Ջոն Մաքաֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Մաքաֆի
անգլ.՝ John David McAfee[1]
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1945(1945-09-18)[2][3][4]
ԾննդավայրCinderford, Forest of Dean, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 23, 2021(2021-06-23)[5][6] (75 տարեկան)
Մահվան վայրCentre Penitenciari Brians 2, Սան Էստեբան դե Սասրովիրաս, Baix Llobregat[7][5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունRoanoke College? (1967)
Մասնագիտությունծրագրավորող, ճարտարագետ, գործարար, համակարգչային գիտնական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրGoddard Institute for Space Studies?, UNIVAC?, Xerox, Computer Sciences Corporation?, Lockheed Corporation?, Booz Allen Hamilton և McAfee
ԿուսակցությունLibertarian Party?
John McAfee Վիքիպահեստում

Ջոն Մաքաֆի[8] (անգլ.՝ John McAfee, սեպտեմբերի 18, 1945(1945-09-18)[2][3][4], Cinderford, Forest of Dean, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունիսի 23, 2021(2021-06-23)[5][6], Centre Penitenciari Brians 2, Սան Էստեբան դե Սասրովիրաս, Baix Llobregat[7][5] [9][10]), շոտլանդա-ամերիկյան ծրագրավորող, McAfee հակավիրուսային ծրագրային ապահովման ընկերության հիմնադիր։ Ջոն Մաքաֆին առաջին մարդկանցից մեկն է, ով նախագծել է հակավիրուսային ծրագրային ապահովում և մշակել վիրուսների սկաներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնը ծնվել է Շոտլանդիայում, մեծացել է ԱՄՆՎիրջինիա նահանգի Սեյլեմ (անգլ․) քաղաքում[11]։ 1967 թվականին Ռոանոկի քոլեջում (անգլ.) ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան, իսկ 2008-ին նույն քոլեջում ստացել է պատվավոր դոկտորի աստիճան։

Ջոնը 1968-1970 թվականերից Նյու Յորքում ՆԱՍԱ-ի լաբորատորիաներից մեկի աշխատակիցն էր (անգլ.՝ Goddard Institute for Space Studies)։ Որից հետո նա տեղափոխվել է UNIVAC ընկերություն, որպես ծրագրային ապահովման նախագծող, այնուհետև աշխատել է Xerox կորպորացիայում՝ օպերացիոն համակարգերի ճարտարապետի պաշտոնում։

1978 թվականին Ջոնը դառնում է Computer Sciences Corporation կորպորացիայի խորհրդատու (անգլ․)։ Ավելի ուշ, 1980-ականներին, աշխատելով Lockheed Corporation-ում, Մաքաֆին ստանում է Pakistani Brain (անգլ․) համակարգչային վիրուսի պատճենը և սկսում է վիրուսի դեմ պայքարի ծրագրային ապահովման զարգացումը։ Նա առաջինն էր, ով սկսել է տարածել ծրագրային ապահովումը shareware սկզբունքով։

1989 թվականին Ջոնը հեռանում է Lockheed-ից և սկսում է աշխատել արդեն իր սեփական McAfee Associates ընկերությունում, որը նա սկզբում կառավարում էր Սանտա Կլարայի իր տնից։ Ավելի ուշ ընկերությունը վերանվանվել է Network Associates, իսկ 7 տարի անց՝ McAfee։

Ջոնը յոգա է ուսուցանում և մի քանի գիրք գրում դրա մասին[12][13]։

Բացի McAfee-ից, Ջոնը հիմնել է նաև Tribal Voice ընկերությունը, որը մշակել է PowWow-ը՝ հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման առաջին ծրագրերից մեկը (նախատեսված էր Windows օպերացիոն համակարգերի համար)[14]։

2009 թվականի օգոստոսին The New York Times լրագիրը գրել էր այն մասին, որ Մաքաֆիի կարողությունը 100-ից նվազել է մինչև 4 մլն դոլար՝ նրա ներդրումների օբյեկտների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքով[15]։ Մաքաֆին տեղափոխվել է Բելիզ (ենթադրաբար, այդ պետությունում ավելի ցածր հարկերի պատճառով)[16]։

2010 թվականի փետրվարի սկզբին Ջոնը հիմնադրել է QuorumEx ընկերությունը, որը մասնագիտանում է բակտերիաների մոտ քվորումի զգացողության ոլորտում։ QuorumEx ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Բելիզ պետությունում։ Բելիզ պետությունը ընտրելու պատճառներից մեկն ավելի ցածր հարկերն էին։ Ներկայումս նա աշխատում է քվորումի ճնշման տեխնոլոգիայի հիման վրա առևտրային բոլոր բնական հակաբիոտիկների արտադրության ուղղությամբ[17]։

