McAfee

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
McAfee
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվՋոն Մաքաֆի
Հիմնադրված է1987
ՀիմնադիրՋոն Մաքաֆի
ՎայրՍան Խոսե, ԱՄՆ և Սանտա Կլարա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
Արդյունաբերությունծրագրային ապահովման ընկերություն, համակարգչային անվտանգություն, հակավիրուսային ծրագիր և computer security industry?
Մայր ընկերությունԻնտել
ՆախկինTrusted Information Systems?
ՍեփականատերԻնտել և TPG?
Կայքmcafee.com
Մասնակից էEuropean Committee for Interoperable Systems?[2] և CVE Numbering Authorities[3]
Բորսա
 McAfee Վիքիպահեստում

McAfee, Incorporated (ռուս.՝ Макафи), ամերիկյան «Intel Security» ընկերության ստորաբաժանումը, McAfee ապրանքանիշով հակավիրուսային ծրագրային ապահովման մշակողը։

Հիմնադրվել է 1987 թվականին նրա հիմնադիր Ջոն Մաքաֆիի անունով։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում։ OPSWAT-ի՝ 2014 թվականի հոկտեմբերին իրականացրած հետազոտության համաձայն՝ «McAfee»-ն հակավիրուսային խոշորագույն արտադրողների հնգյակում է, նրան բաժին է ընկնում համաշխարհային շուկայի 5,7 տոկոսը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտաբ-բնակարան

Ընկերությունը հիմնադրվել է շոտլանդական ծագմամբ ամերիկացի ծրագրավորող Ջոն Մաքաֆիի կողմից 1987 թվականին՝ «McAfee Associates» անվամբ։

1992 թվականին ընկերությունը գրանցվել է Դելավեր նահանգում։ 1994 թվականին Ջոն Մաքաֆին լքել է ընկերությունը։ 1997 թվականին «McAfee» և «Network General» ընկերությունների միաձուլման արդյունքում ստեղծվել է «Network Associates» անվանումով նոր ընկերություն։ 2004 թվականին ընկերությունը վերականգնել է հին կրճատ անվանումը՝ «McAfee»[5]։

2010 թվականին՝ 1,5 տարի տևած բանակցություններից հետո, «Intel» ընկերությունը գնել է այն ժամանակ դեռևս հանրային «McAfee» ընկերության բաժնետոմսերը (ցուցակը Նյու Յորքի բորսայում՝ MFE) 7,68 միլիարդ դոլարով[6]։

2014 թվականին «Intel»-ն անվանափոխեց «McAfee»-ն՝ դարձնելով «Intel Security»։ Նոր ընկերության ապրանքանիշը դարձավ նախկինում «McAfee»-ի կողմից օգտագործվող կարմիր վահանը։ Փոխեցին միայն անվանումը։ Ընկերության ապրանքները անվան մեջ պահպանեցին «McAfee» հատվածը[5]։

2016 թվականի սեպտեմբերին «Intel» ընկերությունը վաճառեց «Intel Security» ստորաբաժանման բաժնետոմսերի 51 %-ը, որի կազմում մտնում էր «McAfee»-ն։ Ընկերության նոր համասեփականատեր դարձավ «TPG» ներդրումային հիմնադրամը։ Գործարքի գումարը կազմել է 3,1 միլիարդ դոլար և ամբողջությամբ վճարվել 2017 թվականի երկրորդ եռամսյակում[7]։

Արտադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային օգտատերերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • McAfee AntiVirus Plus - սահմանափակ գործառույթներով պարզ հակավիրուսային ծրագիր։
  • McAfee Internet Security - ստանդարտ անվտանգության համակարգ։
  • McAfee Total Protection - անվտանգության համակարգ` ֆիշինգի և անլար ցանցի դեմ պաշտպանության հավելումով։
  • McAfee LiveSafe - անվտանգության համակարգ՝ ֆիշինգից, անլար ցանցից պաշտպանությամբ, ամպային պահեստով և գաղտնաբառերի կառավարիչով, տեղադրվում է օգտագործողի բոլոր սարքերի վրա մեկ բաժանորդագրության միջոցով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]