Ջոն Չեմբերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Չեմբերս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1949(1949-08-23)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԱրևմտյան Վիրջինիայի համալսարան, Ինդիանայի համալսարան, Դյուքի համալսարան և West Virginia University College of Law?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և ձեռնարկատեր
ԱշխատավայրIBM
Պարգևներ և
մրցանակներ
Պադմա Բհուշան[3]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
John T. Chambers Վիքիպահեստում

Ջոն Չեմբերս (անգլ.՝ John Chambers; ծնվ. 1949 թվական օգոստոսի 23, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆօգոստոսի 23, 1949(1949-08-23)[1][2], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), Cisco Systems կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ։ Cisco Systems-ի նախկին գլխավոր տնօրեն (1995-2015)[4][5][6]։

Կարիերան ՏՏ ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային(չաշխատող հղում) տնտեսական համաժողովում (2007 թ.)

1976-1983 թվականներին աշխատել է IBM կորպորացիաներում։

1983-1991 թվականներին աշխատել է Wang Laboratories ընկերությունում։

1991 թվականին աշխատանքի է ընդունվել Cisco Systems ընկերությունում և զգալի դեր է խաղացել ընկերության արժեքի աճի ապահովման գործում՝ 70 մլն դոլարից մինչև 1,2 մլրդ դոլար՝ 1995 թվականին գլխավոր տնօրենի պաշտոնում նրա նշանակման ժամանակ[7][8][9]։ Չեմբերսի ղեկավարման ընթացքում Cisco ընկերությունը հսկայական աճ է գրանցել։ 2000-ականների սկզբին ընկերությունն աշխարհում ամենաթանկն էր՝ ավելի քան 550 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիայով, սակայն դոթքոմների բումի ավարտից հետո Cisco-ի արժեքը խիստ կրճատվել է՝ 2015 թվականին կազմելով շուրջ 149 մլրդ դոլար[10]։

2006 թվականին ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ՝ մնալով նաև գլխավոր տնօրենի պաշտոնում։

Իր ղեկավարության վերջին 6 տարիների ընթացքում Cisco-ի ղեկավարության հաջողությունների համար ստացել է բազմաթիվ պարգևներ։

Պորտուգալիայի(չաշխատող հղում) նախագահ Անիբալ Կավակո Սիլվան (ձախից), Ջոն Չեմբերսը (կենտրոնում) և Անտունես Հոլդերը (աջից), 2011թ.

2015 թվականի մայիսի 4-ին պաշտոնապես հայտարարվել է, որ Ջոն Չեմբերսը վայր կդնի գլխավոր տնօրենի իր լիազորությունները և 2015 թվականի հուլիսի 26-ից Cisco-ն կգլխավորի գլոբալ գործունեության գծով նրա ավագ փոխնախագահ Չակ Ռոբինսը, որն ընկերությունում աշխատում է 1997 թվականից։ Իսկ 65-ամյա Չեմբերսը, որը վերջին 20 տարում աշխարհի խոշորագույն ցանցային սարքավորումների արտադրողն է, կպահպանի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը և կաջակցի իր իրավահաջորդին[10]։

Արևմտյան Վիրջինիայի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

մինի(չաշխատող հղում) 2018 թվականի նոյեմբերի 9-ին Արևմտյան Վիրջինիայի համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը վերանվանվել է Ջոն Չեմբերսի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջ անունով[11]։

Հոլիվուդյան փառքի ծառուղում հեռուստատեսության զարգացման գործում ներդրման համար արժանացել է աստղի (7006)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Чемберс на сайте Cisco Systems.