2012 թվականին Մենսա կազմակերպության Mensa Bulletin ամսագրի հոդվածում Ջոն Մաքաֆին սկսել է նրանով, որ նա հանդիսանում է աշխարհի առաջին առևտրային հակավիրուսային ծրագրի մշակողը, «հաքերների առումով այն դարնում է ավելի հայտնի», հավելելով. «Ինձ հակերելը նրանց համար փառքի խորհրդանշի նման մի բան է»։ Սեփական անվտանգությունից ելնելով նա իր համար ունի համակարգչային տեխնիկա գնող այլ մարդիկ. օգտագործում է կեղծանուններ, համակարգիչները կարգավորելու և թույլատրելու համար, ինչպես նաև օրական մի քանի անգամ փոխում է իր IP հասցեն[18]։

2012 թվականի մայիսի 2-ին Բելիզում գտնվող Մաքաֆիի Վիլայում տեղի ոստիկանությունը (անգլ.Gang Suppression Unit ) խուզարկություն է անցկացրել։ GSU-ի մամլո հաղորդագրության մեջ ասվում էր, որ Մաքաֆին զբաղվում էր չարտոնագրված դեղերի վաճառքով և պահում էր չլիցենզավորված զենք։ Ավելի ուշ բոլոր մեղադրանքները հանվել են, իսկ Մաքաֆին Բելիզի կառավարության դեմ հայց է ներկայացրել անհիմն կալանքի համար[19][20][21][22]։ Ընկերության հիմնադիրը հայտնում է, որ կալանավորվել է ոչ թե այն պատճառով, որ նա որևէ օրենք է խախտել, այլ այն պատճառով, որ հրաժարվել է գումար վճարել անցած ամիս անցկացված ընտրություններից հետո չնշված քաղաքական գործչին[23]։

2012 թվականի նոյեմբերի 12-ին Բելիզի ոստիկանությունը սկսել է Մաքաֆիի որոնումները՝ կապված Գրեգորի Ֆոլի սպանության հետ, որը 2012 թվականի նոյեմբերի 10-ին Սան Պեդրո կղզու իր տանը գտնվել էր գնդակահարված[24][25]։ Ֆալլը Մաքաֆիի հարևանն էր։ Մաքաֆիի աղախինը հարցազրույց է տվել, որում պնդել է, որ իրենց միջև նախկինում լուրջ կոնֆլիկտներ են եղել։ Ֆոլը բազմիցս հայտարարել է ոստիկանությանը, որ Մաքաֆին հաճախ է կրակել իր հրացանից, ինչպես նաև շների ագրեսիվ վարքագծի պատճառով[26]։ Սակայն այդ կապակցությամբ պաշտոնական մեղադրանքներ չեն ներկայացվել[25]։ Wired ամսագրին տված հարցազրույցում Մաքաֆին պնդում է իր անմեղությունը՝ պնդելով, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել և հայտարարում է, որ բանտում իրեն կարող են սպանել[26][27]։ Մաքաֆին Բելիզից փախել է Գվատեմալա։ Բելիզից առանց խոչընդոտի հեռանալու համար նա փոխել է արտաքինը՝ ներկել է մազերն ու մորուքը, ինչպես նաև մաստակի օգնությամբ փոխել է իր վերին ծնոտի ձևը՝ դարձնելով այն ավելի ծավալուն։ Դեկտեմբերի 6-ին նա ձերբակալվել էր Գվատեմալայում՝ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Նա հայտարարել է, որ փախել է Բելիզից, որպեսզի կարողանա անցկացնել Ֆոլի մահվան սեփական հետաքննությունը, քանի որ քիչ է հավատում, որ ոստիկանությունը կարող է գտնել մարդասպանին[28]։

Գվատեմալայի իշխանությունները հրաժարվել են քաղաքական ապաստան տրամադրել Մաքաֆիին և Բելիզին հանձնելու մտադրություն են հայտնել։ Մաքաֆին Բելիզի իշխանություններին մեղադրել է մեղադրանքների կեղծման մեջ՝ դա տեղի քաղաքական գործիչներին կաշառք չտալու համար վրեժ անվանելով[16]։

Գվատեմալայի իշխանությունների կողմից, մեկշաբաթյա ձերբակալությունից հետո, որոշում է կայացվել Ջոն Մաքաֆիին ԱՄՆ արտահանձնելու մասին, 2012 թվականի դեկտեմբերի 13-ին ինքնաթիռով նա Մայամիի օդանավակայան է ժամանել, որտեղ նրան դիմավորել են ԱՄՆ-ի ոստիկանության դաշնային գործակալները[29]։

2018 թվականի հունվարին RT-ին տված հարցազրույցում Մաքաֆին ենթադրեց, որ «առաջիկա հինգ տարիների ընթացքում աշխարհի բնակչության կեսը կօգտագործի կրիպտոարժույթներ։ Իսկ նրանք, ովքեր կմնան առանց դրանց, ամենայն հավանականությամբ, իրենց հասանելի չեն լինի սմարթֆոններն ու համացանցը»[30]։ Մաքաֆին նաև վերանայել է իր ավելի վաղ կանխատեսումը և կանխատեսել է, որ 2020-ի վերջում բիտկոինի փոխարժեքը կհասնի 1 մլն դոլարի, այլ ոչ թե 500 000 դոլարի, ինչպես նախկինում էր հայտարարել[31]։

