Ջոն Վուդս
Ջոն Վուդս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 5, 1911 |
Ծննդավայր | Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 21, 1950 (39 տարեկան) |
Մահվան վայր | Enewetak Atoll, Մարշալյան կղզիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | executioner |
Ջոն Վուդս (անգլ.՝ John Clarence Woods, հունիսի 5, 1911, Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ - հուլիսի 21, 1950, Enewetak Atoll, Մարշալյան կղզիներ), սերժանտ ԱՄՆ բանակում: Հայտնի է որպես Նյուրնբերգի և Տոկիոյի դատավարությունների պատերազմական հանցագործներին մահապատժի ենթարկող:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1911 թվականի հունիսի 5-ին Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում:
1929 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ԱՄՆ նավատորմ՝ զինվորական ծառայության: Սակայն երկար ժամանակ Վուդսը չի ծառայել: Նա ինքնակամ լքել է իր նավը և ծառայության չի անցել 6 ամիս, ինչի համար զինվորական դատարանը դատապարտել է նրան:
Մինչ պատերազմը, նա ամուսնացել է, սակայն երեխաներ չի ունեցել:
1943 թվականին նրան կրկին կանչեցին զինվորական ծառայության, այս անգամ՝ ԱՄՆ բանակի 37-րդ ինժեներական գումարտակում:
Եղել են դեպքեր, երբ ամերիկացի զինվորները կատարել են հանցավոր կամ ռազմական հանցագործություններ: Նրանցից ոմանք ծանր հանցագործությունների համար դատապարտվել են մահապատժի: ԱՄՆ ռազմական ոստիկանությունն սկսել է կամավորներ որոնել այս պատիժները կատարելու համար:
Կամավորներից մեկը Ջոն Վուդսն էր: Նա պնդում էր, որ պատերազմից առաջ ամերիկյան բանտերից մեկում աշխատել է որպես մահապատժի դատապարտման արհեստավարժ կատարող: Այնուամենայնիվ, դրա վերաբերյալ ոչ մի փաստագրական ապացույց չի հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ՝ 1944 թվականից մինչև 1945 թվականի մայիս Ջոն Վուդսը կախաղան է հանել մոտ 30 ամերիկացի զինծառայողների, որոնք նախկինում մահապատժի էին դատապարտվել [ռազմական դատարանների կողմից[1]:
Նյուրնբերգյան դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականի հոկտեմբերին Ջոն Վուդսին հրավիրել են Նյուրնբերգ, որտեղ ավարտվել է նացիստական պատերազմի հանցագործների դատավարությունը։ Տեղական բանտում, ըստ Վուդսի նախագծի, նրանք կառուցել են կախվելու համար կախաղան, այսպես կոչված, երկար հանգույց մեթոդով: Էությունն այս եղանակի այն է, որ դատապարտյալը չի կանգնում աթոռակի վրա, այլ նրա կանգնած տեղից բացվում են դռներ: Կատարման այս եղանակը ավելի քիչ ցավալի էր:
1946 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը Նյուրնբերգյան բանտի մարզադահլիճում Ջոն Վուդսը կամավոր զինվոր Ջոզեֆ Մալթի հետ միասին ի կատար են ածել դատապարտյալների մահապատիժները:
Նրանք հետագայում կախել են հաջորդ նացիստ հանցագործներին՝ Իոահիմ ֆոն Ռիբենտրոպ, Վիլհելմ Կեյտել, Էռնեստ Կալտենբրուններ, Ալֆրեդ Յոդլ, Ֆրից Զաուկել, Յուլիուս Շտրեյխեր, Արթուր Զեյս-Ինկվարտ, Հանս Ֆրանկ, Վիլհելմ Ֆրիկ, Ալֆրեդ Ռոզենբերգ:
Հերման Գյորինգին կախել չի հաջողվել, քանի որ մահապատժից մեկուկես ժամ առաջ նա ինքնասպանություն է գործել:
Տոկիոյի դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Վուդսը նաև իրականացրել է Տոկիոյի դատավարության մահապատիժները: 1948 թվականի դեկտեմբերի 23-ին նա Սումամոյի բանտում կախել է հետևյալ ճապոնացի պատերազմի հանցագործներին՝ Քենձի Դոյհարան, Սեյսիրո Իթագակի, Հիթարո Կիմուրա, Իվանե Մացուի, Ակիրա Մուտո, Հիդեկի Տոձիո, Կոկի Հիրոտա:
Նա մահացել է 1950 թվականի հուլիսի 21-ին էլեկտրահարությունից՝ Մարշալյան կղզիներ-ի ԱՄՆ բանակի 7-րդ ճարտարագիտական բրիգադում ծառայելիս: Թաղված է Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի Տորոնտո քաղաքում[2]: