորդինատում, և ամբողջովին ավերվել։ Ինքնաթիռում գտնվող երեք մարդիկ (Ջոն Քենեդի Կրտսեր, Քերոլին և Լորեն Բեսեթներ) էլ մահացել են։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ֆիզջերալդ Քենեդիի մահը մեծ արձագանք է գտել հասարակության շրջանում, որը համեմատում էին 1997 թվականին արքայադուստր Դիանայի մահվան և դրա հետևանքով առաջացած արձագանքի հետ։ Երկրի ողջ տարածքում, առանց որևէ հայտարարության, սկսվեց սուգ։ Հուլիսի 19-ին, օդանավի հայտնաբերումից առաջ, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը ելույթ ունեցավ Քենեդիի պատվին։ ԱՄՆ Սենատի հանդիպումը սկսվեց մահացածների համար աղոթքով։ Ցավակցություններ են ուղարկվել այլ պետությունների ղեկավարների կողմից, իսկ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը հայտարարել է, որ աղոթում է Քենեդիի ընտանիքի համար։ Միևնույն ժամանակ մամուլում տարածվեց տեղեկություններ, որ զոհված օդաչուն ունեցել է թռիչքի ընդամենը 46 ժամ։ Աղետի օրը նրա ոտքը վնասված է եղել, ինչի պատճառով Քերոլինը նույնիսկ փորձել է համոզել ամուսնուն, որ չիրականացնի թռիչքը, սակայն վերջինը պնդել է իր որոշումը։ Այնուամենայնիվ, Քերոլինի և Լորեն Բեսեթի ծնողները հայտարարեցին, որ նրան չեն մեղադրում միջադեպի համար։

Անդրադարձը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղետի վերաբերյալ ակնարկ կա «Գրիֆինների ընտանիքը» սիթքոմի Brian the Bachelor էպիզոդում (չորրորդ սեզոնի յոթերորդ սերիայում)։
  • Ջոն Քենեդի Կրտսերի ինքնաթիռային աղետը ցուցադրվել է «Վերջին 24 ժամ» կանադական հեռուստասերիալում։
  • Ցուցադրվել է «Օդային վթարների հետազոտություններ» վավերագրական հեռուստատեսային շարքում (14 սեզոն, սերիա «Ջոն Քենեդի Կրտսերի մահը»)։ Դերերը կատարել են․
    • Հարմոն Ուոլշը (անգլ.՝ Harmon Walsh) - Ջոն Քենեդի Կրտսեր
    • Լինդսի Ֆրեյզերը (անգլ.՝ Lindsey Frazier) - Քերոլին Բեսեթ Քենեդի
    • Կարոլինա Բարտչակը (անգլ.՝ Carolina Bartczak) - Լորեն Բեսեթ
  • Աղետը հիշատակվում է նաև Ա. Մուրոմովի «100 խոշոր ավիավթար» գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]