Ջոն Մաքաֆին կենցաղային էլեկտրոնային լրտեսության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Infowars.com ստուդիայում Ջոն Մաքաֆին հայտարարել Է Էլեկտրոնային լրտեսության մասին, որի համար ժամանակակից տեխնիկական սարքերի և ժամանակակից ծրագրային ապահովման շատ օգտվողներ տալիս են իրենց համաձայնությունը, հաճախ առանց դրա գիտակցելու։

«Մենք կուրորեն սկսեցին օգտագործել տեխնոլոգիան, առանց հասկանալու ռիսկերը, իսկ ռիսկը՝ գաղտնիության լիակատար կորստի մեջ։»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FEC FORM 2
  2. 2,0 2,1 https://twitter.com/officialmcafee/status/929860551034929154
  3. 3,0 3,1 https://twitter.com/officialmcafee/status/870750351259033601
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.eldiario.es/catalunya/encuentran-john-mcafee-muerto-prision-catalana-despues-aprobara-extradicion_1_8069355.html
  6. 6,0 6,1 6,2 https://alphapress24.com/86632/
  7. 7,0 7,1 7,2 https://www.naciodigital.cat/noticia/221687/john-mcafee-suicida
  8. Ударение:
  9. John McAfee. «Most newspaper sources give 1945 as his year of birth. Some book sources give 1946. General agreement is that he was born in the month of September during one of these years, somewhere in England. The exact day (September 18th) is from McAfee’s Facebook page, which we have verified to be genuine.» In: nndb.com, read on Dezember 13, 2012
  10. Inventors and Inventions. — Marshall Cavendish, 2007. — Т. 4. — С. 1030. — ISBN 0-7614-7767-5
  11. Inventors and Inventions. — Marshall Cavendish, 2007. — Т. 4. — С. 1030. — ISBN 0-7614-7767-5
  12. «Arkansas Yoga Center — John McAfee Workshop 2002»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-18-ին։ Վերցված է 2012-11-15 
  13. Amazon.com: John McAfee: Books
  14. From the Editor — Technology Review
  15. Leonhardt David, Fabrikant Geraldine (2009-08-21)։ «Rise of the Super-Rich Hits a Sobering Wall» (article)։ New York Times։ Վերցված է 2010-05-07 
  16. 16,0 16,1 Гватемала отказала Джону Макафи в убежище
  17. «Plagued by Lawsuits, McAfee Founder Hunts for Cures in Belize» (article)։ Fast Company։ 2010-05-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 2010-04-22 
  18. «The M Files» (interview feature), Mensa Bulletin, January 2012, Pg 21
  19. «GSU says McAfee’s research facility had unlicensed weapons»։ Channel 5 Belize։ Վերցված է 2012-05-04 
  20. «Antivirus Founder, John McAfee, says politics caused GSU raid»։ Channel 5 Belize։ 2012-05-02։ Վերցված է 2012-05-04 
  21. «Belize SWAT team raids antivirus pioneer McAfee» (article)։ Ken Smith։ 2012-05-07։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 2012-05-07 
  22. Jamie McGinnes, 25 May 2012, Millionaire on the run: How the man who founded software giant McAfee lost his fortune and ended up hiding from police in Belize after they 'rousted him from the bed of a 17-year-old and shot his dog because he’s running a meth lab', Daily Mail
  23. Евгений Лазовский (2012-05-10)։ «Основатель McAfee был арестован»։ http://www.3dnews.ru/ (ռուսերեն)։ 3DNews։ Վերցված է 2012-07-14 
  24. Jeff Wise (12 november 2012), Exclusive: John McAfee Wanted for Murder, Gizmodo, https://gizmodo.com/5959812/john-mcafee-wanted-for-murder?tag=john-mcafee 
  25. 25,0 25,1 Jeremy A. Kaplan, Alec Liu (12 november 2012), Exclusive: U.S. antivirus legend John McAfee wanted for murder in Belize, Fox News, http://www.foxnews.com/tech/2012/11/12/us-antivirus-legend-john-mcafee-wanted-for-murder-in-belize/ 
  26. 26,0 26,1 Joshua Davis (12 november 2012), Murder Suspect John McAfee: I'm Innocent, Wired, https://www.wired.com/threatlevel/2012/11/threatlevel_1112_mcafee/ 
  27. «Создатель McAfee отрицает свою причастность к убийству»։ cybersecurity.ru։ 2012-11-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2012-11-14 
  28. Создатель антивируса McAfee задержан в Гватемале
  29. «Создатель антивируса McAfee Джон Макафи депортирован из Гватемалы в США»։ Forbes (ռուսերեն)։ forbes.ru։ 2012-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-14 
  30. «Обман — это не про биткойн, а про доллар»: эксперт по криптовалютам Джон Макафи о будущем цифровых денег, 29 января 2018
  31. Джон Макафи: Bitcoin взлетит до $1 миллиона, 2 февраля, 2018


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]